Մոզա բինտ Նասեր ալ-Միսնեդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մոզա բինտ Նասեր ալ-Միսնեդ
արաբ․՝ موزا بنت ناصر المسند‎‎
Hamad Bin Khalifa Al-Thani with Obamas.jpg
ԾննդավայրAl Khor?
ՔաղաքացիությունFlag of Qatar.svg Կատար
Կրոնսուննի իսլամ
ԿրթությունQatar University?
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինՀամադ բին Խալիֆա ալ Թանի
Զբաղեցրած պաշտոններմիապետ
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական կայսրության կին կոմանդոր շքանշան Կաթոլիկ Իզաբելայի շքանշան Չաթամ Հաուսի մրցանակ Ժպիտի շքանշան Ելենա թագուհու շքանշան և Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար»
ԵրեխաներՏամիմ Բին Համիդ Ալ-Տհանի, Al-Mayassa bint Hamad bin Khalifa Al-Thani?, Jasim bin Hamad bin Khalifa Al Thani?, Joaan bin Hamad bin Khalifa Al Thani?, Mohammed bin Hamad bin Khalifa Al Thani?, Khalifa Bin Hamad Bin Khalifa Al Thani? և Hind bint Hamad bin Khalifa Al-Thani?
Mozah bint Nasser Al Missned Վիքիպահեստում

Շեյխա Մոզա բինտ Նասեր ալ-Միսնեդ (արաբ․՝ الشيخة موزا بنت ناصر المسند‎‎, Şeiḥa Mūzah bint Nāşir al-Misnid), քաղաքական և հասարակական գործիչ, Քաթարի շեյխ Համադ բեն Քալիֆ-ալ-Թանիի երկրորդ կինը:

Կենսագրություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթությունն ստացել է Քաթարի ազգային համալսարանում (1986—1990), սոցիոլոգ է: Ապա անցել է փորձաշրջան ԱՄՆ-ի առաջատար համալսարաններում:

Մոզա ալ-Միսնեդը, որը իր օրինակով բացառիկ է Պարսից ծոցի մյուս երկրների կանանց համար, ունի պետական և միջազգային պարտականությունների մի ամբողջ շարք: Այդ թվում են նաև նրա արարողակարգային պարտականությունները. Քաթարի կրթության, գիտության և հասարակական զարգացման ֆոնդի նախագահ, Ընտանեկան հարցերի գերագույն խորհրդի նախագահ, Կրթության Գերագույն խորհրդի փոխնախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ դեսպան:

Մոզա ալ-Միսնեդն իր գլխավոր նպատակն է համարում Քաթարը դարձնել ժամանակակից, առաջատար երկիր, դրա համար էլ ակտիվ մասնակցություն ունի իր երկրի ու տարածաշրջանի քաղաքական, հասարակական կյանքում, գործնական ու մշակութային հարցերում: Նա հիմնել է Արաբական դեմոկրատական ֆոնդը, որտեղ նրա ամուսինը կատարել է առաջին լուրջ ներդրումը, որը կազմում է 10 միլիոն դոլար: Այս ֆոնդի գլխավոր խնդիրը ԶԼՄ-ների ազատ զարգացումն է: Շեյխա Մոզան նաև Քաթարը նոր «Սիլիկոնե հովիտ» դարձնելու գաղափարի հեղինակն է: Այս նպատակով ստեղծվել է Քաթարի գիտության և տեխնոլոգիայի այգին, որի բացումը տեղի ունեցավ 2008 թվականի վերջերին: Այգում կատարվեցին 225 միլիոն արժողությամբ ներդրումներ այդ թվում՝ այնպիսի միջազգային առաջատար ընկերություններ կողմից, ինչպիսիք են՝ «Microsoft-ը», «Shell-ը» և «General Electric-ը»: Բացի այդ, նա համարվում է նաև Քաթարում «Կրթական քաղաքի» գաղափարի հեղինակն ու այն կյանքի կոչողը: Այն իրենից ներկայացնում է մոտ 2500 հա տարածությամբ համալսարանական քաղաք՝ մայրաքաղաքի արվարձաններից մեկում, որտեղ դասախոսում են ամերիկյան համալսարանների առաջատար պրոֆեսորները: Շեյխան ակտիվորեն խրախուսում է նաև արաբալեզու «Ալ-Ջազիրա» հեղինակավոր լրատվամիջոցի գործունեությունը:

Մոզա ալ-Միսնեդը Վիջինիայի (Virginia Commonwealth University), Թեքզասի՝ A & M (Texas A & M University), Քարնեգի Մելլոնի (Carnegie Mellon University), Ջորջթաունի (Georgetown University) համալսարանների և Լոնդոնի թագավորական քոլեջի (Imperial College London) պատվավոր դոկտոր է: 2010 թվականից Բրիտանական կայսրության օրդենի[1] կին-կոմանդոր է:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոզա ալ-Միսնեդն ունի յոթ զավակ (հինգ որդի և երկու դուստր).

  • շեյխ Թամիմ բին Համադ Ալ-Թանի (2013 թվականի հունիսի 25-ից՝ Քաթարի 4-րդ էմիր)
  • շեյխ Ջասիմ բին Համադ բին Խալիֆա Ալ-Թանի
  • Ջոան Համադ-ալ-Թանի
  • Խալիֆա Համադ-ալ-Թանի
  • Մուհամեդ Համադ-ալ-Թանի
  • Ալ-Մայասսա Համադ-ալ-Թանի
  • Հինդ Համադ-ալ-Թանի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Noblesse et Royautés Արխիվացված է Հունիս 12, 2013 Wayback Machine-ի միջոցով: (French) : photos showing the decoration; see also : Medal of the World — Order of the British Empire

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]