Մոռենի քարթվելական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոռենի քարթվելական
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիներ
Ցեղ Մոռենի
Տեսակ Մոռենի քարթվելական
Լատիներեն անվանում
Rubus cartalinicus


Մոռենի քարթվելական (լատին․՝ Rubus cartalinicus), վարդազգիներ ընտանիքի, մոռենի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոշոր, բավականին հզոր, տերևաթափ թուփ է, որի ճյուղերը հասնում են մինչև 3-4 մ երկարության։ Տարեկան ընձյուղները սողացող են, թույլ աղեղնաձև, արևի տակ կարմրող, մերկ, բութ հնգանկյուն։ Փշերը սակավաթիվ են, ուղիղ, կողքերից սեղմված, դեղին, հիմքում՝ լայնացած, պտղատու ճյուղերի վրա խիստ դեպի ցած թեքված։ Տերևները հնգամասն կամ եռամասն են, վերևի կողմից մերկ, ներքևից մահուդամազմզուկապատ, անհավասար սղոցաեզր։ Գագաթնային տերևիկը, ինչպես և կողմնայինները, կոթունավոր է (5-6 սմ երկարությամբ), էլիպսաձև, լայն հակառակ ձվաձև, կլորավուն, 6-9 (երբեմն՝ 12) սմ Երկարությամբ և 5-7 (երբեմն՝ 10) սմ լայնությամբ, բութ կամ թույլ փոսիկավոր գագաթով։ Ծաղկաբույլերը խոշոր են, մինչև 50 սմ երկարությամբ։ Բաժակաթերթիկները թաղիքամազմզուկապատ են։ Պսակաթերթիկները սպիտակ են կամ բաց վարդագույն, առէջաթելերը սպիտակ են։ Պտուղները երկարավուն ձվաձև են, գնդաձև, սև, խոշոր 1,5-2 սմ երկարությամբ, 2-3 հատ հավաքված ծայրային ճյուղերի վրա։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում, Հայաստանի պայմաններում հանդիպում է Իջևանի, Շամշադինի և Նոյեմբերյանի շրջաններում, միջին և վերին լեռնային գոտիներում, անտառների եզրերին, գետափերին, դաշտերում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 389։