Jump to content

Մխեդրուլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մխրեդուլիով գրված ձեռագիր, Բագրատ IV-ի աշխատանք, 11-րդ դար
Քարթլիս ցխովրեբա, 17-րդ դարի բնորոշ մխեդրուլի գիր

Մխեդրուլի (վրաց.՝ მხედრული , [mxɛdruli], բառացի՝ «աշխարհիկ»), վրացերենի 3 այբուբեններից մեկը։

Մխեդրուլին, ամենայն հավանականության, ի հայտ է եկել 11-րդ դարում խուցուրիից՝ վրացական հին այբուբենից։ Այն օգտագործվել է աշխարհիկ տեքստեր գրելու համար, այստեղից էլ եկել է բառացի թարգմանությունը։ Միևնույն ժամանակ խուցուրին և ասոմթավրուլին օգտագործվել են բացառապես կրոնական գրությունների համար։ Վերջին երկու այբուբենները որոշ ժամանակ անց մոռացվեցին, մնաց միայն մխեդրուլին, որն էլ մինչև այժմ օգտագործվում է վրացական գրում։

Քերականագետ Հ․ Յունկերը նշում է խուցուրի գրի և նրա՝ պահլավական ժառանգորդության (հայերենից անկախ) վրա հունական հնարավոր ազդեցության մասին։ Միևնույն ժամանակ նա նշում է, որ մխրեդրուլին ավելի հին է (տառերն ավելի նման են արամերենի այբուբենի տառերին), կամ ընդհակառակը, այն խուցուրիի նոտրագիր այլատեսակությունն է։

Կան վարկածներ իրանական պահլավերենի և սլավոնական գլագոլիցա այբուբենների հետ ազգակցության մասին։

19-րդ դարի երկրորդ կեսին 5 տառեր հանվել են այբուբենից և մինչև այժմ էլ չեն օգտագործվում։

Նիկողայոս Մառի կարծիք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մխեդրուլի տառերի առանձին հատվածները, ինչպես և լատինական նոտրգրում (շեղագիր) կա՛մ տարածվում են դեպի վեր, կա՛մ իջնում են ներքև։ 17-րդ դարում մխեդրուլին սռանում է ներկայիս տեսքը։

Մխեդրուլին թափանցում է բոլոր (բացի պաշտամունքային) բնագավառները և վերջնականապես հաստատվում է։ Կովկասյան հնագիտության մասնագետ և լեզվաբան Նիկողայոս Մառը մխեդրուլին դիտարկում է որպես արդյունք նախաքրիստոնեական գրի, որը ենթարկվել է խուցուրիի ազդեցությանը և շարունակել է օգտագործվել զինվորական միջավայրում և աշխարհիկ շրջանակներում։ 20-ական թվականներին Մառը առաջ է քաշել այսպես կոչված «հաբեթական տեսություն»-ը, որն արտացոլվել է «Հաբեթական Կովկասը և միջերկրածովյան մշակույթը ստեղծող երրորդ էթնիկական էլեմենտ» աշխատության մեջ[1]։

Վրացերեն այբուբենը չունի հատուկ նիշեր թվերը գրելու համար։ Այսպիսով, յուրաքանչյուր տառ ունի թվային նշանակություն։ Գործնականում, որպես կանոն, օգտագործում են ժամանակակից արաբական թվերը (1, 2, 3 և այլն) այնպիսին, ինչպիսին մենք գիտենք։

ՏառԱնունԱրտասանությունISO 9984Թվային
արժեք
Վրացերենհայերեն
აანան[a]a1
ბბანբան[b]b2
გგანգան[g]g3
დდონդոն[d]d4
ეენէն[ɛ]e5
ვვინվին[v]v6
ზზენզեն[z]z7
თთანթան[t]t'9
იინին[i]i10
კკანկան[k]k20
ლლასլաս[l]l30
მმანման[m]m40
ნნარնար[n]n50
ოონօն[o]o70
პპარպար[p]p80
ჟჟანժան[ʒ]ž90
რრაეռաե[r]r100
სსანսան[s]s200
ტტარտար[t]t300
უუნունի[u]u400
ფფარփար[pʰ]p'500
ქქანքան[kʰ]k'600
ღღანղան[ɣ]ḡ700
ყყარղար[q]q800
შშინշին[ʃ]š900
ჩჩინչին[ʧʰ]č'1000
ცცანցան[tsʰ]c'2000
ძძილձիլ[dz]j3000
წწილծիլ[ts]c4000
ჭჭარճար[ʧ]č5000
ხხანխան[x]x6000
ჯჯანջան[ʤ]ǰ8000
ჰჰაეհաե[h]h9000

Աշխարհիկ տառեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մխրեդուլին ի սկզբանե ընդգրկել է նաև հետևյալ 5 տառերը, որոնք 19-րդ դարի երկրորդ կեսին դուրս են բերվել․

ՏառԱնունԱրտասանությունISO 9984Թվային
արժեք
Վրացերենհայերեն
ჱჱეհե[heː]ē8
ჲჲეհիե[hi]y60
ჳვიეվիե[v]w400
ჴჴარհար[hː]ẖ7000
ჵჰოეհոե[hoː]ō10000

Հավելյալ տառեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տառերը օգտագործվում են քարթվելական մյուս լեզուների տառադարձելու համար․

ՏառԱնունԱրտասանություն
ჶֆ[f]
ჷը[ə]
ჸէլիֆ[']

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «Грузинское письмо». www.rbardalzo.narod.ru. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.
Վրացերենի այբուբեններ

ասոմթավրուլի  • նուսխուրի  • մխեդրուլի