Քննարկում:Մյունիբա Մազարի

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը թարգմանվել է Անգլերեն Վիքիպեդիայի նախօրինակ «Muniba Mazari» հոդվածից կամ նրա բաժնի որոշակի հատվածից:

Հեղինակ(ներ)ի ցանկը գտնվում է նախօրինակ հոդվածի խմբագրման պատմության էջում:

Հարգելի Musheghh, ինչո՞ւ եք հոդվածից հեռացնում որոշակի հատվածներ: Մյունիբա Մազարին անվասայլակին է գամվել ավտովթարից հետո, իսկ այդ մասը դուք հանել եք: Նա ինքը էլ նշում է, որ այդ ավտովթարից հետո իր կյանքը փոխվել է: Ինչո՞ւ սայլակ և ոչ թե անվասայլակ--Armineaghayan (քննարկում) 20:34, 16 Նոյեմբերի 2017 (UTC):[reply]

Հարգելի Armineaghayan, սայլակին չեն գամվում, այլ սկսում են սայլակ օգտագործել։ Հաշմանդամություն ունեցող մարդկանց դեպքում մշտապես նշվում են իրենց առողջական խնդիրներ ձեռքբերելու պատճառները/իրադարձությունները՝ ուշադրությունը հիմնականում կենտրոնացնելով դեպքերի, ոչ թե գործունեության կամ ինքնության վրա։ Ինչո՞ւ է այս դեպքում կարևոր ավտովթարի փաստը (ոչ թե հաշմանդամություն ունենալու)։--Musheghh (քննարկում) 21:20, 16 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]

Հարգելի Musheghh, հոդվածը թարգմանվել է անգլերեն վիքիպեդիայից,: Այնտեղ հստակ նշվում է որ տարիքում և ինչից հետո, ինչի հետևանքով է Մյունիբան սկսել օգտագործել անվասայլակը: Առողջական խնդիրն առաջացել է վթարի հետևանքով, եթե չենք նշում դա, կարող ենք հասկանալ որ ի ծնե է օգտագործել անվասայլակը--Armineaghayan (քննարկում) 05:09, 17 Նոյեմբերի 2017 (UTC):[reply]

Հարգելի Armineaghayan, ես նշեցի, թե ինչու եմ հանել։ Տարիքի, համաճարակի, ավտովթարի, թե նախընտրության կամ հարմարավետության համար է օգտագործում սայլակ, կարևո՞ր են իր կենսագրությունը ներկայացնելիս։ Եթե անձը առողջական խնդիրներ ձեռք բերեր ավտովթարի հետևանքով և սկսեր պայքարել ավտովթարների, դեմ, միանշանակ կհասկանայի այդ հատվածի կարևորությունը։ Մյունիբայի դեպքում նման տեղեկություն գոնե ներկայացված չէ։ Պատրաստ եմ նույն քննարկումը սկսել նաև անգլերեն Վիքիպեդիայում։ --Musheghh (քննարկում) 11:10, 17 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]

Բարի, էդ դեպքում անգլերենից էլ հանեք այդ ոչ կարևոր հատվածները, որ ուրիշ լեզուներով չթարգմանեն: --Armineaghayan (քննարկում) 12:00, 17 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]