Միջին շոտլանդական դաշտավայր
| Միջին շոտլանդական դաշտավայր | |
|---|---|
Էդինբուրգի գահը | |
| Տեսակ | հովիտ և sill? |
| Երկիր | |
| Վարչատարածք | Շոտլանդիա |
| 56°24′29″N 4°02′38″W / 56.408°N 4.044°W | |
![]() | |
![]() | |

Միջին շոտլանդական դաշտավայր (անգլ.՝ Central Lowlands), Մեծ Բրիտանիա[1] կղզու հյուսիսային շրջանների հարթավայրեր, որը բաժանում է Հյուսիս Շոտլանդական լեռնաշխարհը Հարավ Շոտլանդական բարձրավանդակից։ Հյուսիս-արևմուտքում սահման է համարվում Դամբարտոնից Սթոունհեյվն գիծը[2]։ Դաշտավայրի արևմտյան ափը սահմանափակվում է Ֆերտ-օֆ-Կլայդ ծոցով, արևելքում՝ Ֆերտ-օֆ-Թեյ և Ֆերտ-օֆ-Ֆորտ ծոցերով։
Դաշտավայրը կազմված է կարմիր ավազաքարերից, թերթաքարերից և կրաքարերից, որոնք պատված են մորենային շերտով։ Տեղ-տեղ հանդիպում են հին հրաբխային ապարներից կազմված լեռնաշղթաների մնացորդներ և բլուրներ։ Կան քարածխի հանքավայրեր։ Բլուրների և լեռնաշղթաների լանջերին՝ սոճու և կեչու անտառներ և պուրակներ Դաշտավայրը խիտ է բնակեցված։ Այստեղ են գտնվում Շոտլանդիայի խոշոր քաղաքները՝ Գլազգոն և Էդինբուրգը, ինչպես նաև համեմատաբար փոքր Ստերլինգ, Դանդի և այլ քաղաքներ[3]։ Պատմական Լոուլենդս շրջանը ներառում է նաև Հարավ շոտլանդական բարձրավանդակը[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ECOMA». www.ecoma.am. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
- 1 2 «Lowlands» (անգլերեն).
- ↑ «Scottish Geology Website». archive.is. 2006 թ․ հոկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 11-ին.
|

