Միշել Կոնստանտեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Միշել Կոնստանտեն
ֆր.՝ Michel Constantin
Ծնվել է հուլիսի 13, 1924({{padleft:1924|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:13|2|0}})[1][2]
Ծննդավայր Բուլոն Բիյանկուր
Մահացել է օգոստոսի 29, 2003({{padleft:2003|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:29|2|0}})[1][2] (79 տարեկանում)
Մահվան վայր Դրագինյան
Քաղաքացիություն Flag of France.svg Ֆրանսիա
Մասնագիտություն դերասան, վոլեյբոլիստ, լրագրող և կինոդերասան

Միշել Կոնստանտեն ( ֆր.՝ Michel Constantin, հուլիսի 13, 1924({{padleft:1924|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:13|2|0}})[1][2], Բուլոն Բիյանկուր - օգոստոսի 29, 2003({{padleft:2003|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:29|2|0}})[1][2], Դրագինյան), ֆրանսիացի դերասան։ Սերում է ռուս ներգաղթյալների ընտանիքից (իրական անուն-ազգանունը՝ Կոնստանտին Խոխլով)։ Խորհրդային Միությունում առավել հայտնի էր «Կար-չկար մի ոստիկան» ֆիլմում կատարած գլխավոր դերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1924 թվականի հուլիսի 13-ին Բուլոն Բիանկուրում Փարիզի մոտ, ռուս ներգաղթյալների ընտանիքում։ Հայրը՝ Կոնստանտին Միխաիլովիչ Խոլխովը, մի սպա է, ով մարտավարել է կամավորականների բանակում: Նա գաղթել է 1920 թվականին ուրիշ սպաների հետ Դոնիկինա։

Երիտասարդ ժամանակ՝ պատերազմի սկզբում, աշխատում էր հոր հետ Ռենո մեքենաշինական ընկերությունում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նա զբաղվել է սպորտով։

Երկար տարիների աշխատանքի շնորհիվ նա դուրս եկավ Ֆրանսիայի վոլեյբոլի հավաքական։ 7 անգամ ստացավ Ֆրանսիայի չեմպիոնի կոչումը[3]։

1957 թվականից ամուսնացած էր Մոդ Սերրեյի հետ՝ ( ֆր.՝ Maud Serres) Ալժիրի կանանց վոլեյբոլի հավաքականի խաղացողներից։ 1996 թվականին նրա կինը մահացավ։ Աղջիկը՝ Սոֆիա Կոնստանտինովնա Խոխլովն է (Sophie Hokhloff Onimus Constantin)։

1951-1966 թվականներին աշխատում էր որպես L'Equipe թերթի սպորտային լրագրող, թղթակից։ 1960-1970 թվականներին աշխատում էր վոլեյբոլի ուսուցիչ։ Որպես սպորտային լրագրող գրել է տեսություններ բասկետբոլի, վոլեյբոլի և հանդբոլի մասին։ Նա գիտեր 9 լեզու։

Ապրում էր Փարզում։ Կյանքի վերջում ապրում էր գերազանցապես իր վիլլայում՝ քաղաք Սան Մաքսիմ՝ Լազուրնի ափին։

1984 թվականից մի քանի տարվա աշքատանքից հետո վարում էր հեռուստատեսային հաղորդում մշակույթի մասին( Anagram, TF1)։

Մահացել է 2003 թվականի օգոստոսի 29-ին։

Կարիերան կիոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրելով ոչ հեռու կինոստուդիայից, ցուցաբերում էր մեծ հետաքրքրություն դեպի կինո և շուտով իր հասակով՝ 185 սմ-ով և անընդօրինակելի տեսքը, իր հաստ սև մորուքով, դուրս ցցված ականջներով ընդունեց նոր որոշում դառնալ կինոգործիչ[4]։ Իր առաջին ոչ մեծ դերը նա խաղաց 1956 թվականին Մարկա Ալլեգրե ֆիլմում։ Մեծագույն դերը խաղացել է «Ժակա Բեկկերը» ֆիլմում հայտնի ռեժիսորի հովանավորության տակ։ Արտիստը ձեռք բերեց հայտնիություն մշակութային ֆիլմից՝ «Դիրա»-ից հետո, նկարահանված 1960 թվականին Խոսե Ջովանիի սցենարի հիման վրա։

Նկարահանվել է նաև ուրիշ ֆիլմերում՝ Ջովանին «Ոչ-ոք Լա Ռոկկա», 1961 թվականին «Մարսելցու փոխարեն» և «Մարսելցիների ցեղը» ֆիլմերում։ Այս բոլոր ֆիլմերում նա խաղում է հատուկ դերերում։

Հետո Կոնստանտենը նկարահանվում է քրեական ֆիլմերում և կատակերգություններում։ Իր վերջին հայտնի դերը նա խաղացել է 1991 թվականին «Ժան Պեր Մոկի» ֆիլմում, որից հետո վերադարձավ իր տուն 1994 թվականին և պրակտիկորեն ավարտեց կարիերան։

Գրողի կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

1973 թվականին հրատարակեց ինքնակենսագրական գիրքը՝ «Ma grande gueule: du volley-ball au cinéma»։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1982 - Երկուսին տասնհինգ պակաս մինչև Սուրբ ծնունդ (Deux heures moins le quart avant Jésus-Christ), ռեժ. Ժան Յանն
  • 1974 - Բեստիա (Deux Grandes Gueules / Il bestione), ռեժ. Սերջինո Կորբուչի
  • 1973 - Ճամպրուկը, ռեժ. Ժորժ Լոտներ
  • 1972 -Մարսելցիների ցեղ, ռեժ. Խոսե Ջովանի
  • 1971 - Մարդը մահացավ (Un homme est mort), ռեժ. Ժակ Դերե
  • 1971 - Կար չկար մի ոստիկան (Il était une fois un flic), ռեժ. Ժորժ Լոտներ
  • 1971 - Թող, սա վալս է (Laisse aller c'est une valse), ռեժ. Ժորժ Լոտներ
  • 1970 - Բնակության վերջին հայտնի վայրը (Dernier domicile connu), ռեժ. Խոսե Ջովանի
  • 1970 - Ոստիկանը (Un Condé), ռեժ. Իվ Բուասսե
  • 1970 - Սառը քրտինք (Cold Sweat), ռեժ. Տերենս Յանգ
  • 1969 - Ծովահենի հարսնացուն (La Fiancée du pirate), ռեժ. Նելլի Կապլան
  • 1967 - Վերապրածի կանոնը (La Loi du survivant), ռեժ. Խոսե Ջովանի
  • 1966 - Չենք կռվի (Ne nous fachons pas), ռեժ. Ժորժ Լոտներ
  • 1966 - Երկրորդ շնչառություն (Le Deuxième Souffle), ռեժ. Ժան Պիեռ Մելվիլ
  • 1965 - Գորլոպանները (Les Grandes Gueules), ռեժ. Ռոբեր Էնրիկո
  • 1963 - Մեգրեն և գանգստերը (Maigret voit rouge), ռեժ. Ժիլ Գրանժե
  • 1961 - Մարսելցու փոխարեն / Un nommé La Rocca
  • 1960 - Փոս (Le Trou), ռեժ. Ժակ Բեկկեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]