Մի գնա (երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Մի գնա»
Մի գնա
Սուպեր Սաքոյի և Սպիտակցի Հայկոյի երգը «Love Crimes» ալբոմից
Թողարկված2017
ՖորմատCD single
Ձայնագրված2016
Ժանրժամանակակից R&B
Տևողություն3:37
ՀեղինակԱրտակ Արամյան
Սարգիս Բալասանյան
«Մի գնա (Մետր Գիմս ռեմիքս)»
Mi Gna (Maître Gims Remix)
Maître Gims և Սուպեր Սաքոյի feat. Հայկոյի երգը «Ceinture noire» ալբոմից
Թողարկված2018
ՖորմատCD single
Ձայնագրված2017
Ժանրժամանակակից R&B
Տևողություն3:34
ԼեյբլChahawat / B1 (Sony Music)
ՀեղինակԱրտակ Արամյան
Սարգիս Բալասանյան
Maître Gims
Araik Mouradian
ՊրոդյուսերMaître Gims
MG Mouradian

«Մի գնա» երգ  հայերեն և անգլերեն լեզուներով հայազգի դիջեյ Սուպեր Սաքոյի (Սարգիս Բալասանյան) կատարմամբ, վոկալի հեղինակ՝  ռաբիս երգիչ Սպիտակցի Հայկո (Հայկ Ղևոնդյան):

«Մի գնա» երգի բառերի հեղինակն է Արտակ Արամյանը,[1] որ նաև հայտնվել է Սուպեր Սաքոյի 2016 թվականի Love Crimes ալբոմում: Երգը YouTube-ում ներբեռնվել է 2016 թվականի օգոստոսի 17-ին, դարձել հայտնի հիթ Հայաստանում, հայկական սփյուռքում, Մերձավոր Արևելքում և աշխարհի տարբեր երկրներում: Բուն յութուբյան տեսանյութը 2018 թվականի օգոստոսի դրությամբ գրանցել է ավելի քան 174 մլն դիտում: Երգը ենթարկվել է մեծ թվով ռեմիքսների, ադապտացիաների, այդ թվում տարբեր լեզուներով՝ ալբաներեն, արաբերեն, բուլղարերեն, հոլանդերեն, ֆրանսերեն, գերմաներեն, եբրայերեն, քրդերեն, ռումիներեն, ռուսերեն և թուրքերեն:

2018թ.-ի Հունվարին Սուպեր Սաքոն ֆրանսիացի հայտնի երգիչ, ռեփեր ու կոմպոզիտոր Մետր Գիմսի հետ (Maître Gims) ներկայացրել է «Մի գնա» երգի ռեմիքս տարբերակը featuring Հայկո[2][3]։ Երգի ռեմիքս տարբերակի յութուբյան տեսանյութը 2018 թվականի օգոստոսի դրությամբ գրանցել է ավելի քան 154 մլն դիտում:

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]