Մոհամմադ Ռեզա Գերայի
Մոհամմադ Ռեզա Գերայի | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | ըմբիշ |
Երկիր՝ | Իրան |
Ծննդյան ամսաթիվ՝ | հուլիսի 25, 1996 (28 տարեկան) |
Ծննդավայր՝ | Շիրազ, Իրան |
Հասակ՝ | 178 սանտիմետր[1] |
Քաշ՝ | 70 կիլոգրամ[1] |
Մոհամմադ Ռեզա Գերայի[2][3][4] (պարս.՝ محمدرضا گرایی, հուլիսի 25, 1996, Շիրազ, Իրան)[5][6], իրանցի հունահռոմեական ոճի ըմբիշ։ Ճապոնիայի Տոկիո քաղաքում կայացած 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերում նվաճել է ոսկե մեդալ տղամարդկանց 67 կգ քաշային կարգում։ 2018 թվականին Ինդոնեզիայի Ջակարտա քաղաքում կայացած Ասիական խաղերում տղամարդկանց 67 կգ քաշային կարգում նվաճել է բրոնզե մեդալներից մեկը[5]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականին Չինաստանի Սիան քաղաքում անցկացված ըմբշամարտի 2019 թվականի Ասիայի առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ 72 կգ քաշային կարգում[7]։ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած Մ23 ըմբշամարտի աշխարհի 2019 թվականի առաջնությունում նվաճելէ ոսկե մեդալ է նվաճել տղամարդկանց 72 կգ քաշային կարգում[8][9]։ Եզրափակչում հաղթել է ադրբեջանցի Սանան Սուլեյմանովին։ Նույն թվականին 77 կգ քաշային կարգում նվաճել է նաև արծաթե մեդալ Մոնղոլիայի Ուլան Բատոր քաղաքում անցկացված 2019 թվականի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Ասիայի առաջնությունում[10]։ Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացած 2021 թվականի ըմբշամարտի ասիական օլիմպիական որակավորման մրցաշարում նվաճել է ոսկե մեդալ տղամարդկանց 67կգ քաշային կարգում։ Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել՝ հաղթելով կիսաեզրափակիչում։
Աշխարհի Մ23 առաջնություն 2019
[խմբագրել | խմբագրել կոդը]72 քաշային կարգում Մոհամմադ Ռեզա Գարայը 10:3 հաշվով առաջին փուլում հաղթահարել է նախորդ տարվա չեմպիոն Չինգիզ Արսալանին: Գարայը հաջորդ փուլում 7։ 5 հաշվով և տեխնիկական հարվածով հաղթել է Վրաստանի մինչև 23 տարեկանների աշխարհի արծաթե մեդալակիր Ռամազ Զվեյձեին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կիսաեզփարակչում 6։ 2 հաշվով հաղթել է ուկրաինացի Մաքսիմ Յուտոշենկոյին ու դուրս եկել եզրափակիչ։ Եզրափակչում 7։ 0 հաշվով հաղթել է ադրբեջանցի Սուլեյմանովին և նվաճել ոսկե մեդալ։
Ասիական խաղեր 2018
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին փուլում Մոհամմադ Ռեզա Գարայը հաղթել է Աբդուլ Քարիմ ալ Հասան Սուրիին, իսկ երկրորդում՝ օլիմպիական խաղերի և աշխարհի բրոնզե մեդալակիր Ուզբեկստանից Ալ-Մուրատ Թասմուրադովին և դուրս եկել կիսաեզրափակիչ։ Կիսաեզրափակչում ուժերը չափել է աշխարհի արծաթե և բրոնզե մեդալակիր, ղազախ Ալմաթի Կաբիսպաևի հետ, որը գոտեմարտի հենց սկզբում պարտվել է տեխնիկական հարվածից և չի կարողացել դուրս գալ եզրափակիչ։ 67 կգ քաշային կարգում Գարայը մրցել է թայվանցի Հոն Ին Հովայի դեմ՝ մեկ րոպեից պակաս ժամանակում հաղթելով մրցակցին 11–0 հաշվով և նվաճել բրոնզե մեդալը։
Ասիայի առաջնություն 2019
[խմբագրել | խմբագրել կոդը]72 կգ քաշային կարգում Մոհամմադ Ռեզա Գարայը առաջին փուլում 8:0 հաշվով հաղթել է ուզբեկ ասիայի առաջնության բրոնզե մեդալակիր Արամ Վարդանյանին և դուրս եկել կիսաեզրափակիչ: Այս փուլում 9:3 հաշվով հաղթել է աշխարհի արծաթե մեդալակիր ղազախստանցի Դիմիո Ջադրիևին և դուրս եկել եզրափակիչ։ Եզրափակչում Գարայը եզրափակչում 5–0 հաշվով հաղթել է չինացի Հյու Ջուն Չժանին և նվաճել ոսկե մեդալը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունահռոմեական ոճի ըմբշամարտում հանդես է գալիս նաև նրա ավագ եղբայրը՝ Մոհամմադալի Գերային։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Մրցաշար | Վայր | Արդյունք | Քաշային կարգ |
---|---|---|---|---|
2018 | Ասիական խաղեր | Ջակարտա, Ինդոնեզիա | 3-րդ | Հունահռոմեական 67 կգ |
2019 | Ասիայի առաջնություն | Սիան, Չինաստան | 1-ին | Հունահռոմեական 72 կգ |
Մ23 ըմբշամարտի աշխարհի առաջնություն | Բուդապեշտ, Հունգարիա | 1-ին | Հունահռոմեական 72 կգ | |
2021 | Ամառային օլիմպիական խաղեր | Տոկիո, Ճապոնիա | 1-ին | Հունահռոմեական 67 կգ |
Ըմբշամարտի աշխարհի առաջնություն | Օսլո, Նորվեգիա | 1-ին | Հունահռոմեական 67 կգ | |
2022 | Ըմբշամարտի աշխարհի առաջնություն | Բելգրադ, Սերբիա | 2-րդ | Հունահռոմեական 67 կգ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.iat.uni-leipzig.de/datenbanken/dbwrestling/daten.php?spid=7C9BC29332664B24AEF35FC3CF8185EC
- ↑ «Wrestling: GERAEI Mohammadreza». Tokyo 2020 Olympics. Tokyo Organising Committee of the Olympic and Paralympic Games. Արխիվացված է օրիգինալից 7 August 2021-ին. Վերցված է 21 August 2022-ին.
- ↑ Staebler, Frank (5 October 2021). «Mohammadreza Geraei wins men's Greco-Roman wrestling 67kg». Tokyo 2020 Olympic Games. International Olympic Committee. Վերցված է 21 August 2022-ին.
- ↑ «'21 Breakthrough Performances of the Year: Geraei, Zare and Focken». UWW.org. United World Wrestling. December 7, 2021. «Mohammadreza GERAEI»
- ↑ 5,0 5,1 «Wrestling Results Book» (PDF). ocagames.com. 2018 Asian Games. Արխիվացված (PDF) օրիգինալից 3 February 2020-ին. Վերցված է 18 May 2020-ին.
- ↑ «Iranian Wrestlers Sparkling in the World». Olympic.ir. National Olympic Committee of the Islamic Republic of Iran. December 8, 2021. «Mohammad Reza Geraei, the Olympic and World Gold medalist in the 67 kg»
- ↑ «2019 Asian Wrestling Championships Results» (PDF). United World Wrestling. Արխիվացված (PDF) օրիգինալից 18 May 2020-ին.
- ↑ Etchells, Daniel (3 November 2019). «Iran add third Greco-Roman gold medal to tally on last day of UWW Under-23 World Championships». InsideTheGames.biz. Inside the Games. Վերցված է 21 May 2020-ին.
- ↑ «2019 World U23 Wrestling Championship» (PDF). UWW.org. United World Wrestling. Արխիվացված (PDF) օրիգինալից 28 December 2019-ին. Վերցված է 8 August 2020-ին.
- ↑ «2019 Asian U23 Wrestling Championship» (PDF). UWW.org. United World Wrestling. Արխիվացված (PDF) օրիգինալից 24 May 2020-ին. Վերցված է 24 May 2020-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոհամմադ Ռեզա Գերայի» հոդվածին։ |
|