Ջամալի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջամալի
Աշուղ Ջամալի և Աշուղ Ջիվանի - Ashugh Jamali և Ashugh Jivani (until 1909).jpg
Աշուղ Ջամալին իր քրոջ ամուսնու՝ աշուղ Ջիվանու հետ
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունՄկրտիչ Հովհաննեսի Տալյան
Ծնվել է1848 թվական
Ալեքսանդրապոլ, Ռուսական Կայսրություն
Մահացել է1922 թվական
Թիֆլիս, ՎԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԽոջիվանքի գերեզմանատուն
(ոչնչացված 1938թ․-ին)

Ջամալի (իրական անուն՝ Մկրտիչ Հովհաննեսի Տալյան, 1848, Ալեքսանդրապոլ - 1922, Թիֆլիս, թաղված է Խոջիվանքի գերեզմանատանը), հայ աշուղ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարա Տալյանի հայրը։ Սովորել է Ալեքսանդրապոլի մասնավոր դպրոցներից մեկում, այնուհետև զբաղվել ինքնակրթությամբ։ Իմացել է գրաբար, պարսկերեն, արաբերեն, թուրքերեն, հունարեն։ Քրոջ ամուսնու՝ աշուղ Ջիվանու հետ շրջագայել է Կովկասի հայաբնակ վայրերը, երգել ու նվազել ժողովրդի համար։

Լինելով ժամանակի առաջադեմ մարդկանցից մեկը՝ Ջամալի հետևել է հասարակական-քաղաքական իրադարձություններին, մեծ կարևորություն տվել ուսման ու գիտության տարածմանը։ Ջամալի խարազանել է ագահությունը, սուտն ու կեղծիքը, քծնանքն ու նենգությունը։ Նրա խրատական, բարոյախոսական երգերը համեմված են ժողովրդական բառ ու բանով, թևավոր խոսքերով։

Ջամալիը հեղինակ է սիրո թեմայով բազմաթիվ բանաստեղծությունների, որոնք գրված են անթերի գրական հայերենով և հետաքրքրություն են ներկայացնում նաև գրական աշխարհաբարի զարգացման պատմության տեսակետից։ Ջամալի քարոզել է հայրենասիրություն, ազգի համար պատուհաս է համարել հայրենի հողը լքելը, գաղթելը։ Նրա երգերն ունեն սոցիալական շեշտ, մանավանդ, 1905 թվականի ռուսական հեղափոխությունից հետո նա համոզվել է, որ ազատության կարելի է հասնել համախմբված պայքարի միջոցով։ Ջամալի մուհամմաների (հանելուկների) ամենամեծ վարպետն է մեր բանարվեստի մեջ նրա մուհամմաները լուծելու համար մրցել են նշանավոր շատ աշուղներ։ Ջամալիու երգերն առաջին անգամ հրատարակվել են 1878 թվականին՝ «Սոխակ Հայաստանի» էր գարանում։

Ջամալին թողել է նաև անտիպ երգեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 472 CC BY-SA icon 80x15.png