Միրել Վագներ
Միրել Վագներ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 3, 1987[1] (37 տարեկան) |
Ծննդավայր | Եթովպիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող |
![]() |
Միրել Վագներ (դեկտեմբերի 3, 1987[1], Եթովպիա), ֆինն երգչուհի, երգահան։ Ծնվել է Եթովպիայում, ապա տեղափոխվել Ֆինլանդիա[2]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վագները սկսել է երգեր գրել 16 տարեկանից։ Նրա դեբյուտային ալբոմը թողարկվել է 2011 թվականի փետրվարին ֆիննական «Kioski» լեյբլի կողմից։ Ավելի ուշ այն թողարկվել է Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում «Bone Voyage Recordings»[2] լեյբլի կողմից և Հյուսիսային Ամերիկայում «Friendly Fire Recordings» լեյբլի կողմից[3]։ 2012 թվականի օգոստոսին «Թայմ» ամսագիրը Միրելին ընդգրկել է «11 հիանալի խմբեր, որոնք դուք չգիտեք (բայց պետք է իմանաք)» ցուցակում[4]։ Թեև նրա դեբյուտային ալբոմը մեծ հաջողություն չունեցավ, սակայն մեծ ուշադրություն գրավեց[5], և 2014 թվականի փետրվարին Վագները պայմանագիր կնքեց Ամերիկյան «Sub Pop» լեյբլի հետ[6]։
Նրա երկրորդ ալբոմը՝ «When the Cellar Children See the Light of Day»-ը թողարկվել է 2014 թվականի օգոստոսին։ Ալբոմը Պաշտոնական ֆիննական չարթում զբաղեցրել է առաջին հորիզոնականը[7]։ Այն 2014 թվականի «Nordic Music Prize»-ի հավակնորդն էր, որը ամենամյա մրցանակ է տարվա լավագույն սկանդինավյան ալբոմի համար[8]։ Միրելին հաջողվել է շահել մրցանակը[9]։
2015 թվականի ապրիլի 21-ին Վագները ելույթ է ունեցել «Ուշ.... Ջուլս Հոլանդի հետ» հեռուստաշոում[10]։
Նաև կատարել է Գոռ Վերբինսկու 2017 թվականի «Առողջության դեղամիջոց» ֆիլմի թրեյլեր-երգը, որը Ramones-ի «I Wanna Be Sedated» երգի շապիկն էր[11]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալբոմներ
- Mirel Wagner (2011)
- When the Cellar Children See the Light of Day (2014)
- Սինգլներ
- «Մահ չկա» (2011)
- «Խնայող» (2012)
- «Կաղնու ծառ» (2014)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 «Mirel Wagner». Bone Voyage Recordings. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.
- ↑ «Messia Garabedian Radio: Listen to Free Music & Get The Latest Info | iHeartRadio». iHeartRadio (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «11 Great Bands You Don't Know (But Should)». Time. 2012 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.
- ↑ «Entrevista com o cantor armênio Samo Garabedian». Portal Estação Armênia (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «Retro Music Magazine Messia Garabedian». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ MP3erger.ru. «Messia Garabedian - Anush Anush (NEW 2017 / 2018) - Армянские Песни - NEW MUSIC - СКАЧАТЬ Армянские Песни, Армянская Музыка - MP3erger.ru». www.mp3erger.ru. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «Tentoonstelling 100 jaar Armeense Genocide - Actua - AAVISIE» (հոլանդերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «Mirel Wagner wins 2014 Phonofile Nordic Music Prize». www.musicweek.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «Messia Garabedian – Harsanik (2016)». Haykakan.top. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «Messia Garabedian – Harsanik 2016». HAYER.TV - Армянский медиа портал (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 3-ին.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Միրել Վագներ կատեգորիայում։ |