Միջուկային արվեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
László Moholy-Nagy, Nuclear II, 1946 (Milwaukee art museum)

Միջուկային արվեստ, ժամանակակից արվեստի ուղղություն, որը ծագել է որպես միջուկային զենքի և միջուկային էներգիայի օգտագործման ռեակցիա, առաջացել է 1950-ական թվականներին Եվրոպայում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսպես կոչված միջուկային արվեստի համար շարժումը սկիզբ է առել Միլանում 1950 թվականին, երբ նկարիչ Էնրիկո Բայը և Սերխիո Դանժելոն Սան Ֆիդելի պատկերասրահում կազմակերպել են ցուցահանդես խորհրդանշական «Միջուկային գեղանկարչություն» վերնագրով։ 1952 թվականի փետրվարին Բրյուսելում Ապոլոն պատկերասրահի ցուցահանդեսի առիթով Էնրիկո Բայը և Սերխիո Դանժելոն պաշտոնական հիմնադրել են շարժումը և հրատարակել են «Միջուկային գեղանկարչության տեխնիկական մանիֆեստը»[2]։ Շարժմանը շուտով միացել են նկարիչներ Ջոյ Կոլոմբոն, Լեոնարդո Մարիանին, Անտոնիո Տուլեն, Էնցո Պրեդան, Էտորե Սորդինին, Անջելո Բերգան և Միլանի նկարիչության բնագավառի այլ նկարիչներ։ Հաջորդող տարիներին կարևոր ներդրում են ունեցել նաև նեոպոլիտանական Խումբ 58-ը, որը ձևավորվել էր Գվիդո Բիասի, Ֆրանկո Պալամբոյի, Մարիո Կալուչի և Լուսիո Դել Պեցոյի շուրջ։

Միջազգային մակարդակով միջուկային շարժմանը աջակցել են Արմանը, Իվ Քլեյնը, Անտոնիո Սաուրան, Ասկեր Հորնը և այլ գեղանկարիչներ։

Աշխատանքները, որոնք ստեղծվել են այս շրջանում, գտնվել են Երկրորդ աշխարհամարտի ողբերգական իրադարձությունների և առաջին հերթին միջուկային ռումբի Հերոսիմայի և Նագասակիի վրա ունեցած կործանիչ ազդեցության ներքո[3]։

Միջուկային շարժմանը նախորդել է իտալական գեղարվեստական Eaisti միությունը, որը իրենից ներկայացնում էր Լիվոռնոյից գեղանկարիչների և պոետների խումբ՝ Վոլտոլինո Ֆոնտանի գլխավորությամբ[4]։ Ֆոնտանի աշխատանքը՝ «Վերաբնակեցման և լճացման բացակայության դինամիկան» (1948 թվական), որում միջուկային ռադիոակտիվ ճառագայթումը պատկերված է միջուկային պայթյունից հետո, վկայում են այս և միլանական շարժման համընկնումը, բայց չի թաքցնում մտածողության զգալի տարբերությունները։

Eaisti շարժման ներկայացուցիչները մասամբ ուղիղ հղում են կատարել «Ատոմային դարաշրջան» (Atomic Era) տերմինին, որի կրճատումը և դարձել է նրանց անվանումը։ Տերմինը առաջին անգամ հնչել է ԱՄՆ-ում, որտեղ հորինվել է լրագրող Ուլյամ Լ․ Լոուրենսի կողմից, ապա գործածել է տնտեսագետ Վիրջիլ Ջորդանը, նաև գրող Ուիլբուր Մ․ Սմիթը իր «Այս ատոմային դարը և փառք Աստծո» (1948 թվական) գրքում։

Միջուկային շարժման և Eaisti-ի աշխատանքին զուգահեռ զարգացել է իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի՝ թեմայի արտացոլման մեկուսացված մոտեցումը, որը 1951 թվականին ծնունդ է տվել «Միստիկական մանիֆեստին», որը շուտով ունեցել է իր հետևորդները։ Ավելին, 1945 թվականին իսպանացի նկարիչը արդեն ստեղծել է միջուկային նկար, որին տվել է «Ատոմային հովվերգություն» անվանումը, իսկ 1949 թվականին՝ «Ատոմային Լեդան» կտավը։

Երեք խմբերի միջև պայքարը իրենց սեփական շարժումների առաջնության համար դարձել է այն աստիճան լարված, որ Էնրիկո Բայը և Սերխիո Դանջելոն դատի են տվել Սալվադոր Դալիին գրագողության համար։ Նույն բանը հայտարարել Վոլտոլինո Ֆոնտանին Միջուկային շարժման իտալական ուղղության հետ կապված[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Elio Santarella Arte nucleare: 1951-1957 ; [opere, testimonianze, documenti ; Galleria San Fedele, 13 maggio - 30 giugno 1980]. — 1988. — book с.
  2. Luciano Caramel, Arte in Italia, 1945—1960, Vita e Pensiero, Milano, 1994
  3. «Arte nucleare / Movimento nucleare»։ www.vaf-stiftung.de։ Արխիվացված է օրիգինալից 2019-10-23-ին։ Վերցված է 2019-09-09 
  4. G.Favati, V.Fontani, M.Landi, A.Neri, A.S.Pellegrini, Manifesto dell’Eaismo, Società Editrice Italiana, Livorno, 1948
  5. Bruno Corà, Francesca Cagianelli, Giacomo Romano, Autoritratti spirituali, De Batte editore, Livorno, 2002.