Մոլինա դե Արագոն ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոլինա դե Արագոն ամրոց
Նկարագրություն
Տեսակդղյակ և հուշարձան
Վարչական միավորՄոլինա դե Արագոն[1]
Երկիր Իսպանիա[1]
ՃակատամարտերՌեկոնկիստա
Քարտեզ
Քարտեզ
 Molina de Aragón castle Վիքիպահեստում

Մոլինա դե Արագոն ամրոց (իսպ.՝ Castillo de Molina de Aragón), ամրոց Իսպանիայի Կաստիլիա-Լա Մանչա համայնքի Մոլինա դե Արագոն քաղաքում։ 1931 թվականին ընդգրկվել է Իսպանիայի մշակութային ժառանգությունների ցանկում (իսպ.՝ Bien de Interés Cultural)[2]:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցը գտնվում է բարձրադիր բլրի վրա, ունի չորս դարպասներ և բազմաթիվ աշտարակներ, որոնք պաշտպանում են ներքին բերդը, որն իր հերթին ունի 6 աշտարակ, որից 4-ը ներկայումս լավ վիճակում են գտնվում։ Ի սկզբանե աշտարակների գծի երկայնքով եղել է գյուղ, որը կառուցվել է Պիրենեյան թերակղզու արաբական արշավանքների ժամանակ (10-11-րդ դդ.) արդեն իսկ գոյություն ունեցող կելտիբերյան ամրոցի տեղում։ Ամրոցը եղել է Մոլինա տաիֆայի տիրակալների նստավայր։ Կաստիլիայի թագավորությունից արտաքսվելուց հետո Էլ Սիդը հանգրվանել է այս ամրոցում։ 1129 թվականին Ալֆոնսո I Արագոնն ամրոցը նվաճել է մուրերից և այն հանձնել Լարա ընտանիքին[3]։

Հատակագիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցի մոտավոր հատակագիծը
վիմագիր նշաններ[4]
  1. Աշտարակ և դարպաս, մուտք դեպի արտաքին պարիսպ
  2. Օգալոբոսի դուռը
  3. Մարիա դել Կոլադո եկեղեցի
  4. Ձիերի դուռ
  5. Վելադորես աշտարակ
  6. Արմաս աշտարակ
  7. Դոնյա Բլանկայի հիշատակի աշտարակ
  8. Պուերտա դել կամպո
  9. Մուտք դեպի ներքին պարիսպ
  10. Անձնակազմի կամ զինվորների աշտարակ
  11. Դավաճանության դուռ
  12. Քարտաշ նշաններ
  13. Այլ վիմագիր նշաններ
Համայնապատկեր

Քարտաշ նշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցի արևմտյան պատի արտաքին պարսպի երկու կողմերում հայտնաբերվել են 16 տեսակի 46 նշաններ։

Վիմագիր նշանների կատալոգ
Տես՝ հատակագիծը

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Castillos de España (volumen II). Editorial Everest, S.A.., León, 1997.
  • Castillos de Guadalajara (Colección Obras Completas de Francisco Layna Serrano, Ediciones AACHE., Guadalajara, 1994.
  • Castillos y Fortalezas de Castilla-La Mancha (Colección Tierra de Castilla-La Mancha, Vol. 1), Antonio Herrera Casado, Ediciones AACHE, Guadalajara, 2003.
  • Guía de Campo de los Castillos de Guadalajara (Colección Tierra de Guadalajara, vol. 24), Antonio Herrera Casado, Ediciones AACHE, Guadalajara, 1999., (Pg. 93 y 156-163).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Patrimonio Cultural
  3. «Molina de Aragon Castle». Official Website of Molina and the Alto Tajo. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 26-ին.
  4. Castillo de Molina de Aragón Herrera Casado, Antonio (2007 2ª ed.). Guía de Campo de los Castillos de Guadalajara. aache. p. 156-163. ISBN 84-96236-89-7.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոլինա դե Արագոն ամրոց» հոդվածին։