Մհեր Կարապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մհեր Կարապետյան
Ծնվել էդեկտեմբերի 11, 1939(1939-12-11)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 22, 2013(2013-10-22) (73 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (1996)
Մասնագիտությունպատմաբան
Պարգևներ և
մրցանակներ
Մովսես Խորենացու մեդալ

Մհեր Ստեփանի Կարապետյան (դեկտեմբերի 11, 1939(1939-12-11), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 22, 2013(2013-10-22), Երևան, Հայաստան), հայ պատմաբան: Պատմական գիտությունների դոկտոր (1996), պրոֆեսոր (2002):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄհերԿարապետյանը ծնվել է 1939 թվականի դեկտեմբերի 11-ին, Երևանում, ուսուցչի ընտանիքում: 1962 թվականին ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը, այնուհետև մեկ տարի աշխատել է Հոկտեմբերյանի շրջանի Ջանֆիդայի միջնակարգ դպրոցում[1]: 1964 թվականին ընդունվել է մանկավարժական ինստիտուտի առկա ասպիրանտուրան` հայոց պատմության գծով: 1967-1975 թվականներին եղել է ինստիտուտի գիտական քարտուղար, 1972 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1975-1995 թվականներին եղել է հայոց պատմության ամբիոնի դոցենտ: 1996 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, այնուհետև ստացել պրոֆեսորի կոչում: 1997 թվականից եղել է հայոց պատմության ամբիոնի վարիչ: Երկար տարիներ ղեկավարել է մանկավարժական համալսարանի գիտական խորհրդի գիտական և ուսումնամեթոդական հարցերի հանձնաժողովի աշխատանքները[2][3]:

Կարապետյանը հեղինակ է շուրջ 100 գիտական և ուսումնամեթոդական աշխատանքների, որոնցից 10-ը` մենագրություններ և ուսումնական ձեռնարկներ: Աշխատությունները վերաբերում են հայ ազգային-ազատագրական շարժումներին և Հայոց ցեղասպանության պատմության և պատմագրության հարցերին: Հեղինակ է «Հայաստանը 1912-1920 թվականներին» (2003) բուհական ձեռնարկի։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մհեր Կարապետյանը մահացել է 2013 թվականի հոկտեմբերի 22-ին:

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մանկավարժական համալսարանի և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում գործող ԲՈՀ-ի Հայոց պատմության մասնագիտական խորհուրդների անդամ:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ ԳԱԱ նախագահության պատվոգիր (2000)
  • ՀՀ Կառավարության (ցեղասպանագիտության մեջ ունեցած վաստակի համար) ոսկե մեդալ (2005)
  • Մովսես Խորենացու մեդալ
  • Ֆրիտյոֆ Նանսեն միջազգային հիմնադրամի հուշամեդալ (2003)։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայոց Մեծ եղեռնը պատմագրության մեջ, Երևան, 1993։
  • Հայոց 1915-1916 թվականների ցեղասպանության հարցերը հայ պատմագրության մեջ, Երևան, 1998։
  • Հայաստանը 1912-1920 թվականներին: Կարապետյան Մհեր Ստեփանի, Երևան, «Զանգակ-97», 2003, 400 էջ[4]:
  • Հայոց 1915-1916 թվականների ցեղասպանության հիմնահարցերը հետխորհրդային հայ պատմագրության մեջ, Երևան, 2005։
  • Խորհրդային Հայաստանը 1920-1991 թվականներին: Կարապետյան Մհեր Ստեփանի, Երևան, «Զանգակ-97», 2007, 448 էջ[5]:
  • XIX դարի երկրորդ կեսի հայ ազգային -ազատագրական շարժման հիմնահարցերը միջխորհրդային հայ պատմագրության մեջ: Ուսումնաօժանդակ ձեռնարկ, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայկական պետական մանկավարժական համալսարան, Երևան, «Զանգակ 97», 2008 (համահեղինակ):
  • Հայոց մեծ եղեռնի պատմության հիմնահարցերը հայ պատմագրության մեջ: ՀՀ ԿԳՆ, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, Երևան, «Զանգակ-97», 2010 (համահեղինակ):
  • XIX դարի երկրորդ կեսի հայ ազգային-ազատագրական շարժման խորհրդահայ պատմագրությունը (1921-1991 թվականներ), Երևան, «Զանգակ-97», 2010 (համահեղինակ:
  • Հայ ազգագրության պատմություն: Բուհական ուսումնական ձեռնարկ: Հայաստանի պետական մանկավարժական համալսարան, Երևան, Ա. հ., 2010 (համահեղինակ):
  • Khachatur Abovian. Armenian state pedagogical university / Ed. by A. Martirosyan; transl. by Shushanik Yavuryan, Tigran Mikayelyan; compiled by Aelita Dolukhanyan, Ara Yeremyan, Mher Karapetyan, Yerevan, Mankavarzh, 2012.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005:
  2. «Մահացել է Մհեր Կարապետյանը»։ aspu.am։ Վերցված է 2019-07-11 
  3. «AV Production - Մհեր Կարապետյան»։ avproduction.am։ Վերցված է 2019-07-11 
  4. Կարապետյան Մհեր Ստեփանի (2003)։ Դիլոյան Վալտեր Արտաշեսի, ed.։ Հայաստանը 1912-1920 թվականներին: Ուս. ձեռնարկ բուհերի համար։ Տաթև գիտակրթական համալիր, Հայկական պետական մանկավարժ համալսարան Խ. Աբովյանի անվ։ Երևան: Զանգակ-97։ ISBN 9789993024552 
  5. Կարապետյան Մհեր Ստեփանի, Գևորգյան Էդիկ Գևորգի (2007)։ Խորհրդային Հայաստանը 1920-1991 թվականներին: Ուսումնական ձեռնարկ բուհերի համար։ Հայկական պետական մանկավարժական համալսարան Խ. Աբովյանի անվան։ Երևան: Զանգակ-97