Մոռենի սպիտակավուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մոռենի սպիտակավուն
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիներ
Ցեղ Մոռենի
Տեսակ Մոռենի սպիտակավուն
Լատիներեն անվանում
Rubus candicans


Մոռենի սպիտակավուն (լատ.՝ Rubus candicans), վարդազգիների ընտանիքի, մոռենի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հզոր, տերևաթափ թուփ է, որի ճյուղերը հասնում են մինչև 1,5-2 (երբեմն՝ 4) մ երկարության, դեղնամոխրավուն, անկյունավոր, փշապատ են, փշերը սեղմված են կողքերից, լայնացած հիմքով։ Տերևները տարեկան ընձյուղների վրա հնգամասն են, վերևից մերկ, ներքևից մազմզուկապատ, ծայրային տերևիկը լայն ձվաձև է, սրածայր, կողմնայինները՝ էլիպսաձև են կամ հակառակ ձվաձև, սրածայր, հիմքում բութ սեպաձև, կրկնակի ատամնաեզր կամ սղոցաեզր, 2-3,5 սմ երկարությամբ։ Ծաղիկները սպիտակ են, 2-2,5 սմ տրամագծով, բաժակաթերթիկները ձվաձև են, սրածայր, մոխրագույն թաղիքամազմզուկապատ, պսակաթերթիկները լայն էլիպսաձև են, մինչև 1 սմ երկարությամբ։ Առէջաթելերը սպիտակ են։ Ծաղկաբույլերը հասնում են մինչև 20 սմ երկարության։ Ծաղկակիրները նշտարաձև են։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում, Հյուսիսային և Միջին Եվրոպայում: Մեր հանրապետության տարածքում հանդիպում է Նոյեմբերյանի, Իջևանի, Շամշադինի շրջաններում, միջին և ստորին լեռնային գոտիներում, թփուտներում, անտառների եզրերին[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 389։