Մոնմաժուրի մայրամուտի ժամը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Մոնմաժուրի մայրամուտի ժամը
ֆր.՝ Coucher de soleil à Montmajour
Sunset at Montmajour 1888 Van Gogh.jpg
տեսակգեղանկար
նկարիչՎինսենթ վան Գոգ
տարի1888
բարձրություն73,3
լայնություն93,3
ստեղծման վայրԱռլ
ժանրբնանկար
նյություղաներկ և կտավ
գտնվում էՆորվեգիա
հավաքածումասնավոր հավաքածու
սեփականատերանանուն
https://www.theguardian.com/artanddesign/2013/sep/09/van-gogh-painting-discovered կայք
Sunset at Montmajour Վիքիպահեստում

«Մոնմաժուրի մայրամուտի ժամը» (ֆր.՝ Coucher de soleil à Montmajour[1], հոլ.՝ Zonsondergang bij Montmajour[2]) — նկար, որի հեղինակն ու նկարիչն է հոլանդացի աշխարհահռչակ նկարիչ Վինսենթ վան Գոգը(Vincent van Gogh, 1853—1890), նկարը ստեղծվել է Առլեում 1888 թվականին։ Նկարը այժմ գտնվում է Վինսենթ վան Գոգի թանգարանում, Ամստերդամում: Նկարի չափսերն են - 73,3×93,3 սմ[3]:

Նախկինում որոշ մարդիկ կարծում էին, որ այս նկարի հեղինակը Վինսենթ վան Գոգը չէ, սակայն 2013 թվականին փորձագետները ապացուցել են, որ այս նկարը ստեղծվել է մի միայն Վինսենթ վան Գոգի կողմից[3][4]: Այն նկարը վան Գոգի համար շատ հազվադեպ ու յորահատուկ նկար է, այսպիսի մի նկար էլ հայտնաբերվել է մեզանից 85 տարի առաջ, 1928 թվականին[5]:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես երևում է «Մայրամուտի ժամը Մոնմաժուրում» կտավը, վան Գոգը նկարել է 1888 թվականի ամռանը, երբ ապրում էր Ֆրանսիայի հարավում գտնվող Արլ քաղաքում։ Նկարգչի կենսագրության մեջ Արլյան շրջանը համարվում է ամենահաջողված և ամենապտղաբեր շրջանը[6][7]:

Լանդշաֆտները պարուրված էին թփերով և ծառերով, որը շատ լավ պատկերված է նկարում, գտնվում է Մոմաժուրի լեռնային ռելիեֆում (ֆր.՝ Montmajour կամ Mont Majour), որն էլ իր հերթին տեղակայված է մի քանի կիլոմետր Արլիից դեպի հյուսիս։ Ձախից, հետևի պլանում պատկերված է շենքերի և Մոնմաժուր աբբայի կառույցների ուրվագծեր(ֆր.՝ Abbaye de Montmajour)։ Հատկապես այնտեղ նկարված էր լրիվ ուրիշ պատկեր՝ Գլաքարեր և կաղնի, և այդ էջը պատկերված էր նրա եղբոր՝ Թեոդորուս վան Գոգ-ի գրքում[8][9][10]:

Aquote1.png Երեկ, մայրամուտից առաջ, ես եղել էի մի քարքարոտ ժայռում, այնուհետև ճահիճում, որտեղ ծնվում էին փոքրիկ հիմարներ, իսկ խորը բլրի վրա ծնվում էին մարգարիտներ, ներքևում, որտեղ հովիտն էր, ծնվում էր հանապազորյա հացը: Ամբողջ լանդշաֆտը պարուրված էր Ադոլֆ Մոնտիչելի համով: Ամեն ինչ շատ ռոմանտիկ էր: Արևը թողել էր թփերը, և ամբողջ երկրի վրա ուղղել իր վառ դեղին ճառագայթները, կարծես թե երկնքից ոսկի անձրև էր գալիս: Ամեն գիծը պարզապես հրաշք էր, ամբողջ լանդշաֆտը շատ հմայիչ տեսք ուներ: Երկիրը դարձել էր մանուշակագույն, հորիզոնը ամբողջությամբ կապույտով էր ներկված: Ես բերեցի մի փափուկ ուրվագիծ, նրան ոչ մեկի հետ չեմ համեմատի, քանի որ նա լավագույներից մեկն է, եթե ոչ լավագույնը:
- Վինսենթ վան Գոգ
Aquote2.png
Վինսենթ վան Գոգի «Մոնմաժուրի բլուրների ավերակները» (նկար, 1888)

Այդպիսով այս շրջանը կապվում է Մոմաժուրայի էսքիզների շարքի տարբեր տեսակների հետ[11], նաև դրանցից շատերը գտնվում են հենց Վինսենթ վան Գոգի թանգարանում[12]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Un tableau inconnu de Van Gogh dormait dans un grenier» (HTML)։ Le Monde — www.lemonde.fr։ Վերցված է 10.09.2013 
  2. «Van Gogh Museum ontdekt nieuw schilderij van Vincent van Gogh: Zonsondergang bij Montmajour» (HTML)։ Van Gogh Museum — www.vangoghmuseum.nl։ Վերցված է 10.09.2013 
  3. 3,0 3,1 «Van Gogh Museum discovers new painting by Vincent van Gogh: Sunset at Montmajour» (HTML)։ Van Gogh Museum — www.vangoghmuseum.nl։ Վերցված է 10.09.2013 
  4. «New van Gogh painting discovered: 'Sunset at Montmajour'» (HTML)։ CNNhttp://cnn.com։ Վերցված է 16.09.2013 
  5. Toby Sterling։ «Painting stashed in attic for decades is identified as a Van Gogh; first such find since 1928» (HTML)։ www.newser.com։ Վերցված է 26.09.2013 
  6. «Արլյան շրջանը վան Գոգի կյանքում» (HTML)։ vangogh-world.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-21-ին։ Վերցված է 10.09.2013 
  7. «Վինսենթ վան Գոգի կենսագրությունը» (HTML)։ www.museum-online.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-21-ին։ Վերցված է 10.09.2013 
  8. «Vincent van Gogh — The Letters — To Theo van Gogh. Arles, Thursday, 5 July 1888» (HTML)։ vangoghletters.org։ Վերցված է 11.09.2013 
  9. «Letter from Vincent van Gogh to Theo van Gogh (Arles, 5 July 1888)» (HTML)։ www.webexhibits.org։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-21-ին։ Վերցված է 10.09.2013 
  10. «Винсент Ван Гог. Письма к брату Тео. Арль, 1888 год (часть 14)» (HTML)։ vangogh-world.ru։ Վերցված է 11.09.2013 
  11. «Letter from Vincent van Gogh to Theo van Gogh (Arles, c. 13 July 1888)» (HTML)։ www.webexhibits.org։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-21-ին։ Վերցված է 10.09.2013 
  12. «The rock of Montmajour with trees, 1888 / Montmajour series» (HTML)։ Van Gogh Museum — www.vangoghmuseum.nl։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-21-ին։ Վերցված է 10.09.2013