Մի վախեցիր մթությունից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Մի վախեցիր մթությունից
Don't Be Afraid of the Dark
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրՍարսափ ֆիլմ
ՀիմքDon't Be Afraid of the Dark?
Թվական2010
Լեզուանգլերեն
ՌեժիսորՏրոյ Նիքսի
ՊրոդյուսերԳիլյերմո դել Տորո
Սցենարի հեղինակԳիլյերմո դել Տորո
Մեթյու Ռոբինս
ԴերակատարներԳայ Փիրս
Քեյթի Հոլմս
Բեյլի Մեդիսոն
ՕպերատորՕլիվեր Սթեփլթոն
ԵրաժշտությունՄարկո Բելտրամի
Պատմվածքի վայրՌոդ Այլենդ
ԿինոընկերությունMiramax Films
Տևողություն99 րոպե
Բյուջե25 մլն $
IMDbID 1270761
Պաշտոնական կայքէջ

Մի վախեցիր մթությունից (անգլ.՝ Don't Be Afraid of the Dark), ամերիկյան սարսափ ֆիլմ, պրոդյուսեր՝ Գիլյերմո դել ՏորոյիԲլեյդ 2», «Հելբոյ 1 և , «Ֆավնի լաբիրինթոսը»), ABC հեռուստաալիքի հեռուստատեսային համանուն ֆիլմի ռեմեյքը (1973 թվական)։ Ռեժիսորը Կանադայում հայտնի կոմիքսների նկարիչ Թրոյ Նիքսին է, գլխավոր դերերում՝ Գայ Փիրս, Քեյթի Հոլմս և Բեյլի Մեդիսոն:

Comic-Con ամենամյա փառատոնին հայտարարվել էր[1], որ ֆիլմը կթողարկվի 2011 թվականի հունվարի 12-ին[2]: Սակայն հետագայում այդ ամսաթիվը մշտապես տեղափոխվել է: Դա պայմանավորված էր Miramax Films-ի՝ ֆիլմի նկատմամբ իրավունքների վաճառքի ձգձգված գործարքով[3]: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2011 թվականի հոկտեմբերի 6-ին[4]:

Որպեսզի պատկերի խորհրդավոր էակներին, Նիքսին ոգեշնչվել է՝ ժամերով հողափորերի լուսանկարներ դիտելով[5]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը սկսվում է նախաբանից։ 1910 թվականի հոկտեմբերյան մի գիշեր, խենթ կալվածատեր՝ նկարիչ և կենսաբան Էմերսոն Բլեքվուդը, իր աղախնին թաքցնում է նկուղում՝ նրա ատամները հեռացնելու նպատակով: Նա բացատրում է, որ իր որդուն առևանգած խորհրդավոր արարածները խոստացել են վերադարձնել նրան ատամների դիմաց: Այն ժամանակ, երբ Բլեքվուդը հանում է երիտասարդ սպասուհու ատամները, ամբողջ տանը խորհրդավոր շշուկ է լսվում: Էմերսոնը մոտենում է օջախին և առաջարկում ատամները՝ տղային վերադարձնելու համար, սակայան նրան քաշում են օջախի մեջ: Նախաբանն ավարտվում է նրանով, որ նկուղը կնքված և մոռացված է արդեն մի քանի սերունդ:

Բլեքվուդի կալվածք է գալիս Սալլի անունով մի աղջիկ (Բեյլի Մեդիսոն)։ Գոթական առանձնատան վերականգնմամբ զբաղվում է նրա հայրը՝ ճարտարապետ Ալեքսը (Գայ Փիրս) և նրա ընկերուհին՝ Քիմը (Քեյթի Հոլմս): Սալլիի մայրը լքել էր նրան, և աղջիկը իրեն հեռու և օտար էր պահում բոլորից:

Մի անգամ Սալլին տարօրինակ ձայներ է լսում, որոնք նրան կոչում էին անունով և կանչում իրենց հետևից: Սալլին գտնում է բուխարին, որի կափարիչը ամրացված էր երկաթյա նիգերով: Ձայները խնդրում են Սալլիին բացել բուխարին և խոստանում են իրենց բարեկամությունը: Հայտնված հայրը թույլ չի տալիս նրան բացել բուխարու դուռը, սակայն Սալլին հասցրել էր կիսաբացել այն։ Դա բավարար էր, որ արարածները դուրս գան բուխարուց: Նրանք սկսում են Սալլիի մոտ գալ գիշերները և խնդրում են նրան անջատել լույսը:

Տանը սկսվում են տարօրինակ բաներ կատարվել: Քիմը հայտնաբերում է մի քանի կտրտված զգեստներ: Ալեքսը կորցնում է ածելին: Շուտով Քիմը մահճակալի տակ գտնում է պատռված արջուկ, որը նա էր նվիրել Սալլիին: Սալլին պնդում է, որ ինչ-որ բան կամ ինչ-որ մեկը մեղավոր է տանը տեղի ունեցող տարօրինակությունների համար, սակայն հայրը չի հավատում աղջկա պատմություններին: Քիմը սկսում է աջակցել Սալլիին, երբ կատարվող տարօրինակությունները այլևս անհնար է լինում չնկատելը:

Քիմը խոսում է տան այգեպանի հետ, ով տեղյակ էր տան պատմությանը և խիստ վնասվել էր խորհրդավոր արարածների կողմից: Նա զգուշացնում է ընտանիքին վտանգի մասին և խնդրում է նրանց հեռանալ կալվածքից: Նա խնդրում է Քիմին այցելել տեղի գրադարան, որպեսզի տեղեկանքներ վերցնի տան նախորդ սեփականատիրոջ մասին։ Քիմը բացահայտում է, որ Էմերսոն Բլեքվուդի որդին անհետ կորել է։ Նախքան իր անհետանալը, Բլեքվուդը գրել էր փոքր արարածների մասին, որոնք երկրի վրա էին նախքան մարդկության հայտնվելը և այն մասին, որ նրանք առևանգել են երեխաներին, որպեսզի նրանց իրենց նման դարձնեն, ինչպես նաև կերել են նրանց ատամները: Քիմը հասկանում է, որ այդ էակները հենց նրանք են, որոնց նկարագրում է Սալլին։

Գիտակցելով այն վտանգը, որում հայտնվել են, Քիմը փորձում է Սալլիին տնից դուրս բերել, սակայն արարածները անջատում են տան էլեկտրականությունը։ Ալեքսն ու Քիմը հայտնվում են էակների կազմակերպած ծուղակում։ Արարածներ կապում են Սալլիին և քաշում դեպի նկուղ: Քիմը կարողանում է ազատվել, նա վազում է նկուղ և կապանքներից ազատում է Սալլին: Ալեքսը վազում է նկուղ, բռնում է Սալլին, սակայն չի հասցնում օգնել Քիմին։ Նա տեսնում է, թե ինչպես են նրան քարշ տալիս դեպի բուխարին։

Վերջաբանում Ալեքսը և Սալլին լքում են տունը: Սալլին տանն է թողնում Քիմի համար նկարած նկարը: Նրանց հեռանալուց հետո էկրանին ցույց է տրվում, թե ինչպես է նկարը խորհրդավոր լողում ներքև՝ դեպի նկուղ, դեպի բուխարի: Ֆիլմն ավարտվում է Քիմի խոսքով, ով դարձել էր այդ էակներից մեկը։ Մյուս էակները համբերատար սպասում են իրենց հաջորդ զոհին:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

MPAA վարձույթային վարկանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոընկերությունների ամերիկյան ասոցիացիան ֆիլմը ցուցադրել է վարձույթի R վարկանիշով (սահմանափակումը՝ մինչև 17 տարեկան, պահանջվում է ծնողի կամ չափահաս խնամակալի ուղեկցում), չնայած այն բանին, որ ռեժիսորը պնդել է PG-13-ի վարկանիշը (մինչև 13 տարեկան երեխաների դիտումը թույլատրվում է միայն ծնողների հետ)[6]

Aquote1.png Գիլյերմո Դել Տորո.

«Մենք կարծում էինք, որ կկարողանանք PG-13 վարկանիշով ֆիլմ նկարահանել։ Սակայն MPAA-ն մեր ֆիլմին շնորհել է R վարկանիշ, նրանց կարծիքով, պատճառը թափանցող վախն է։ Նրանք ասացին, որ կարիք չկա նման սարսափելի ֆիլմ ստեղծել»[7]։

Aquote2.png


Քննադատների գնահատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Rotten Tomatoes-ում ակնարկներ գրել են 159 քննադատներ, որոնցից 59 տոկոսը դրական գնահատական է տվել ֆիլմին: Քննադատները համաձայնել են, որ ֆիլմը մթնոլորտային և բավականին սարսափելի է, բայց միևնույն ժամանակ սարսուռ չի առաջացնում մաշկի վրա՝ ի տարբերություն 1973 թվականի ֆիլմի[8]: Երիտասարդ Բեյլին Մեդիսոնի խաղը, ընդհանուր առմամբ, հավանության է արժանացել քննադատների կողմից, որոնք բարձր են գնահատել նաև այն գաղափարը, որ գլխավոր հերոսուհին աղջնակ է, ի տարբերություն օրիգինալ ֆիլմի, որտեղ գլխավոր հերոսուհին ավելի տարիքով էր:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Barton Steve (July 2010, 16)։ «Tiny Images From 'Walking Dead,' 'Let Me In,' 'Saw 3D' & 'Don't Be Afraid of the Dark'»։ Bloody Disgusting։ Վերցված է 2010-07-16 
  2. «Guillermo del Toro's Don't Be Afraid of the Dark Gets a Release Date»։ Dread Central։ June 29, 2010։ Վերցված է 2010-06-29 
  3. Winning Josh (October 12, 2010)։ «Don't Be Afraid Of The Dark delayed»։ TotalFilm.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-30-ին։ Վերցված է October 12, 2010 
  4. Не бойся темноты
  5. «Movie Pick : Don't Be Afraid Of The Dark»։ planetsmag.com։ 2011-09-02։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-30-ին։ Վերցված է 6 September 2011 
  6. Guillermo del Toro isn’t afraid of… Much of anything|latimes
  7. Preview Review at the LA Times.
  8. Don’t Be Afraid Of The Dark — Rotten Tomatoes

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]