Մյունխենի մետրոպոլիտեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մյունխենի մետրոպոլիտեն
գերմ.՝ U-Bahn München
Изображение логотипа
Տեսակմետրոպոլիտեն
ԿառավարիչՄյունխենյան տրանսպորտային միավորում
Երկիր Գերմանիա
ՔաղաքՄյունխեն
Երկաթուղագծի լայնություն1435 մմ
Կայարանների քանակ96
Գծերի քանակ8
ԳծերU4?, U5?, U1?, U3?, U6?, U2?, U7?, U8?, Betriebshof Nord?, Betriebshof Süd?, Theresienstraße? և Category:U-Bahnhof Giesing?
Ուղևորահոսքը մեկ օրում1,068,490 մարդ (2014)
Ուղևորահոսքը մեկ տարում390 միլիոն մարդ (2014)[1]
Անվանված էՄյունխեն
mvg-mobil.de/en/
 Munich U-Bahn Վիքիպահեստում

Մյունխենի մետրոպոլիտեն (գերմ.՝ U-Bahn München), Մյունխենի քաղաքային էլեկտրագնացքի հետ միասին հանդիսանում է Մյունխենի հասարակական տրանսպորտի հիմքը։ Մետրոն Մյունխենում բացվել է 1971 թվականի հոկտեմբերի 19-ին և այս պահին ցանցի երկարությունը կազմում է 103,1 կմ՝ 100 կայաններով։ 1000 բնակչի բաժին ընկնող կայարանների խտությունն ամենաբարձրն է աշխարհում։ Շնորհիվ կայարանների՝ վերելակներով, ուղևորաշարժուղիներով, շարժասանդուղքներով  հարյուր տոկոսանոց հագեցվածության, ինչպես նաև տեղփոխի մշակված համակարգի՝ Մյունխենի մետրոպոլիտենը համարվում է Եվրոպայում առավել հարմարավետներից մեկը[2]։ Մյունխենի մետրոպոլիտենը սպասարկում է «Մյունխենյան տրանսպորտային միավորումը» (MVG), որը մտնում է «Մյունխենյան տրանսպորտային և սակագնային միություն» (MVV) հաստիքակազմի մեջ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս 1905 թվականին ծագեց վերգետնյա երկաթուղու կառուցման ծրագիր Գլխավոր կայարանից մինչև Արևելյան կայարան (մոտավորապես մյունխենյան քաղաքային էլեկտրագնացքի կենտրոնական ճյուղի ներկայիս ճանապարհով), ինչպես նաև օղակաձև ճյուղով հին քաղաքի շուրջ։ Սակայն ուղևորաշրջանառության համար այդ տարիներին նման պլանները շատ հավակնոտ էին։ Կեսմիլիոնանոց քաղաքի ուղևորափոխադրումները դեռևս հաղթահարում էին տրամվայները, և այդ պլանները մոռացության տրվեցին։

1928 թվականին կրկին հայտնվեց տրամվայը մետրոյով փոխարինելու պլանը, բայց համաշխարհային տնտեսական ճգնաժամը խանգարեց այդ ծրագրերի իրականացմանը։ Ցանցը պետք է բաղկացած լիներ հինգ գծերից և մոտավորապես նման կլիներ այսօրվա ցանցին։

1936 թվականի Երրորդ ռեյխում նախատեսված էր ստորգետնյա երկաթուղիների ցանց «ՆՍԳԲԿ մայրաքաղաքի» համար, և նույնիսկ արդեն սկսվել էր շինարարությունը։ 1938 թվականի մայիսի 22-ին Լինդվուրմշտրասսեում տեղի ունեցավ թունելի շինարարության սկզբի տոնակատարությունը, որը ազդարարում էր տրամվայի գործունեության ավարտի մեկնարկի մասին։ Sendlinger Tor եւ Goetheplatz (ներառյալ կայարանը) կայարանների միջև արդի U3 եւ U6 գծերի միջև ընկած թունելը մինչև  1941 թվականը գրեթե կառուցվել էր, բայց որպես քաղաքային էլեկտրագնացքի գծի մաս. նույն տարում այն պետք է ընդուներ առաջին գնացքները։ Բայց Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ միջոցների անբավարարությունը հանգեցրեց շինարարության կանգին։ Պատերազմի ժամանակ թունելը ծառայում էր որպես ռմբապաստարան, ինչի մասին այսօր վկայում են թունելի պատերի գրությունները։ Պատերազմից հետո այն օգտագործվել է սունկ աճեցնելու համար կամ լցված էր տների փլատակներով։

Ծրագրեր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Մետրոպոլիտենի տեղամասերի կառուցման ժամանակացույց[3][խմբագրել | խմբագրել կոդը]

Բացման ամսաթիվ Գիծ Տեղամաս Երկարություն
19 հոկտեմբերի 1971 U6 Kieferngarten - Goetheplatz 12,0 կմ
8 մայիսի 1972 U3 Münchner Freiheit - Olympiazentrum 4,0 կմ
22 նոյեմբերի 1975 U6/U3 Goetheplatz - Harras 2,7 կմ
28 մայիսի 1978 U6/U3 Poccistraße 0,0 կմ
18 հոկտեմբերի 1980 U2 Scheidplatz - Neuperlach-Süd 16,0 կմ
16 ապրիլի 1983 U6 Harras - Holzapfelkreuth 2,7 կմ
28 մայիսի 1983 U1 Hauptbahnhof - Rotkreuzplatz 3,3 կմ
10 մարտի 1984 U5 Westendstraße - Karlsplatz (Stachus) (4,6 կմ)
+ միավորող ճյուղ U6/U3 հետ (1,4 կմ)
6,0 կմ
1 մարտի 1986 U5 Karlsplatz (Stachus) - Odeonsplatz 0,7 կմ
24 մարտի 1988 U5 Westendstraße - Laimer Platz 1,4 կմ
27 հոկտեմբերի 1988 U5
U4
Odeonsplatz - Innsbrucker Ring (4,1 կմ)
+ Max-Weber-Platz - Arabellapark (3,6 կմ)
7,7 կմ
1988 վերջին Էլեկտրադեպո տեխնիկական սպասարկման կետի ընդարձակում 0,3 կմ
28 հոկտեմբերի 1989 U3 Implerstraße - Forstenrieder Allee 6,1 կմ
1 հունիսի 1991 U3 Forstenrieder Allee - Fürstenried-West 1,9 կմ
22 մայիսի 1993 U6 Holzapfelkreuth - Klinikum Großhadern 2,9 կմ
20 նոյեմբերի 1993 U2 Scheidplatz - Dülferstraße 5,0 կմ
30 հունիսի 1994 U6 Kieferngarten - Fröttmaning 1,0 կմ
28 հոկտեմբերի 1995 U6 Fröttmaning - Garching-Hochbrück 3,8 կմ
26 հոկտեմբերի 1996 U2 Dülferstraße - Feldmoching 1,9 կմ
8 նոյեմբերի 1997 U1 Kolumbusplatz - Mangfallplatz 3,6 կմ
23 մայիսի 1998 U1 Rotkreuzplatz - Westfriedhof 2,0 կմ
29 մայիսի 1999 U2 Innsbrucker Ring - Messestadt-Ost 7,7 կմ
18 հոկտեմբերի 2003 U1 Westfriedhof - Georg-Brauchle-Ring 0,8 կմ
31 հոկտեմբերի 2004 U1 Georg-Brauchle-Ring - Olympia-Einkaufszentrum 0,5 կմ
14 հոկտեմբերի 2006 U6 Garching-Hochbrück - Garching-Forschungszentrum 4,4 կմ
28 հոկտեմբերի 2007 U3 Olympiazentrum - Olympia-Einkaufszentrum 2,2 կմ
11 դեկտեմբերի 2010 U3 Olympia-Einkaufszentrum - Moosach 2,0 կմ

Շարժակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մյունխենի մետրոպոլիտենում օգտագործվում է գնացքների երեք սերունդ։ Ամենահները (տիպ A, կառուցված 1967-1983) նախկինում հարմար էին նաև Նյուրնբերգի մետրոպոլիտենի համար։ Քաղաքները «պարտքով էին վերցնում» իրարից հատուկ առիթներին. 1972 թվականի Մյունխենի XX ամառային օլիմպիական խաղերին, 1978 թվականի Նյուրնբերգյան սուրբծննդյան տոնավաճառին, 1980 թվականին Հռոմի պապի այցին Մյունխեն։ Այժմ նման փոխանակում տեխնիկապես անհնար է։ Երկրորդ սերունդ (տիպ В, կառուցված 1981-1995) և երրորդ սերունդ (տիպС, 2000 թվականից)։

Տիպ A Տիպ B Տիպ C
Վագոնների
քանակ
կարճ (գերմ.՝ Kurzzug): 2 վագոն + + -
լրիվ (գերմ.՝ Vollzug): 4 վագոն + + -
երկար (գերմ.՝ Langzug): 6 վագոն + + +
Գործարան MAN, O&K, Rathgeber, WMD DWA, MAN, MBB Siemens
Արտադրություն 1967-1983 1981-1995 2000 թվականից
Քաշ 51,6-53,2 տ 56-58,5 տ 164 տ
Երկարություն 37150 մմ 37150 մմ 115000 մմ
Լայնություն 2900 մմ 2900 մմ 2900 մմ
Բարձրություն 3550 մմ 3550 մմ 3550 մմ
Արագություն 80 կմ/ժ 80 կմ/ժ 80 կմ/ժ
Արագացում 1,3 մ/վրկ²
Դանդաղում 1,3 մ/վրկ²
Հզորություն 4×180 կՎտ = 720 կՎտ 4×195 կՎտ = 780 կՎտ 24×100 կՎտ = 2400 կՎտ
Նստատեղեր 98 98 252
Կանգնատեղեր 192 192 660
Քանակ 179 հատ 2-ական վագոնում 58 հատ 2-ական վագոնում 18 հատ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Fahrgastrekord: MVG warnt vor Kollaps | Stadt München
  2. «Moreover, the public transit system - subways, interurban trains, streetcars and buses - rates as Europe’s, if not the world’s, fastest, cleanest and most efficient» из: New York Times, 3.
  3. «muenchen.de - U-Bahn-Netz in Zahlen» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]