Մկրտիչ Մազմանյան (հոգեբան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մկրտիչ Մազմանյան (այլ կիրառումներ)
Մկրտիչ Մազմանյան
Ծնվել էմարտի 8, 1910(1910-03-08)[1]
Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էփետրվարի 17, 1977(1977-02-17)[1][2] (66 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունհոգեբան
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան[1], Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան[1], Հայկական պետական մանկավարժական համալսարան[1] և Խորհրդային մանկավարժ[1]
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1930)[1]
Կոչումպրոֆեսոր[1][2]
Գիտական աստիճանհոգեբանական գիտությունների դոկտոր[1][2] (1965)
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Մկրտիչ Արամի Մազամյան (մարտի 8, 1910(1910-03-08)[1], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 17, 1977(1977-02-17)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ հոգեբան։ ԽՍՀՄ ՄԳԱ իսկական անդամ (1967), հոգեբանական գիտությունների դոկտոր (1965), պրոֆեսոր (1966)։ ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1965)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1930 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի մանկավարժական ֆակուլտետը։ 1940 թվականին պաշտպանել է թեկնածուական, 1965 թվականին՝ դոկտորական ատենախոսություն։ 1966 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում, 1967 թվականին ընտրվել է ԽՍՀՄ մանկավարժական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ։ 1933-1969 թթ. ընդհատումներով դասախոսել է Երևանի պետական համալսարանում, միաժամանակ աշխատել Վալերի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտում, որպես դեկան, ապա պրոռեկտոր։ 1951 թվականից Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի հոգեբանության ամբիոնի վարիչն էր։ 1957 թվականից ղեկավարել է ինստիտուտի հոգեբանության պրոբլեմային լաբորատորիան։ Մազամյանը զբաղվել է ստեղծագործության հոգեբանությամբ, մասնավորապես ստեղծագործական պրոցեսում անգիտակցականի ունեցած նշանակության, հոգեբանության պատմության և տեսության հարցերով։ 1948-1952 թթ. եղել է «Խորհրդային մանկավարժ» ամսագրի խմբագիր[3][4]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կամքի դաստիարակությունը և ընտանիքը, 1939։
  • Հոգեբանության ձեռնարկ, 1940։
  • Քուն և երազ, 1948։
  • Ուրվագծեր հոգեբանությունից, Ե., 1951։
  • Դասախոսություններ հոգեբանությունից, 1957։
  • Սեր, ամուսնություն և ընտանիք, Ե., 1959։
  • Բնավորություն, Ե., 1969։
  • Մանկավարժական հոգեբանության մի քանի հարցեր, Ե., 1975։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  4. «Մկրտիչ Մազմանյանի մասին ԵՊՀ կայքում». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 11-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մկրտիչ Մազմանյան (հոգեբան)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 133