Մհեր Աբեղյանի թանգարան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մհեր Աբեղյանի թանգարան | |
---|---|
Տեսակ | հուշային թանգարան |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Վաղարշապատ |
Հիմնադրվել է | 1990 |
Կայք | ejmiatsin.am/our-city/11/ |
Էջմիածնի Մհեր Աբեղյանի թանգարան, հիմնադրվել է 1990 թվականին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էջմիածնի Մհեր Աբեղյանի թանգարանը հիմնադրվել է 1990 թվականին հայրենի քաղաքին նկարչի նվիրաբերած գեղանկարչական և գրաֆիկական ստեղծագործությունների հիման վրա։
Մհեր Աբեղյան
[խմբագրել | խմբագրել կոդը]Մհեր Աբեղյանի արվեստը ձևավորվել է 1930-1940 թվականների սկզբում գրաֆիկական, այնուհետև գեղանկարի ասպարեզում ազգային գեղանկարչության ավանդույթների, մասնավորապես Մարտիրոս Սարյանի արվեստի ազդեցությամբ։ Նրա բազմաժանր գործերին բնորոշ են էպիկական շունչը, վառ գունային և լուսային հագեցածությունը։
Ցուցադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասնաճյուղում ներկայացված են Աբեղյանի յուղաներկ կտավները, պարբերաբար ցուցադրվում են նաև նրա գրաֆիկական աշխատանքները։ Աբեղյանի ստեղծագործությունների զգալի մասը ցուցադրվում է Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրությունում։
Հասցե
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը գտնվում է Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում, Կոմիտասի հրապարակում։