Միքայել Առաքելյան (բեմանկարիչ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միքայել Առաքելյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Միքայել Առաքելյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 18, 1923 |
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հունիսի 8, 2009 (85 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1948) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1955) |
Մասնագիտություն | նկարիչ-բեմադրող |
Պարգևներ |
Միքայել Միքայելի Առաքելյան (դեկտեմբերի 18, 1923, Ալեքսանդրապոլ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 8, 2009, Երևան, Հայաստան), հայ բեմանկարիչ, նկարիչ-բեմադրող, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների մասնակից[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միքայել Առաքելյանը ծնվել է Լենինականում։ 1940-1942 և 1946-1948 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։
1942-1946 թվականներին մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, կռվել Հովհաննես Բաղրամյանի հրամանատարության ներքո։ Առաքելյանը որպես ականանետային դասակի, ապա 120-րդ ականանետային մարտկոցի հրամանատար թշնամու դեմ կռվել է Հյուսիսային Կովկասում, Ուկրաինայում, Բելոռուսիայում, մասնակցել Քյոնիգսբերգի, Պրահայի, Բեռլինի ազատագրմանը։ 2-րդ Ուկրաինական և 3-րդ Բելոռուսական ռազմաճակատներում ցուցաբերած արիության համար արժանացել է գվարդիայի լեյտենանտի կոչմանը, պարգևատրվել «Հայրենական մեծ պատերազմի» առաջին և երկրորդ աստիճանի մեդալներով[1]։
1955 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Ավարտելուց հետո աշխատել է ռեժիսորի ասիստենտ, դեկորատոր, այնուհետև՝ բեմադրող նկարիչ։ Մասնակցել է Երևանի Նկարչի տանը կազմակերպվող ցուցահանդեսներին[2][3]։
Գիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 Միքայել Միքայելի Առաքելյան։ «Սերգեյ Իոսիֆովիչ Փարաջանով – Ինչպես էր ստեղծվում «Նռան գույնը» ֆիլմը և այլն» (Микаел Микаелович Аракелян. «Сергей Иосифович Параджанов – Как создавался художественный фильм Цвет граната и другое»). ISBN 99930-4-564-0
Ֆիլմերի նկարիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Նռան գույնը» (Սայաթ-Նովա) 1969
- «Մենք ենք, մեր սարերը»
- «Ժայռ»
- «Առաջին սիրո երգը»
- «Բարև, ես եմ»
- «Հայրիկ»
- «Արփա-Սևան»
- «Ճանապարհ», 1961
- «Ավդոյի մեքենան», 1966
- «Հեղնար աղբյուր», 1970
- «Ջուրը մեր հանապազօրյա», 1975
- «Ձնծաղիկներ և էդելվեյսներ», 1981
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայրենական մեծ պատերազմի առաջին աստիճանի շքանշան
- Հայրենական մեծ պատերազմի երկրորդ աստիճանի շքանշան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դեկտեմբերի 18 ծնունդներ
- 1923 ծնունդներ
- Գյումրի քաղաքում ծնվածներ
- Հունիսի 8 մահեր
- 2009 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի շրջանավարտներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Հայ բեմանկարիչներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ