Միքայել Աշճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միքայել Աշճյան
Ծնվել էՍտամբուլ
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան և ուսուցիչ
Տիրապետում է լեզուներինհայերեն

Միքայել Աշճյան (, Ստամբուլ), հայ պատմաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կ. Պոլսում, որտեղ ստացել է կրթությունը։ 1870-ականների վերջերից աշխատակցել է մամուլին։ Երկար տարիներ եղել է ուսուցիչ հայկական դպրոցներում։ 1886 թվականին լույս է ընծայել «Պատմություն օսմանյան» դասագիրքը, 1888 թվականին՝ «Պատմություն օսմանյան պետության» աշխատությունը, որի երկրորդ մասը տպագրել է 1890 թվականին։ Ունի նաև «Համառոտ պատմություն օսմանյան» ձեռնարկը, որը նույնպես արժանացել է երկու տպագրության[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ էջ 102-103.