Մյուզիք-հոլ (Սանկտ Պետերբուրգ)
Սանկտ Պետերբուրգի մյուզիք-հոլ Санкт-Петербургский Мюзик-холл | |
---|---|
Տեսակ | թատերական կազմակերպություն |
Տնօրեն | Ֆաբիո Մաստրանջելո |
Երկիր | Ռուսաստան |
Գտնվելու վայրը | Սանկտ Պետերբուրգ, ՌԴ |
Հիմնադրման ամսաթիվ | 1926 год |
Անվանված է | Ֆեոդոր Շալյապին |
Նախկին անվանումներ | Ժողովրդական տուն, Լենինգրադի մյուզիք-հոլ |
Գեղարվեստական ղեկավար | Ֆաբիո Մաստրանջելո |
Կայք | musichallspb.ru/index.php |
Music hall (Saint Petersburg) Վիքիպահեստում |
Մյուզիք-հոլ (ռուս.՝ Санкт-Петербургский Мюзик-холл), ռուսական պետական թատրոն Սանկտ Պետերբուրգ քաղաքում, ՌԴ։ Հիմնադրվել է 1928 թվականին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1928 թվականի դեկտեմբերի 5-ին Ժողովրդական տան շենքի օպերային դահլիճում բացվեց Լենինգրադի մյուզիք-հոլը՝ «20-րդ դարի հրաշքները կամ վերջին սուրհանդակը» ներկայացմամբ (ռեժիսոր՝ Դավիդ Գուտման)։ Թատրոնը լայն ճանաչում ստացավ Իսահակ Դունաևսկու և Լեոնիդ Ուտյոսովի «Թեա-ջազի» հետ համագործակցության շնորհիվ։
1929 թվականից Մյուզիք-հոլի երաժշտական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը դարձավ Ի․ Դունաևսկին։ Թատերախումբը պատրաստեց մի քանի էստրադային ծրագրեր, որտեղ ելույթ էին ունենում մենակատարներ Լեոնիդ Ուտյոսովը և Կլավդիա Շուլժենկոն։
Ներկայացումներում մասնակցում էին ռեժիսորներ Նիկոլայ Պետրովը, բեմանկարիչ Նիկոլայ Ակիմովը, կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչը («Պայմանականորեն սպանվածը», պրեմիերա՝ հոկտեմբերի 2, 1931)[1]:
1937 թվականին Լենինգրադի մյուզիք-հոլը փակվեց որպես բուրժուական արվեստի կրող։
1966 թվականին Լենինգրադում բացվեց թվով երկրորդ «Լենինգրադի մյուզիք-հոլը»։ Այն ստեղծվեց և սկսեց գործել գեղարվեստական ղեկավար Իլյա Ռախլինի ղեկավարությամբ։
1966-1988 թվականներին «Մյուզիք-հոլը» գործում էր Լենխորի անվան Մշակույթի պալատում, որտեղ թատրոնը բեմադրում էր իր բոլոր ներկայացումները։ 1970-ական թվականների վերջին Ժողովրդական տան նախկին Օպերային սրահը (որը տարբեր ժամանակներում զբաղեցրել են Կիրովի անվան թատրոնի, Երաժշտական կոմեդիայի թատրոնի մասնաճյուղերը, իսկ մինչև Մյուզիք-հոլին հանձնվելը՝ զբաղեցնում էին «Վելիկան» և Պլանետարի կինոթատրոնները) հանձնվեց վերածնված Մյուզիք-հոլին, սակայն միայն 1988 թվականին ընդունեց իր առաջին հանդիսատեսին։
1987 թվականի ապրիլին Ի․ Ռախլինը հիմնեց մանկական ստուդիա, որը մինչ այժմ գործում է թատրոնին կից[2]։
2002-2004 թվականներին թատրոնը գլխավորում էր Ի․ Ռախլինի որդին՝ Լև Ռախլինը (թատրոնի բեմադրող ռեժիսորը 1996 թվականից)
Մյուզիք-հոլն այժմ
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականից թատրոնը ղեկավարում է Եվգենի Կուլիկովը։ 2011 թվականի ապրիլին «Մյուզիք-հոլի» բեմին կայացավ «Գագարին» ներկայացման պրեմիերան։
Թատրոնում ադապտացվում են ինչպես ավանդական հեքիաթները (Մոխրոտիկ, Մաուգլի, Բրեմենյան երաժիշտներ), այնպես էլ ժամանակակից հեքիաթները․ 2007 թվականին Մյուզիք-հոլը հանդիսատեսին ներկայացրեց «Ջեկ-ճնճղուկը Հյուսիսային բևեռում» հեքիաթը՝ ըստ հանրահայտ «Կարիբյան ծովի ծովահենները»։ 2011 թվականի սկզբին թատրոնի փոքր բեմին սկսվեց «Կաբարե-վոյաժ» շոուի ցուցադրությունները, իսկ 2011 թվականի հոկտեմբերին կայացավ «Սպիտակ գիշերվա գունավոր երազները» շոու-ներկայացման պրեմիերան։
Մյուզիք-հոլի թատերախումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իվան Օժոգին («Ոսկե դիմակ» մրցանակի դափնեկիր)
- Անտոն Ավդեև
- Իրինա Սատյուկովա
- Միխայիլ Եվգրաֆով
- Եվգենի Իգնատիև
- Իլյա Բարինով
- Լի Ժույ
- Քսենիա Դզյուբա
- Վալերի Տերնովոյ
- Դարյա Կոտելնիկա
- Նատալյա Բուրտասովա
- Աննա Տոզիկ
Խաղացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ բեմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սպիտակ գիշերվա գունավոր երազները
Փոքր բեմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կաբարե-վոյաժ»
- «Այրող ցանկություն»
- «Մի անգամ Իտալիայում»
Մանկական ներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Գագարին»
- «Ալադդին»
- «Բրեմենյան երաժիշտները»
- «Մոխրոտի ճշմարիտ պատմությունը»
- «Ջեկ-ճնճղուկը Հյուսիսային բևեռում»
- «Կարմրամորթների առաջնորդը»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ С этим спектаклем, написанием музыки к нему, связана забавная история, о которой рассказывает Леонид Утёсов в книге Глеба Скороходова. «Леонид Утесов. Друзья и враги». — АСТ, 2007. ISBN 978-5-17-043064-2
- ↑ «Детская студия на официальном сайте Театра». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 4-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թատրոնի պաշտոնական կայքը
- Լենինգրադի Մյուզիք-հոլը Կրկեսի և էստրադայի հանրագիտարանում
- Լենինգրադի Մյուզիք-հոլը Լենինգրադի մարզի արխիվում
- Լենինգրադի Մյուզիք-հոլըի նվագախումբը «Музыка с пластинок» կայքում Արխիվացված 2011-09-14 Wayback Machine
- Լենինգրադի Մյուզիք-հոլի մասին պատմող «Семь счастливых нот» ֆիլմը (1981)
- Լ․ Ռախլինի հարցազրույցը, 2005 Արխիվացված 2017-03-29 Wayback Machine
- Լենինգրադի Մյուզիք-հոլի տարեդարձը, 1996
- Ի․ Ռախլինի հոբելյանին, ՆՏՎ, հոկտեմբերի 10, 2010
- Լենինգրադի Մյուզիք-հոլի տարեդարձը, 2010 Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մյուզիք-հոլ (Սանկտ Պետերբուրգ)» հոդվածին։ |
|