Jump to content

Ջամալի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մկրտիչ Տալյանից)
Ջամալի
Աշուղ Ջամալին իր քրոջ ամուսնու՝ աշուղ Ջիվանու հետ
Ծնվել է1848[1]
Ալեքսանդրապոլ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Երկիր Ռուսական կայսրություն
Մահացել է1922[1]
Թիֆլիս, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն[1]
ԳերեզմանԽոջիվանքի գերեզմանատուն
(ոչնչացված 1938 թ․-ին)
Մասնագիտությունաշուղ

Ջամալի (իրական անուն՝ Մկրտիչ Հովհաննեսի Տալյան 1848[1], Ալեքսանդրապոլ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - 1922[1], Թիֆլիս, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն[1], թաղված է Խոջիվանքի գերեզմանատանը), հայ աշուղ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարա Տալյանի հայրը։ Սովորել է Ալեքսանդրապոլի մասնավոր դպրոցներից մեկում, այնուհետև զբաղվել ինքնակրթությամբ։ Իմացել է գրաբար, պարսկերեն, արաբերեն, թուրքերեն, հունարեն։ Քրոջ ամուսնու՝ աշուղ Ջիվանու հետ շրջագայել է Կովկասի հայաբնակ վայրերը, երգել ու նվագել ժողովրդի համար։

Լինելով ժամանակի առաջադեմ մարդկանցից մեկը՝ Ջամալին հետևել է հասարակական-քաղաքական իրադարձություններին, մեծ կարևորություն տվել ուսման ու գիտության տարածմանը։ Ջամալին խարազանել է ագահությունը, սուտն ու կեղծիքը, քծնանքն ու նենգությունը։ Նրա խրատական, բարոյախոսական երգերը համեմված են ժողովրդական բառ ու բանով, թևավոր խոսքերով։

Ջամալին հեղինակ է սիրո թեմայով բազմաթիվ բանաստեղծությունների, որոնք գրված են անթերի գրական հայերենով և հետաքրքրություն են ներկայացնում նաև գրական աշխարհաբարի զարգացման պատմության տեսակետից։ Ջամալին քարոզել է հայրենասիրություն, ազգի համար պատուհաս է համարել հայրենի հողը լքելը, գաղթելը։ Նրա երգերն ունեն սոցիալական շեշտ, մանավանդ, 1905 թվականի ռուսական հեղափոխությունից հետո նա համոզվել է, որ ազատության կարելի է հասնել համախմբված պայքարի միջոցով։ Ջամալին մուհամմաների (հանելուկների) ամենամեծ վարպետն է, մեր բանարվեստի մեջ նրա մուհամմաները լուծելու համար մրցել են նշանավոր շատ աշուղներ։ Ջամալիու երգերն առաջին անգամ հրատարակվել են 1878 թվականին՝ «Սոխակ Հայաստանի» երգարանում։

Ջամալին թողել է նաև անտիպ երգեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 472.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 472