Մոնտե Պասկոալ ազգային պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոնտե Պասկոալ ազգային պարկ
Parque Nacional e Histórico do Monte Pascoal
Տեսակազգային պարկ
Կազմված էԱնտլանտյան անտառ և ծովային պահպանվող տարածք
Մասն էԴիսքավերի Քոսթ Ատլանտյան արգելանտառ
Երկիր Բրազիլիա
ՎարչատարածքՊորտու-Սեգուրու
Հիմնվել է1961
Մակերես13 872,5 հեկտար, 22 240 հեկտար, 22 188 հեկտար և 52 հեկտար
ԿառավարումԲրազիլիայի դաշնային կառավարություն
Մոնտե Պասկոալ ազգային պարկը գտնվում է Բրազիլիաում
Մոնտե Պասկոալ ազգային պարկ

Մոնտե Պասկոալ ազգային պարկ (պորտ.՝ Parque Nacional e Histórico do Monte Pascoal), ազգային պարկ Բահիա նահանգում, Բրազիլիա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային և պատմական պարկը տեղակայված է Ատլանտյան անտառ բիոմում։ Ընդգրկում է 22332 հա տարածք, որից 8627 հա մասամբ համընկնում է Բարրա Վելյայի տարածքին։ Ստեղծվել է 1961 թվականի նոյեմբերի 29-ին 242 հրամանագրով, որը փոփոխվել է 2000 թվականի ապրիլի 20-ին 3.421 հրամանագրով, և այն կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[1]։ Այն դարձել է Կենտրոնական Ատլանտյան անտառ էկոլոգիական միջանցքի մի մասը, որը ստեղծվել է 2002 թվականին[2]։ Արգելոցը ներառում է Պորտու Սեգուրու և Պրադո մունիցիպալիտետների որոշ հատվածներ՝ Բահիա նահանգում[3]։

Այն Հայտնագործության ափ Ատլանտյան անտառ կոչվող արգելոցների մի մասն է, որը ութ պահպանվող տարածքներից կազմված խումբ է՝ մակերեսը՝ 112000 հա։ Արգելոցները համարվում են Համաշխարհային ժառանգության օբյեկտ[4]։ Պարկում է գտնվում Մոնտե Պասկոալ լեռը, որտեղից էլ ծագել է վերջինիս անունը։ Այն առաջին ցամաքն է, որը տեսել է պորտուգալացի հետազոտող Պեդրու Ալվարեշ Կաբրալը։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկը դասվում է Բնության պահպանության միջազգային միության II կատեգորիային (ազգային պարկ)։ Նպատակն է՝ պահպանել բնական էկոհամակարգերը և նպաստել գիտական հետազոտությունների զարգացմանը, բնապահպանական կրթական գործունեության բարելավմանը, ինչպես նաև ապահովել բացօթյա հանգիստ ու էկոտուրիզմ[3]։

Արգելոցում պահպանվող թռչուններից են` Amazona rhodocorytha, Buteogallus lacernulatus, փայտփորիկը (Celeus torquatus), կոտինգը (Cotinga maculata), թութակը (Pyrrhura cruentata) և այլն[1]։ Մեկ այլ պաշտպանված տեսակներից են՝ յագուարը (Panthera onca), պուման (Puma concolor), մեծ զրահակիրը (Priodontes maximus), Mimagoniates sylvicola ձկնատեսակն ու Dinoponera lucida մրջյունը[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Parna Histórico do Monte Pascoal – Chico Mendes». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.
  2. Lamas, Crepaldi & Mesquita 2015
  3. 3,0 3,1 Unidade de Conservação ... MMA
  4. Discovery Coast Atlantic Forest Reserves – UNESCO

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնտե Պասկոալ ազգային պարկ» հոդվածին։