Միրզա Բենդրուպե
Միրզա Բենդրուպե լատիշ․՝ Mirdza Bendrupe | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 23, 1910[1] |
Ծննդավայր | Līvbērze Parish, Doblen County, Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հուլիսի 30, 1995[1] (84 տարեկան) |
Վախճանի վայր | Ռիգա, Լատվիա[2] |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծուհի և մանկագիր |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ուշագրավ աշխատանքներ | Q104635415? |
Աշխատավայր | Ռիգայի կինոստուդիա |
Միրզա Պավլովնա Բենդրուպե (լատիշ․՝ Mirdza Bendrupe, հոկտեմբերի 23, 1910[1], Līvbērze Parish, Doblen County, Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն - հուլիսի 30, 1995[1], Ռիգա, Լատվիա[2]), լատիշ և խորհրդային բանաստեղծուհի, գրող, թարգմանիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Միրզա Բենդրուպեն ծնվել է Ռուսական կայսրության Կուրլանդիական գուբերնիայում (այժմ՝ Լատվիայի Ելգավայի շրջանի Լիվբերզսկայա վոլոստ)։ 1914 թվականին ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա, 1917 թվականին հոր հիվանդությունից և մահից հետո վերադարձել է Լատվիա։ 1928 թվականին ավարտել է Ռիգայի դասական գիմնազիան[3]։
Հայրենական մեծ պատերազմի ավարտից հետո աշխատել է Ռիգայի կինոստուդիայում, 1947-1948 թվականներին եղել է ավագ խմբագիր, հետագայում՝ տեքստերի թարգմանիչ, զբաղվել ֆիլմերի կրկնօրինակմամբ։
1957 թվականին առաջին անգամ այցելել է Ղրիմ, մի քանի տարի շարունակ եղել այդտեղ, մինչև 1960-ական թվականների կեսերին բնակություն է հաստատել Պլաներում (Կոկտեբել), որտեղ ապրել է մինչև 1978 թվականը։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես բանաստեղծուհի գործունեությունը սկսել է 1926 թվականին։ «Երիտասարդություն» առաջին վեպը տպագրվել է «Zeltene» ամսագրում 1928 թվականին։ 1938 թվականին հրատարակվել է Բենդրուպեի պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Նորին մեծությունը և կապիկը», այնուհետև լույս են տեսել «Գետը դուրս է գալիս ափերից» և «Այրվող գրեր» (Մոսկվա, Խորհրդային գրող, 1967 թվական)։
1957-1965 թվականներին երեխաների և մեծահասակների համար գրել է 6 գրքեր՝ «Upe izkāpj no krastiem» (1957), «Visskaistākais dārzs» (1960), «Pie durvīm klauvē» (1961), «Vilkumigas iekarotājs» (1963), «Degošie raksti» (1963) և «Tracis ap Valentīnu» (1965):
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պոեզիա[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Կյանք» (1937 թ.)
- «Ծովում» (1939 թ.)
- «Ներիմայի ձայնը» (1967 թ.)
- «Փոթորկի աչքը» (1969 թ.)
- «Լուսնի ամբողջ շրջապտույտ» (1974 թ.)
- "Buramie vārdi" (1979 թ.)
- «Ամեն ինչ՝ հիմա. հենց այստեղ» (1980 թ.)
- «Այրվող լույս» (1986 թ.)
- «Գիտակցող սիրտ» (1991 թ.)
Պատմվածքների և վեպերի ժողովածու[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Նորին մեծությունը և կապիկը» (1938 թ.)
- «Հողմապտույտի աստվածը» (1942 թ.)
- «Գետը դուրս է գալիս ափերից» (1957 թ.)
- «Դռան թակոց» (1961 թ.)
Արձակ երեխաների համար[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ամենագեղեցիկ այգին» (1960 թ.)
- «Burtu pasakas» (1962 թ.)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Шевченківський словник: У двох томах / Інститут літератури імені Т. Г. Шевченка Академії Наук УРСР. - К.: Головна редакція УРЕ, 1978.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio database (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 Nacionālā enciklopēdija (լատիշ.) — 2018.
- ↑ «Citāti»։ 2012-04-01։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-01-ին։ Վերցված է 2018-06-13
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Հոկտեմբերի 23 ծնունդներ
- 1910 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հուլիսի 30 մահեր
- 1995 մահեր
- Ռիգա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Լատիշ կին գրողներ
- Լատիշ թարգմանիչներ
- Խորհրդային գրողներ
- Խորհրդային թարգմանիչներ
- Լատիշ մանկագիրներ
- Խորհրդային բանաստեղծուհիներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով