Միքայել Պողոսյան (ավիակոնստրուկտոր)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միքայել Պողոսյան (այլ կիրառումներ)- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Միքայել Պողոսյան Михаил Погосян | |
|---|---|
| Ծնվել է | ապրիլի 18, 1956 (69 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Մասնագիտություն | ավիատիեզերքային ճարտարագետ, գյուտարար, ոչ գեղարվեստական գրող և գիտնական |
| Հաստատություն(ներ) | Ռուսաստանի միացյալ ինքնաթիռաշինության ընկերության նախագահ |
| Անդամակցություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Sixth Civic Chamber of the Russian Federation (2017–2020)?, Public Chamber of the Russian Federation of the seventh composition (2020–2023)? և ՀՀ ԳԱԱ[1] |
| Ալմա մատեր | Մոսկվայի ավիացիոն ինստիտուտ |
| Կոչում | Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի իսկական անդամներ |
| Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր |
| Տիրապետում է լեզուներին | ռուսերեն և անգլերեն |
| Պարգևներ | |
| Ստորագրություն | |
Միքայել (Միխայիլ) Ասլանի Պողոսյան (Михаил Асланович Погосян, ապրիլի 18, 1956, Մոսկվա, ԽՍՀՄ), հայազգի ավիակոնստրուկտոր, Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի ռեկտոր (2016)[3] տեխնիկական գիտությունների դոկտոր (2002), պրոֆեսոր, ՌԳԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (28.12.2011)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1979 թվականին ավարտել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի ինքնաթիռաշինության ֆակուլտետը։ Ինստիտուտից հետո աշխատանքի է նշանակվել Մոսկվայի Սուխոյի անվան ավիաշինական գործարանում որպես ինժեներ-կոնստրուկտոր, 1994 թվականից՝ գլխավոր կոնստրուկտորի տեղակալ, 1997 թվականից՝ «Սուխոյ» ավիացիոն ռազմաարդյունաբերական համալիրի, 1999 թվականից, միաժամանակ՝ Սուխոյի ՀԿԲ ձեռնարկության գլխավոր տնօրեն[4][5]։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, 2002
- Հայկական տեխնոլոգիական համալսարանի անդամ, 2001
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պողոսյանի ղեկավարման տարիները նշանակալի են ռուսական իրականության համար բացառիկ մի քանի նախագծերի սկզբնավորմամբ։ 2002 թվականին «Սուխոյ» կոնցեռնը հաղթեց նոր 5-րդ սերնդի կործանիչի ստեղծման մրցույթում, ինչն ամենամեծ ձեռքբերումն էր կոնցեռնի պատմության մեջ։ Բացի դրանից Պողոսյանը նախաձեռնեց նաև ընկերության համար բոլորովին նոր մարդատար ինքնաթիռի ստեղծման գործընթաց։ 2010 թվականին կոնցեռնի ֆինանսական շրջանառությունը կազմել է մոտավորապես 40 միլիարդ ռուբլի։ Պողոսյանի ղեկավարությամբ մինչև 2010 թվականը «Սուխոյ» կոնցեռնը բացառիկ վերելք է ապրել։ 2007 թվականին Պողոսյանն ընտրվել է ռուսական «Ավիաշինական միավորված ընկերության» ղեկավարի առաջին տեղակալ, 2008 թվականից համատեղության կարգով նշանակվել է «Սուխոյի» հիմնական մրցակից «ՄիԳ» կոնցեռնի գերագույն տնօրեն։
Պողոսյանը ղեկավարել է Սու-21 «բիզնես-դասի» գերձայնային ուղևորատար ինքնաթիռի և Սու-47 թևի հակադարձ սլաքաձևությամբ ռմբակոծիչի նախագծման աշխատանքները[6]։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զբաղվում է ռազմական և քաղաքացիական նշանակման նոր թռչող ապարատների ստեղծման հարցերով։ Հեղինակ է 14 գիտական աշխատանքների, ունի 11 հայտնագործություն։

Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՌԴ պետական մրցանակ, 1997
- ՌԴ կառավարության մրցանակ, 1998
- «Պատվո նշան» շքանշան, 2001
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ունի երկու զավակ։ Դուստրը սովորել է Տնտեսագիտության բարձրագույն դպրոցում, որդին՝ Արտուշը, տեխնիկական գիտությունների թեկնածու է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.sci.am/membersview.php?id=499&langid=1
- ↑ http://www.fsvts.gov.ru/materialsdoc2018/59FE16D3C97D9A1CC32576380043CDE6.html (ռուս.)
- ↑ Ավիակոնստրուկտոր Միխայիլ Պողոսյանն ընտրվել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի ռեկտոր
- ↑ ՀՀ ԳԱԱ, Արտասահմանյան անդամներ Միքայել (Միխայիլ) Պողոսյան
- ↑ «Ռուսական ավիաարդյունաբերության ղեկավարը և Հայաստանը որպես ինքնաթիռի առաջին գնորդ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքայել Պողոսյան (ավիակոնստրուկտոր)» հոդվածին։ |
| ||||||
- Ապրիլի 18 ծնունդներ
- 1956 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Մոսկվայի 850-ամյակի հուշամեդալով պարգևատրվածներ
- ՌԴ պետական մրցանակի դափնեկիրներ
- ՌԴ պետական մրցանակի դափնեկիրներ գրականության և արվեստի բնագավառում
- ՌԴ կառավարության մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ
- Հայ ավիակոնստրուկտորներ
- Հայ գիտնականներ
- Հայ գյուտարարներ
- Հայ ճարտարագետներ
- Հայ պրոֆեսորներ
- Ռուս գյուտարարներ
- Ռուսաստանի ԳԱ իսկական անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Տեխնիկական գիտությունների դոկտորներ
- Աերոտիեզերական ճարտարագետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)