Արգենտինական մրջյուն, սկզբնապես Արգենտինայում, Պարագվայում, Ուրուգվայի և հարավային Բրազիլիայում տարածված ամենավտանգավոր ինվազիվ մրջյունը, որը մարդու շնորհիվ տարածվել է ամբողջ աշխարհում։ Մրջյունների թագուհիների չափսերը հասնում են մինչև 5 մմ-ի, իսկ աշխատավոր մրջյունների չափսերը՝ 2-3 մմ-ի։
Արգենտինյան մրջյունները տարածված են Հարավային Եվրոպայում, ԱՄՆ-ում և Ասիայի բազմաթիվ ափամերձ տարածքներում։ Սկզբում այդ տեսակի մրջյունները ապրում էին միայն Հարավային Ամերիկայում։ Եվրոպայում արգենտինյան մրջյունի խոշորագույն կուտակումը ձգվում է մոտ 6 կմ՝ Միջերկրական ծովի ափով, Իսպանիայով, Ֆրանսիայով և Իտալիայով։ Կալիֆորնիայում կուտակումը Միացյալ Նահանգներով ձգվում է մոտ 900 կմ։ Երրորդ խոշոր կուտակումը գտնվում է Ճապոնիայի արևմտյան ափին։
Լինում են միագույն, շագանակագույն կամ դեղնավուն-շագանակագույն։ Linepithema humile-ը համարվում է վտանգավոր ինվազիվ միջատ, նրանք կրճատում են բնիկ կենդանական աշխարհի բազմազանությունը, վնասում են պատճառում տներին և գյուղատնտեսությանը։
Հայտնաբերվել է, որ արգենտինյան մրջյունի բոլոր երեք գերգաղութները միմյանց հանդեպ տոլերանտ են (ի տարբերություն միևնույն այլ տեսակի փոքր մրջյունների)։ Մրջյունաբանները միևնույն բնի մեջ են տեղադրել տարբեր (կալիֆորնիական, եվրոպական և ճապոնական) գերգաղութների առանձնյակներ։ Պարզվել է, որ այդ մրջյունների միջև, որոնք միմյանցից հեռացած են հազարավոր մետրեր, չկան ագրեսիայի դրսևորումներ[1]։
Գենոմ՝ 0,26 պգ (C value)[2][3]: Քրոմոսոմների դիպլոիդ հավաքակազմը 2n = 16[4]: Առնվազն 367 գեներ ապահովում են հոտային ընկալիչների գործունեությունը, իսկ 90 գեներ պատասխանատու են իմունիտետի համար[5]։ Մեծ թվով գեներ պատասխանատու են ցիտոքրոմ P450 սպիտակուցի արտադրության համար[6]։
Alexander L. Wild (2004). Taxonomy and Distribution of the Argentine Ant, Linepithema humile (Hymenoptera: Formicidae). «Ann. Entomol. Soc. Am.», 2004, Volume 97, Issue 6, Pages 1204—1215.
Bertelsmeier, C., A. Avril, O. Blight, A. Confais, L. Diez, H. Jourdan, J. Orivel, N. St Germes, and F. Courchamp. 2015a. Different behavioural strategies among seven highly invasive ant species. Biological Invasions. 17:2491-2503. doi:10.1007/s10530-015-0892-5
Bertelsmeier, C., A. Avril, O. Blight, H. Jourdan, and F. Courchamp. 2015b. Discovery-dominance trade-off among widespread invasive ant species. Ecology and Evolution. 5:2673-2683. doi:10.1002/ece3.1542