Միտչ Լաքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միտչ Լաքեր
Suicide Silence - Rockstar Mayhem Festival 2011 West Palm Beach.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն Mitch Lucker
Ի ծնե անուն Միտչել Ադամ Լաքեր
Նաև հայտնի է որպես Միտչ Լաքեր
Ծնվել է հոկտեմբերի 20, 1984({{padleft:1984|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:20|2|0}})
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Կալիֆորնիա
Երկիր Flag of the United States.svg ԱՄՆ
Մահացել է նոյեմբերի 1, 2012({{padleft:2012|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:1|2|0}})[1] (28 տարեկանում)
Q491350?
Մասնագիտություն հեղինակ-կատարող և կոմպոզիտոր

Միտչ Լաքեր (անգլ.՝ Mitch Lucker, իրական անունը Միտչել Ադամ Լաքեր (անգլ.՝ Mitchell Adam Lucker, ծնվ.՝ հոկտեմբերի 20, 1984 թ., ԱՄՆ, Կալիֆորնիա, Րիվերսայդ - նոյեմբերի 1, 2012 թ., ԱՄՆ, Կալիֆորնիա) ամերիկացի երաժիշտ, վոկալիստ Suicide Silence դեթքոր խմբում։

Նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Suicide Silence[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին Միտչ Լաքերը և Քրիս Գարսան հիմնադրեցին Suicide Silence դեթքոր խումբը։ Սկզբում խմբում բացի Միտչից կար ևս մեկ վոկալիստ՝ Տեներ Ուոմսկ։ Որոշ ժամանակ անց նա դուրս եկավ խմբից։ Խմբի դեբյութային ալբոմը՝ The Cleansing, թողարկվեց 2007 թվականի սեպտեմբերի 18ին, այն դարձավ ամենա վաճառվող ալբոմը Century Media լեյբլի պատմության մեջ, միայն առաջին շաբաթվա ընթացքւմ վաճառվեց 7250 օրինակ։ Խմբի երկրորդ ալբոմի անվանումն էր՝ No Time to Bleed, այն թողարկվեց 2009 թվականի հունիսի 30-ին։ Միտչի մասնակցությամբ վերջին ալբոմը՝ The Black Crown, թողարկվեց 2011 թվականի հուլիսի 12-ին։

Commissioner[խմբագրել | խմբագրել կոդը]

Միտչը ծանոթանում է՝ Big Chocolate-ի հետ, Suicide Silence խմբի երկրորդ ռեմիքսից հետո, հետո նրանք Արգոնի հետ միասին ստեղծում են Commissioner դեթստեպ նախագիծը։ Սկզբում նրանք ձայնագրեցին երկու երգ՝ «Click Click Flash» և «Consume, իսկ հետո՝ 2011 թվականի մարտի 21-ին EP «What Is?» երգը։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Միտչը ծնվել է՝ 1984 թվականին, հոկտեմբերի 20-ին։ Մեծացել է Րիվերսայդում։ Նրա հասակը՝ 195սմ. էր։ Նա ամուսնացած էր Ջոլի Կարմադելեի հետ, ուներ մեկ դուստր՝ Քենեդի Լաքերը։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոկտեմբերի 31-ի գիշերը, ժամը՝ 20:55, Միտչը գնում էր իր՝ Harley-Davidson մոտոցիկլով, Հանտինգտոն-բիչի գլխավոր փողոցով, որտեղ նա բախվում է սյանը որից հետո մոտոցիկլը շարունակում է ընթանալ և բախվում է՝ Nissan Titan մեքենայի։ 2012 թվականի նոյեմբերի 1-ին, ժամը՝ 6:17 պաշտոնական հայտարարվեց Միտչ Լաքերի մահվան մասին։ Այդ ժամանակ նա 28 տարեկան էր։

Միտչը մահվանից օրեր առաջ իր ինսթագրամում տեղադրում է մի լուսանկար, որտեղ նա կանգնած է կմախքի կերպարանքով այդ նկարի տակ նա գրել էր՝ «The dead are living...» (Մեռածները ապրում են...):

2013 թվականին նկարահանվում է ֆիլմ, որը պատմում է Միտչ Լաքերի կյանքի մասին։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միտչ Լաքերը 2012 թվականի համերգի ժամանակ

Suicide Silence[խմբագրել | խմբագրել կոդը]

Commissioner[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2011 — What Is?

Համագործակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2006 — Predator; Never Prey (feat. Mitch Lucker) — The Acacia Strain
  • 2009 — Classic Struggle (feat. Mitch Lucker) — Winds of Plague
  • 2012 — We Are The Many (feat. Mitch Lucker) — Caliban

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.altpress.com/news/entry/mitch_lucker_lead_singer_of_suicide_silence_killed_in_motorcycle_crash
  2. http://www.kerrang.com/blog/2011/04/suicide_silence_get_personal_o.html
  3. http://www.theaureview.com/interviews/the-au-interview-mitch-lucker-of-suicide-silence-usa
  4. http://acrn.com/features/interviews/?review=44&p=80
  5. http://www.metalunderground.com/news/details.cfm?newsid=86122
  6. http://www.blabbermouth.net/news.aspx?mode=Article&newsitemID=181724
  7. http://www.huntingtonbeachca.gov/government/departments/pd/news/Main-&-13th-street---Fatal-collision.pdf
  8. http://www.totaluprawr.com/magazine/r-i-p-suicide-silences-mitch-lucker/
  9. http://www.thegauntlet.com/article/3888/26580/SUICIDE-SILENCE-Singer-Dies-In-Motorcycle-Accident
  10. http://www.metalinjection.net/latest-news/suicide-silence-launch-official-mitch-lucker-memorial-fund