Jump to content

Միշել Ռու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միշել Ռու
ֆր.՝ Michel Roux
Դիմանկար
Ծնվել էապրիլի 19, 1941(1941-04-19)[1][2][3]
ԾննդավայրCharolles[4][5][3]
Մահացել էմարտի 11, 2020(2020-03-11)[6][3][7] (78 տարեկան)
Մահվան վայրԲրեյ, Վինձոր և Մեյդենհեդ, Բերկշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Ֆրանսիա և  Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունշեֆ խոհարար և գործարար
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներԱլեն Ռու
 Michel Roux (French chef) Վիքիպահեստում

Միշել Ռու-ավագ (ֆր.՝ Michel Roux Sr, ապրիլի 19, 1941(1941-04-19)[1][2][3], Charolles[4][5][3] - մարտի 11, 2020(2020-03-11)[6][3][7], Բրեյ, Վինձոր և Մեյդենհեդ, Բերկշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ֆրանսիական ծագմամբ բրիտանացի շեֆ խոհարար, ռեստորանատեր և Ռու հայտնի ընտանիքի ներկայացուցիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միշել Ռուն ծնվել է Սոն է Լուար դեպարտամենտի Շարոլ քաղաքում՝ մսագործի ընտանիքում։ Մանկությունից հետաքրքրվել է ընտանեկան գործերով, իսկ հետո՝ խոհարարական արվեստով։ Երկու տարվա ընթացքում Միշել Ռուն վերապատրաստվել է որպես հրուշակագործ։ Դրանից հետո Փարիզի Մեծ Բրիտանիայի դեսպանատանը ստացել է շեֆ խոհարարի պաշտոն։ Այստեղ նա աշխատել է մինչև զորակոչվելը։ Բանակում ծառայելու ընթացքում ստացել է անվտանգության գործողության և Հյուսիսային Ամերիկայում կարգուկանոնի պահպանման հիշատակային մեդալ[8]։

Ամերիկյան ծառայությունից հետո Փարիզում Միշելը միս Սեսիլ դե Ռոթշիլդի մոտ աշխատել է որպես շեֆ խոհարար։ 60-ական թվականներին Միշելը որոշել է թողնել խոհարարությունը և դառնալ օպերային երգիչ[9], բայց դրա փոխարեն իր եղբոր՝ Ալբերի հրավերով տեղափոխվել է Լոնդոն, որտեղ շարունակել է պատրաստել։ Միասին նրանք բացել են Le Gavroche ռեստորանը[10]։ 1972 թվականին Բերքշիրում Միշել Ռուն բացել է The Waterside Inn սեփական ռեստորանը։ Այս ռեստորանը Մեծ Բրիտանիայում դարձել է երկրորդը, որը ստացել է Միշլենի երեք աստղ[11][12][13]։

Հետագայում՝ 1973 թվականին, Միշել Ռուն եղբոր հետ միասին բացել է հրուշակեղենի արտադրամաս, երշիկի խանութ, ինչպես նաև փնտրել է նոր բաղադրատոմսեր և պատրաստման տեխնոլոգիաներ։

Միշել Ռուն հրատարակել է իր խոհարարական գիրքը, որտեղ պատմել է բաղադրատոմսերի մասին, որոնք կիրառվում են Ռու եղբայրների ռեստորաններում։ Բացի այդ, նա գրել է 30-սերիանանոց հեռուստաշոուի սցենար, որը նկարահանվել է BBC հեռուստաընկերությունում։ Գլխավոր հերոսները եղել են Միշել Ռուն և նրա եղբայր Ալբերը[14]։

90-ական թվականների վերջին Միշել Ռուն հեռացել է գործերից և 2008 թվականից ապրել է Կրան Մոնդանայում (Շվեյցարիա)[15]։

Միշել Ռուն մահացել է 2020 թվականի մարտի 12-ին Բրեյ քաղաքում թոքային իդիոպատիկ ֆիբրոզից[16]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://www.leparisien.fr/societe/deces-a-78-ans-du-chef-etoile-michel-roux-12-03-2020-8278542.php
  2. 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Fichier des personnes décédées
  4. 4,0 4,1 4,2 http://online.wsj.com/news/articles/SB10001424052702304724404577299192490370780
  5. 5,0 5,1 5,2 http://www.starchefs.com/cook/chefs/bio/michel-roux
  6. 6,0 6,1 6,2 https://www.bbc.com/news/uk-england-berkshire-51856312
  7. 7,0 7,1 7,2 Who's Who in France (ֆր.)Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
  8. «Michel Roux, Esq, OBE». Debretts. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 19-ին.
  9. Webb, Claire (2012 թ․ փետրվարի 5). «The Roux Legacy revealed». Radio Times. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 19-ին.
  10. Cooke, Rachel (2004 թ․ հուլիսի 11). «'I love ze souffle, eet reminds me of ze boobs of ze woman'». The Observer. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 19-ին.
  11. «Michelin stars in London». Michelin Online. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 19-ին.
  12. «Michelin stars in England». Michelin Online. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 19-ին.
  13. «Michel and Alain Roux celebrate 25 years of three Michelin stars at the Waterside Inn». Guide Girl. 2010 թ․ մայիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 19-ին.
  14. «Michel Roux». BBC Programmes. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 19-ին.
  15. Alleyne, Richard (2008 թ․ հուլիսի 22). «Michel Roux, French chef, quits Britain for safer Switzerland». Daily Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 18-ին.
  16. Price, Katherine (2020 թ․ մարտի 12). «Michel Roux dies aged 79». The Caterer. Վերցված է 2020 թ․ մարտի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միշել Ռու» հոդվածին։