Մյունիբա Մազարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մյունիբա Մազարի
MunibaMM.png
Ծնվել էմարտի 3, 1987(1987-03-03) (32 տարեկան)
ՔաղաքացիությունFlag of Pakistan.svg Պակիստան
Ազգությունպակիստանցի
Մասնագիտություննկարչուհի, մոդել, ակտիվիստ, հաղորդավար և մոտիվացիոն խոսնակ
Պարգևներ և
մրցանակներ
100 կին
Կայքmunibamazari.com
Muniba Mazari Վիքիպահեստում

Մյունիբա Մազարի (ուրդու՝ منیبہ مزاری, մարտի 3, 1987(1987-03-03)), պակիստանցի նկարիչ, մոդել, ակտիվիստ, մոտիվացիոն խոսնակ և հեռուստահաղորդավար: Սայլակ օգտագործող պակիստանցի առաջին մոդելն է: Նա նաև ՄԱԿ-ի Պակիստանի կանանց ազգային դեսպանն է[1]: Մյունիբան նաև երգիչ է և ակտիվիստ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մյունիբա Մազարին ունի բելուջիական ծագում: Բարերարների ջանքերի միջոցով Մյունիբան ստեղծել է իր ապրանքանիշը՝ «Muniba's Canvas» (Մունիբա կտավ)՝ «Թողեք ձեր պատերը գույներ հագնեն» կարգախոսով[2][3]:

Մյունիբա Մազարին ներկայումս ՄԱԿ-ի Կանանց Պակիստանի ազգային դեսպանն է: Նա մասնակցել է տարբեր համաժողովների և ֆորումներում որպես մոտիվացիոն խոսնակ՝ առաջին անգամ ելույթ ունենալով TEDx Իսլամաբադում: Նա այն երկու պակիստանցիներից մեկն է, որոնք 2015 թվականին ընդգրկվել են BBC-ի 100 առավել ոգեշնչող կանանց ցանկում և Պակիստանի հեռուստատեսային կորպորացիայում աշխատում է որպես ոչ մշտական հաղորդավար՝ լինելով սայլակ օգտագործող առաջին աշխատակիցը: Բացի այդ, Մյունիբան Toni&Guy-ի սայլակ օգտագործող առաջին մոդելն է Պակիստանում:

Մյունիբան մոտիվացիոն ելույթներ է ունեցել տարբեր հարթակներից, ինչպիսիք են TEDx, Ձեռնարկատերերի կազմակերպություն (EO), Երիտասարդ նախագահների կազմակերպություն (YPO), Երիտասարդական ձեռնարկատիրական կազմակերպություն (ԵԿԿ), Համաշխարհային առաջնորդների համաժողով (GLC) 2016, VCON Մալայզիա 2017, Vcon Դուբայ 2017, Պակիստանի առաջնորդության գագաթնաժողով և այլն: Նա Պակիստանի առաջին բարի կամքի դեսպանն է ՄԱԿ-ի կանանց համար: Մյունիբան 2016 թվականին Ֆորբսի մինչև 30 տարեկան 30-ներից մեկն է մեդիա և մարկետինգ անվանակարգում, ինչպես նաև հանդիսանում է Պակիստանի ազգային հեռուստատեսության հաղորդավար:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Muniba Mazari – Courageous and hopeful in the face of disability»։ ARY News.tv։ Վերցված է 22 October 2015 
  2. «Inspiration on a wheelchair»։ The Frontier Post.com։ 29 June 2015։ Վերցված է 22 October 2015 
  3. «Up Close and Artsy with Muniba Mazari»։ Times of Youth.com։ 3 April 2015։ Վերցված է 22 October 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]