Մլադեն Իվանիչ
| Մլադեն Իվանիչ սերբ.՝ Младен Иванић | |
| Նախորդող | Նեբոյշա Ռադմանովիչ |
|---|---|
| Կուսակցություն՝ | Party of Democratic Progress? |
| Կրթություն՝ | University of Banja Luka, Faculty of Economics? և Բելգրադի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ |
| Գիտական աստիճան՝ | փիլիսոփայության դոկտոր |
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և համալսարանի դասախոս |
| Դավանանք | Սերբ ուղղափառ եկեղեցի |
| Ծննդյան օր | սեպտեմբերի 16, 1958[1] (67 տարեկան) |
| Ծննդավայր | Սանսկի Մոստ, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
| Քաղաքացիություն | |
Մլադեն Իվանիչ (սերբ.՝ Младен Иванић, սեպտեմբերի 16, 1958[1], Սանսկի Մոստ, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), բոսնիացի քաղաքական գործիչ, 2014 թվականի նոյեմբերի 17-ից Բոսնիայի և Հերցեգովինայի նախագահության անդամ բոսնիացի սերբերի կողմից։ Ժողովրդավարական առաջընթաց կուսակցության հիմնադիր (1999) և առաջնորդներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1958 թվականի սեպտեմբերի 16-ին Սանկսի Մոստ քաղաքում։ 1981 թվականին ավարտել է Բանյա Լուկայի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի բակալավրիատը։ Ապա, 1984 թվականին ստացել է մագիստրոսի աստիճան Բելգրադի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում։ 1985 թվականից նույն տեղում դասավանդում է ասոցիացված պրոֆեսորի պաշտոնում (անգլ.՝ associate professor): 1988 թվականին Բելգրադի համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան[2]։
2001-2003 թվականներին զբաղեցրել է Սերբական Հանրապետության վարչապետի պաշտոնը։ 2003-2007 թվականներին՝ Բոսնիայի և Հերցեգովինայի արտաքին գործերի նախարար[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 https://pace.coe.int/en/members/5966
- 1 2 «Curriculum Vitae» (PDF) (անգլերեն). Економски факултет Универзитет у Бањој Луци. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 12-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Младен Иванич, Премьер-министр Республики Сербской: нам нужна поддержка России». Российская газета. Վերցված է 2015 թ․ հունվարի 12-ին.