Մինու Մոհրազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մինու Մոհրազ
պարս.՝ مينو محرز
Դիմանկար
Ծնվել էհունվարի 19, 1946(1946-01-19) (78 տարեկան)
ԾննդավայրԹեհրան, Իրան
Քաղաքացիություն Իրան
ԿրթությունԹեհրանի բժշկական համալսարան
Մասնագիտությունբժիշկ և հետազոտող
 Minoo Mohraz Վիքիպահեստում

Մինու Մոհրազ (պարս.՝ مينو محرز, հունվարի 19, 1946(1946-01-19), Թեհրան, Իրան), իրանցի բժիշկ, հետազոտող և ՄԻԱՎ/ՁԻԱՀի մասնագետ։ Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանի Վարակիչ հիվանդությունների պրոֆեսոր և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրանական կենտրոնի ղեկավարը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոհրազը ծնվել է 1946 թվականի հունվարի 19-ին Իրանի Թեհրան քաղաքում։ 1970 թվականին ավարտել է Թեհրանի բժշկական դպրոցի հանրային առողջապահության ոլորտում ուսումը և 1973 թվականին մասնագիտացել է վարակիչ հիվանդությունների բնագավառում[1][2]։ Նույն թվականին դարձել է Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանի վարակիչ հիվանդությունների պրոֆեսոր։

Մահրազը Իրանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համայնքի անունից բուռն քարոզչություն է իրականացնում, լոբբինգ է անում քաղաքական գործիչներին և հոգևորականներին՝ հիվանդության վերաբերյալ իրազեկման արշավներին աջակցելու համար։ 2001 թվականին Մոհրազին հրավիրել են հարցազրույցի Իրանի Իսլամական Հանրապետության Ձայնում՝ սեռական վարքի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ տեղեկացվածություն տարածելու համար։ Սակայն նրա նախապայմանն այն էր, որ նրա ելույթը չպետք է գրաքննության ենթարկվի։ Իր ելույթի ժամանակ Մոհրազը ուղիղ եթերում օգտագործել է «պահպանակ» բառը, չնայած այն հանգամանքին, որ այդ բառն արգելված է ԶԼՄ-ներում[3]։

2007 թվականին Մոհրազը համարվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում Իրանի գլխավոր բժշկական փորձագետը։

Իրանում COVID-19 համավարակի ընթացքում Մինուն նշանակվել է կորոնավիրուսների դեմ պայքարի հանձնաժողովի անդամ։ Մարտի 14-ին իրանական ԶԼՄ-ները հայտնում էին, որ Մոհրազը վարակվել է SARS-CoV-2ով[4]։

Հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինու Մոհրազը պարզել է, որ իրանական բանտերում շատ հաճախ տղամարդ կալանավորները սեքսով են զբաղվում այլ տղամարդ կալանավորների հետ, ինչը զգալիորեն մեծացնում է ՄԻԱՎ-ի փոխանցման վտանգը։ Մոհրազի ղեկավարությամբ Իրանի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետազոտական կենտրոնը մշակել է իմունոմոդուլացնող դեղամիջոց (IMOD), որը բաղկացած է յոթ իրանական դեղաբույսերից, ՄԻԱՎ-ով վարակված հիվանդների մոտ որպես օժանդակ դեղամիջոց օգտագործելու համար[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «50 Iranian Women you Should Know: Minoo Mohraz»։ IranWire։ 23 September 2015։ Վերցված է 9 July 2018 
  2. «Iranian Women you Should Know: Minoo Mohraz»։ IranWire | خانه (անգլերեն)։ Վերցված է 2020-08-25 
  3. Macfarquhar Neil (Ապրիլի 4 2002)։ «Condom as a Problem Word: Iran Grapples With a Surge in AIDS»։ The New York Times։ Վերցված է Հուլիսի 14 2018 
  4. «Iran: Member of committee to combat Coronavirus tests positive for the virus»։ Al Arabiya English (անգլերեն)։ 2020-03-14։ Վերցված է 2020-08-25