Միքայել Ամիրբեկյան
Միքայել Ամիրբեկյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 30, 1923[1] |
Ծննդավայր | Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | դեկտեմբերի 28, 1983 (60 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | լրագրող և գրող |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1948) |
Աշխատավայր | Ավանգարդ և Սովետական Հայաստան |
Միքայել Ամիրբեկյան Վիքիքաղվածքում |
Միքայել Արշակի Ամիրբեկյան (հունվարի 30, 1923[1], Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 28, 1983, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրող, լրագրող։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1948 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1948-1968 թվականներին աշխատել է «Ավանգարդ», «Սովետական Հայաստան» պարբերականների խմբագրություններում, եղել է պատասխանատու քարտուղար, գրական և մշակույթի բաժնի վարիչ։
1965 թվականին լույս է տեսել Միքայել Ամիրբեկյանի «Անանուն ծաղիկը» պատմվածքների ժողովածուն։
«Վերջին հողակտորի վրա» պատմավեպում (գիրք 1-2, 1973-1979 թվականներ) ներկայացված է 1918-1920-ական թվականների ազգային-ազատագրական պայքարը՝ մասնավորապես Ղարաքիլիսայի ճակատամարտն ու դրվագներ Սարդարապատի, Բաշ Ապարանի ճակատամարտերից[2]։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անծանոթ ծանոթներ, Ե., 1984 թ.: Չանհետացող ստվերներ, Երևան, 1990 թ.:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=2271
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
|