Jump to content

Մկրտիչ Հակոբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մկրտիչ Հակոբյան
Ծնվել է1885
ԾննդավայրՆոր Ջուղա, Ղաջարական Պարսկաստան
Մահացել է1971
Մասնագիտությունմշակութային գործիչ

Մկրտիչ Հակոբյան (1885, Նոր Ջուղա, Ղաջարական Պարսկաստան - 1971), հայ մշակութային գործիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մկրտիչ Հակոբյանը ծնվել է 1885 թվականին Նոր Ջուղայում։ Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում։ Հետագայում կրթությունը շարունակել է Կալկաթայի Մարդասիրական ճեմարանում։ Եղել է Կալկաթայի եկեղեցական երգչախմբի ղեկավարը, հիմնել է Հայկական ճեմարանի թատերախումբը, բեմադրել է պիեսներ՝ «Ներսես մեծ», «Արշակ Բ»։

Ավելի ուշ ստեղծել է իր թատերախումբ, բեմադրել է անգլերեն պիեսներ, որոնցում գլխավոր դերակատարը եղել է ինքը։ 1923 թվականին Սուրաբայայում հիմնել է հայկական մարզական ակումբ, ստեղծել է թատերախումբ, բեմադրել պիեսներ։

1930 թվականին տեղափոխվել է Սինգապուր, ընտրվել է Արքայական ասիական ընկերության անդամ։ Ընկերության առաջարկով Մկրտիչ Հակոբյանը հին հոլանդերենից անգլերեն է թարգմանել «Մալակայի բռնագրավումը 1561 թ․» աշխատությունը[1]։

Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո ապրել է Սիդնեյում, եղել է հայերեն «Լույս» պարբերականի խմբագիրը։

Մահացել է 1971 թվականին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ստեփանյան Գառնիկ։ Կենսագրական բառարան. հայ մշակույթի գործիչներ, երեք հատորով։ հատոր Բ, Ժ-Մ։ Երևան։ Սովետական գրող։ 1981, էջ 147