Ֆերթ-օֆ-Թեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆերթ-օֆ-Թեյ
Տեսակfirth? և ֆյորդ
Երկիր Միացյալ Թագավորություն
ՎարչատարածքՇոտլանդիա
Լիճ հոսող գետԹեյ
Քարտեզ
Քարտեզ

Ֆերթ-օֆ-Թեյ, ծովածոց Շոտլանդիաում։ Գտնվում է Ֆայֆ, Պերտ և Կինրոզ, Դանդի և Անգուս վարչական տարածքների կենտրոնում, որի մեջ է թափվում Շոտլանդիայի ամենաարագահոս Թեյ գետը։ Ծովածոցի ամենախորը հատվածը գտնվում է Ինվեգաուրի գյուղին մոտ՝ 4,8 կիլոմետր խորությամբ[1]։

Ծովածոցը կապում են երկու կամուրջներ՝ Թեյ ճանապարհային կամուրջը և Թեյ երկաթուղային կամուրջը[2]։

Ծովածոցն ունի մեկ հիմնական կղզի՝ Մագդրամ կղզին[3]։

Անտարկտիդայում գտնվող Ֆերթ-օֆ-Թեյը հայտնաբերվել է 1892-1893-ական թվականներին Դանդիի ձկնորսական արշավախմբի կապիտան Թոմաս Ռոբերտսոնի կողմից և անվանակոչվել է ի պատիվ նրա։ Նա նաև անվանակոչել է մոտակա կղզին՝ ի պատիվ ծովածոցի հիմնական քաղաք Դանդիի։

Բնական ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականի հուլիսի 28-ից Ֆերթ-օֆ-Թեյը և Էդեն Էսթորին համարվում են Ռամսարի տարածքներ՝ 2000 թվականի փետրվարի 5-ին դառնալով հատուկ պաշտպանվող տարածքներ, իսկ 2005 թվականի մայիսի 12-ին՝ հատուկ պահվող տարածքներ։ Որոշ վայրեր գիտական հետաքրքրություն են ներկայացնում։ Դրանցից են Ներքին Թեյ Էսթորին, Մոնիֆիթ նեղուցը, Թեյփոթ-Թեսնմուր ծովափը։

Ինվեգաուրի նեղուցը գտնվում է տեղական բնապահպանական տեսանկյունից կարևոր գոտում։

Ֆերթ-օֆ-Թեյը հայտնի է իր ծովափերով և լայնաշերտ ավազով, մեծաթիվ փոկերով և ձմեռային թռչուններով։

Ծովեզրի քաղաքներ ու գյուղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերթ-օֆ-Թեյի և շրջակայքի քարտեզ

Բալմերինո

Բրաֆթի Ֆերի

Դանդի

Ինվեգաուրի

Կինգուդի

Մոնիֆիդ

Նյուբր

Նյուփորթ-օն-Թեյ

Թեյփորթ

Վուդհեվն

Վորմիթ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Tay, Firth of». Angus Council. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 26-ին.
  2. «The Tay Bridges». Tay Estuary. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 26-ին.
  3. «Historical perspective for Mugdrum Island». Gazetteer for Scotland. Վերցված է 2012 թ․ փետրվարի 26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերթ-օֆ-Թեյ» հոդվածին։