Մինի Մ. Քոքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մինի Մ. Քոքս
ShennetteScott MinnieCox c.1900 thumb.jpg
Ծնվել է1869
ԾննդավայրԼեքսինգտոն, Միսսիսիպի, ԱՄՆ
Մահացել է1933
Մահվան վայրՌոքֆորդ, Իլինոյս, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
ԿրթությունՖիսկի համալսարան
Մասնագիտությունուսուցչուհի, փոստապետ և գործարար
Քաղաքական կուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն

Մինի Մ. Քոքս (անգլ.՝ Minnie M. (Geddings) Cox, 1869, Լեքսինգտոն, Միսսիսիպի, ԱՄՆ - 1933, Ռոքֆորդ, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի ուսուցիչ, առաջին աֆրոամերիկացի կինը, ով Միացյալ Նահանգներում եղել է փոստի պետ[1]: 1900-ական թվականների սկզբում նա դարձավ ազգային տարաձայնությունների պատճառ, երբ տեղաբնակ սպիտակամորթ քաղաքացիները փորձեցին ստիպել նրան դուրս գալ աշխատանքից: Քոքսը համարվում է նաև ԱՄՆ-ում սևամորթի պատկանող պետական բանկի, ինչպես նաև ապահովագրական ընկերության համահիմնադիր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինի Մ. Գեդինգսը ծնվել է 1869 թվականին Միսսիսիպի նահանգի Լեքսինգտոն քաղաքում, Մարի և Ուիլյամ Գեդինգսների ընտանիքում[2]: 19 տարեկան հասակում ավարտել է Ֆիսկի համալսարանը՝ մանկավարժի որակավորմամբ[3][4]: Որոշ ժամանակ դասավանդել է դպրոցում, 1889 թվականին ամուսնացել է Ինդիանոլայի դպրոցի տնօրեն Վայնե Ու. Քոքսի հետ[1][3]: Նրանք ակտիվ գործունեություն են ծավալել ԱՄՆ հանրապետական կուսակցության շարքերում[3][4]:

1891 թվականին նախագահ Բենջամին Հարրիսոնի ղեկավարման օրոք Մինի Քոքսը նշանակվել է Ինդիանոլայի փոստի տնօրեն[2][3]: Նա առաջին աֆրոամերիկացի կինն էր, որ նմանատիպ պաշտոն զբաղեցրեց[1]: Քոքսը պաշտոնը կորցրել է 1892 թվականին նախագահ Գրովեր Կլիվլանդի (դեմոկրատ) կառավարման օրոք, սակայն 1897 թվականին վերանշանակվել է նույն պաշտոնում Ուիլյամ ՄաքՔինլիի կողմից և շարունակել է պաշտոնավարել Թեոդոր Ռուզվելտի կառավարման օրոք[3][4]:

Քոքսը համարվել է հիանալի փոստապետ[5]: Ռուզվելտի կառավարման օրոք տեղացի սպիտակամորթ քաղաքացիները սկսեցին քարոզել լավ աշխատատեղերից հեռացնել աֆրոամերիկացիներին, այդ թվում Քոքսին[3][4]: Քաղաքական գործիչ Ջեյմս Վարդմանը իր The Greenwood Commonwealth թերթում նպատակային արշավ սկսեց՝ ստիպելու Քոքսին հրաժարական տալ[3][4]: Ի վերջո Ինդիանոլայի բնակիչները քվերակեցին Քոքսի հրաժարակի համար նախքան նրա պաշտոնավարման ժամկետը լրանալը[3]: Սկզբում Քոքսը հրաժարվեց գնալ այդ քայլին, այնուհետև հայտնեց, որ պաշտոնավարման ժամկետից հետո չի փորձի վերանշանակվել[5]:

Երբ Քոքսի հանդեպ սպառնալիքները շարունակվեցին, և քաղաքապետն ու շերիֆը հրաժարվեցին պաշտպանել նրան[1], 1903 թվականի հունվարի 1-ին նա հրաժարվեց պաշտոնից[3][2]: Նախագահ Ռուզվելտը մերժեց նրա հրաժարականը և փակեց Ինդիանոլայի փոստատունը՝ նշելով, որ այն կվերաբացվի միայն, երբ Քոքսը ապահով կատարի իր պարտականությունները[3]: Նախագահը ԱՄՆ գլխավոր դատախազին հրամայեց հետապնդելու Ինդիանոլայի այն քաղաքացիներին, ովքեր սպառնացել էին Քոքսին[3]: Մի քանի օր անց, իր իսկ ապահովության համար, Քոքսը մեկնեց քաղաքից[5]:

Այս իրադրությունը դարձավ ազգային նորություն[6], և բանավեճեր ծագեցին «ցեղի», պետության իրավունքի և ֆեդերալ իշխանության վերաբերյալ[7]:

Երբ 1904 թվականին Քոքսի նշանակման ժամկետը լրացավ, Ինդիանոլայի փոստատունը վերաբացվեց՝ ունենալով նոր տնօրեն[4]: Քոքսը ամուսնու հետ վերադարձավ Ինդիանոլա, որտեղ բացեցին երկրի սևամորթին պատկանող առաջին Delta Penny Savings Bank-ը[7], ինչպես նաև հիմնադրեցին սևամորթին պատկանող առաջին ապահովագրական ընկերությունը ԱՄՆ-ում՝ Mississippi Life Insurance Company[7]: Ամուսինները նահանգներում եղել են սևամորթ գործարարների ուժեղ աջակիցներ[4]:

1925 թվականին, ամուսնու մահից հետո, Քոքսը կրկին ամուսնացավ և երկրորդ ամուսնու՝ Ջորջ Կի Հեմիլթոնի հետ տեղափոխվեց Թենեսի, ապա՝ Իլինոյս նահանգի Ռոքֆորդ քաղաք: Քոքսը մահացել է 1933 թվականին[4]:

Մինի Քոքսի անվան փոստի շենքը Ինդիանոլայում

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին Ինդիանոլայում փոստային բաժանմունքի շենքն անվանվեց Մինի Քոքսի պատվին[1][8]:

Ինդիանոլայում Քոքսի պատվին է անվանվել նաև փողոց (Cox Street) և Քոքսի ու նրա ամուսնու պատվին՝ զբոսայգի (Wayne and Minnie Cox Park)[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]