Jump to content

Միջատների էկոլոգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոլորադյան բզեզ

Միջատների էկոլոգիան գիտություն է այն մասին, թե ինչպես են միջատները անհատապես կամ խմբերով փոխներգործում են շրջակա միջավայրի կամ էկոհամակարգի վրա։ Միջատները –ըստ տեսակային բազմազանության ամենախոշորն են կեդանիների տեսակների մեջ(նրանք երկու մլն.ից շատ են, ինչն ավելի շատ է, քան բոլոր կենդանիներն ու բույսերը միասին վերցրած)։ Կ.Բ. Վիլյամսի (С.В.Williams) հաշվարկների համաձայն միջատներն են թվաքանակով ամենաշատը. երկրի վրա գույություն ունի ավելի քան 1018 տեսակ։ Միայն մորեխների մի խմբի գումարային քաշը գերազանցում է 10 հզ. տ.։

Լույսի ազդեցությունը միջատների վրա բազմանշանակ է։ Լույս անհրաժեշտ է թևավոր միջատներին թռիչքում կողմնորոշման համար, այդ իսկ պատճառով խորը քարանձավներում թռչող միջատներ չկան։ Որոշ մանր միջատներ, ինչպիսիք են տուլերը և մանր պիծակները կարող են մահանալ լոսանկարչական ապարատի վառ լույսից, ըստ երևույթի նյարդային շոկի առաջացման հետևանքով։ Անընդհատ մթությունը կարող է բարենպաստ լինել որոշ միջատների համար(նույնիսկ ցերեկային միջատների ), օրինակ տրիխոգրամա կամ դրոզոֆիլա(Վ.Բ. Չեռնիշով և այլք, 1986) ։ Նրանց կողմից նախընտրելի լուսավորության մակարդակը կոչվում է ֆոտոպրեֆերենդում։[2]

Ջերմաստիճանը միջատների կյանքի ամենագլխավոր գործոնններից մեկն է, քանի որ նրանք կենդանիներ են։ Չափից դուրս բարձր և չափից դուրս ցածր ջերմաստիճանը իջեցնում են միջատների ակտիվությունը։ Մլակները, մայիսյան բզեզները, ճպուռները և թևավոր մրջյունները ջերմաստիճանի իջեցման նկատմամբ ավելի զգայուն են, քան թիթեռները և երկթևանիները։ Արկտիտական պայմաններում, որտեղ ակտիվ կարելի լինել միայն ժամանակի մի փոքր ժամանակահատվածում, ջերմաստիճանը կարող է համարյա ամբողջությամբ որոշել միջատների վարքագիծը. թափավոր գոտու պայմանում՝ ձմռանը, գարնանը և ուշ աշնանը, առանձին օրեր և ամռանը, իսկ անապատային գոտում՝ համարյա միշտ ամռանը։

Միջատները իրենց բազմաքանակության և բազմազանության շնորհիվ աշխարհի էկոհամակարգի սննդամթերքի շղթայում(անտոֆիլիա, էնտոմոֆագիա, էնտոմոֆիլիա, էնտոմոխորիա, սանիտարական դեր, մասնակցությունը հողագոյացմանը)։ Միջատներով սնվում են շատ կենդանիներ. ձկները, երկկենցաղները (գորտերի օրական կերի 95%- ը), սողունները(մողեսները 24 ժ- ում ուտում են 10-20 միջատ), թռչուններ, կաթնասուններ(զուտ միջատակեր են նրբաքիթ մկները, խլուրդները, չղջիկները, մրջնակերները, զրահակիրները և այլն)։ Բույսերի ավելի քան 80%-ը փոշոտվում է միջատների (մեղուներ, թիթեռներ, կրետներ և այլն) և կարելի է համոզված ասել, որ ծաղիկը բույսերի և կենդանիների համատեղ էվոլյուցիայի արդյունք է։

  • Առաջին կարգի սննդային մասնագիտացում - օրգանական քիմիայի որևէ տեսակով անընդհատ սնվելեու կարողություն։ Այսպիսով, շատ տեսակներ հանդիսանում են բուսակեր կամ ֆիտոֆագ, մյուսները կազմում են գիշատիչների և մակաբույծնմերի խումբը, իսկ երորդները՝ ներկայանում են մահացած օրգանիզմների սպառողները. սապրոֆագեր (սնվում են նեխած կենդանիներով), նեկրոֆագներ (սնվում են կենդանիների դիակներով), կոպրոֆագեր (սնվում են գոմաղբով), դետրիտոֆագ (սնվում են բույսերի մնացորդներով)։ Տարբեր տեսակի կտորների, կենդանիների տարբեր օրգանների ու մասերի օգտագործման ժամանակ առաջ է գալիս նրանց հետագա բաժանելու հանգամանքը. սապրոֆագերի շարքում առանձնանում են տերևների սպառողները՝ ֆիլլոգաֆ, պտուղ՝ կարպոֆագ, փայտ՝ կսիլոֆագ, արմատներ՝ ռիզոֆագ, ինչպես նաև գալլոձևավորողներ` գիշատիչների և մակաբույծների շրջանակներում կարող են լինել արնախումներ, էկտոմակաբույծներ, էնդոմակաբույծներ։
  • Երկրորդ կարգի սննդային մասնագիտացում — վերը նշված սննդի հիմնական աղբյուրների մեջ ընտրության առաջացում։ Այսպես, ֆիտոֆագերի, գիշատիչների և մակաբույծների շրջանակներում կան միակեր մոնոֆագներ, սահմանափակակեր օլիգոֆագներ և շատակեր պոլիֆագներ։ Գիշատիչները և մակաբույծները հաճախ անվանվում են էնտոմոֆագ տերմինով։

Բնակության վայր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրի համարյա բոլոր հողային տարածքները այս կամ այն չափով զբաղված են միջատներով։ Միջատների ճնշող մեծամասնությունն ապրում է հայտնի հողատարածքներում` զբաղեցնելով այնպիսի անհյուրընկալ էկոհամակարգեր, ինչպիսիք են բարձր լեռները, խորը քարանձավները, ինչպես նաև հրաբխային ծագման նոր առաջացած կղզիներն ու այլ էկոհամակարգերը։ Հայտնի են նաև ծովային միջատներ, որոնք մտնում են կիսակոշտաթևաորների դասի ջրասարդերի ընտանիքի մեջ

Ինվազիվ միջատներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին ժամանակներս մեծ խնդիր են ներկայացնում ինվազիվ միջատները, այսինքն՝ այնպիսիները, որոնք մարդու կողմից տարվել են նոր տարածքներ և այնտեղ բնակություն են հաստատել։ Ինվազիվ տեսակները բացասական են ազդում տվյալ տարածքի ֆաունայի և ֆլորայի վրա։ Հայտնի օրինակներից են. կոլորադյան բզեզը, մոխրագույն մուկը, չինական բրդաթաթ խեցգետինը, արգենտինական մրջյունը, կարմիր հրե մրջյունը, մշկամուկը, կանադական էլոդեյան։ Ինվազիվ տեսակների տեղափոխումը կարգավորելու համար գոյություն ունի Անասնաբուժական և ֆիտոսանիտարական վերհսկողության սահմանադրական ծառայություն։

Միջատները և մարդը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջատների բազում տեսակներ մարդկությանը ոչ քիչ վնասներ են հասցնում. բերումմ են վտանգավոր հիվանդություններ, հանդիսանում են մակաբույծներ կամ ուղղակի տհաճությունն պատճառել մարդուն։ Միջատները ուտում են կամ փչացնում են մարդկանց կողմից արտադրվող սննդամթերքների համարյա 10%- ը և յուրաքանչյուր վեցերերդ մարդուն վարակում են ախտածին հիվանդություններով(լու, ոջիլ, մլակ, մալարիայի մոծակ, ճանճ, ուտիճ և այլն)։ Սակայն կան նաև այնպիսի միջատներ, որոնք մարդկությանը անգնահատելի օգուտ են բերում. օր. մեղուների շնորհիվ մեղր է արտադրվում։ Մակաբույծ մետամանները և գիշատիչ մրջյունները օգնում են անտառային տնտեսության և գյուղատնտեսության վնասատուների դեմ պայքարում։

Ծանոթագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Андрианова Н.С. Экология насекомых. – М.։ Изд–во МГУ, 1970 – 158 с.
  • Добровольский Б.В. Фенология насекомых. – М.։ Высшая школа, 1969 – 219 с.
  • Чернышев В.Б. Экология насекомых. Учебник. – М.։ Изд–во МГУ, 1996 – 304 с.։ ил. ISBN 5-211-03545-3
  • Яхонтов В.В. Экология насекомых. – М.։ Высшая школа, 1969 – 488 с.
  • Huffaker, Carl B. & Gutierrez, A. P. (1999). Ecological Entomology. 2nd Edition (illustrated). John Wiley and Sons. ISBN 047124483X, ISBN 9780471244837.Limited preview on Google Books.