Մոնտազա պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոնտազա պալատ
Տեսակկառույց
Երկիր Եգիպտոս
ՎայրԱլեքսանդրիա
Մակերես370 feddan
Հիմնադրված է1892
ՊատվիրողAbbas II?
Քարտեզ
Քարտեզ
Էլ-Հարամլիկ պալատը Մոնտազա պալատի համալիրում, Էլ Մոնտազայի արքայական այգիներում

Մոնտազա պալատ (արաբ․՝ قصر المنتزة‎‎‎), պալատ, թանգարան և ընդարձակ այգիներ Ալեքսանդրիայի Մոնտազա շրջանում (Եգիպտոս)։ Այն կառուցվել է Կենտրոնական Ալեքսանդրիայի ցածր սարահարթի արևելքում` Միջերկրական ծովի ափին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդարձակ Մոնտազա պալատի հիմքերը սկզբում պատկանել են Սալամլեկ պալատին, որը կառուցվել է 1892 թվականին, Աբբաս երկրորդի խեդիվի կողմից։ Արքայատոհմի վերջին իշխանը՝ Մուհամմեդ Ալին, ով խեդիվի կոչում էր կրում Եգիպտոսում և Սուդանում, այն օգտագործել է որպես որսատեղի և նստավայր` իր ուղեկիցների համար[1]։

Ավելի մեծ Էլ-Սալամլեկ պալատը և արքայական այգիները, կառուցված 1932 թվականին թագավոր Ֆուադ առաջինի կողմից որպես ամառանոց, ավելացվել են Մոնտազա պալատի հիմքերին։ Կառույցը օսմանյան և իտալական ոճերի համադրություն է՝ բաղկացած երկու աշտարակներից։ Աշտարակներից մեկը՝ իտալական վերածննդի մանրակրկիտ ընտրված դետալներով, վեր է խոյանում դեպի երկինք։ Պալատը յուրաքանչյուր հարկում ունի դեպի ծովը նայող բաց աղեղներ։ Նախագահ Անվար Սադաթը, վերանորոգելով Սալամլեկ պալատը, դարձրել է այն նախագահական նստավայր։ Վերջերս այն օգտագործվել է նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի կողմից։

Հանրային մուտք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնտազա պալատի այգիները

Էլ-Մոնտազա զբոսայգին (բաղկացած նախկին ընդարձակ թագավորական այգիներից (61 հեկտար)) բաց է որպես հանրային լանդշաֆտային այգի և անտառային արգելոց։ Էլ-Սալամլեկ (Մոնտազա) պալատը Մուհամեդ Ալիի ընտանիքի պատմության և արվեստի առարկաների հանրային թանգարան է։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Raafat, Samir. «Montazah Palace». Egy.com. Վերցված է 2017 թ․ մարտի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնտազա պալատ» հոդվածին։