Մոնստերա ակումինատա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոնստերա ակումինատա
Մոնստերա ակումինատա
Մոնստերա ակումինատա
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հովվափողածաղկավորներ (Alismatales)
Ընտանիք Նվիկազգիներ (Araceae)
Ցեղ Ծոփոր (Monstera)
Տեսակ Մոնստերա ակումինատա (M. acuminata)
Միջազգային անվանում
Monstera acuminata

Մոնստերա ակումինատա (լատին․՝ Monstera acuminata, անգլ.՝ shingle plant), Արակայա (անգլ.՝ Aracaea) ընտանիքին պատկանող ծաղկող բույսի տեսակ է, որը լայնորեն տարածված է Մեքսիկայից դեպի Կենտրոնական Ամերիկա[1]։ Այն առատ է կենտրոնական Պետենում և ձգվում է Սան Լուիս Պոտոսիի հյուսիս։ Այսպիսով այն Մոնստերայի ամենահյուսիսային տեսակն է[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնստերա ակումինատան ծլում է հողի մեջ և աճում է հորիզոնական որպես ցածր փռված խոտաբույս[3]։ Երիտասարդ բույսը շատ ավելի փոքր է և սրտաձև, մսոտ, կլորավուն, կպչուն տերևներով, որ աճում են երկու տեղից և միախառնվում են իրար էլիպսաձև ցողունով և 1-5 սանտիմետր երկարությամբ և ասիմետրիկ տերևներով[2][4]։

Երբ այն բախվում է ծառի բնին, օգտագործում է իր տարեց արմատները ուղղահայաց աճելու նպատակով[3]։ Հասուն բույսը նման է Մոնստերա դելիկիոսային, և այս տերևները ձևավորվում են երբ բույսը հասնում է 15 ոտնաչափի։ Սա սեռական դիմորֆիզմի օրինակ է։ Տերևները փափուկ են, պապիլոսային ցողունը 2-3.5 սանտիմետր խտությամբ և ցողունի 6-11 սանտիմետր երկարությամբ[2][4]։ Դեպի վեր աճելուց հետո, հեմիեպտիտի լատին․՝ hemiepiphyte արմատի ստորին մասը մահանում և փտում է, այդպիսով կորցնելով իր կապը հողի հետ[3][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «World Checklist of Selected Plant Families: Royal Botanic Gardens, Kew». apps.kew.org. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 28-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Monstera acuminata K.Koch». e-monocot.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 28-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 López-Portillo, J.; Ewers, F. W.; Angeles, G.; Fisher, J. B. (2000 թ․ փետրվարի 1). «Hydraulic architecture of Monstera acuminata: evolutionary consequences of the hemiepiphytic growth form». New Phytologist (անգլերեն). 145 (2): 289–299. doi:10.1046/j.1469-8137.2000.00578.x. ISSN 1469-8137.
  4. 4,0 4,1 Miller, Wilhelm (1906 թ․ հունվարի 1). Cyclopedia of American Horticulture: Comprising Suggestions for Cultivation of Horticultural Plants, Descriptions of the Species of Fruits, Vegetables, Flowers and Ornamental Plants Sold in the United States and Canada, Together with Geographical and Biographical Sketches, and a Synopsis of the Vegetable Kingdom (անգլերեն). Doubleday, Page.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնստերա ակումինատա» հոդվածին։