Մինա Մասուդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մինա Մասուդ
Մասուդն 2019 թվականին
Հասակը173 սմ
Ծնվել էսեպտեմբերի 17, 1991 (32 տարեկան)
ԾննդավայրԿահիրե, Եգիպտոս Եգիպտոս
ԿրթությունՌայերսոնի անվան համալսարան և Brother André Catholic High School?
ՔաղաքացիությունԿանադա Կանադա
ՄասնագիտությունԴերասան
Ակտիվ շրջան2011-ներկա
ԸնտրանիԱլադին

Մինա Մասուդ (անգլ.՝ Mena Massoud, եգիպտ. արաբ` مينا مسعود, սեպտեմբերի 17, 1991(1991-09-17)[1], Կահիրե, Եգիպտոս), եգիպտացի ծագումով կանադացի դերասան։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասուդն ծնվել է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեյում քրիստոնյաների ընտանիքում։ Ունի երկու ավագ քույր[2]։ Նրա ընտանիքը տեղափոխվել է Կանադա, երբ նա եղել է երեք տարեկան[3]։ Նա նշում է, որ իր ընտանիքի քրիստոնյա լինելն է ստիպել նրանց արտագաղթել իսլամադավան մեծամասնություն ունեցող Եգիպտոսից․ «Մենք Ղպտի քրիստոնյաներ ենք։ Իմ ծնողները պարզապես զգացին, որ այնտեղ ապրելն մի փոքր վտանգավոր էր դառնում երբ ես մեծանում էի և նրանք ուզեցան ավել լավ կյանք ստեղծել ընտանիքի համար։ Այդ պատճառով որոշեցին արտագաղթել»[4]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասուդն իր դերասանական կարիերան սկսել է 2011 թվականին՝ նկարահանվելով «Նիկիտա» և «Մարտական հիվանդանոց» հեռուստասերիալների մեկական էպիզոդներում[5]։ Նա հետագանում ավելի մեծ դերեր ստացավ «Բաց սիրտ» (2015) և «Ջեք Ռայան» (2018) հեռուստասերիալներում[6]։

2017 թվականին հայտնի դարձավ, որ Մասուդն ընտրվել է որպես Ալադինի դերակատար Ուոլթ Դիսնեյի համանուն ֆիլմում նկարահանվելու համար, որի պրեմիերան կայացավ 2019 թվականին[7]։ Խոսելով այդ դերի մասին, Մասուդն ասել է․ «Ես շատ ոգևորված էի վերջապես խաղալու այնպիսի դեր, որը ահաբեկիչ չէր և չուներ որևէ բացասական կապ իր հետ։ Սա շատ դրական, ոգեշնչող ֆիլմ ու կերպար է և ես շատ ոգևորված եմ վերջապես նկարահանվելու այսպիսի մի բանում»[2]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասուդն բուսակեր է և վարում է բուսակերների համար նախատեսված համացանցային հաղորդում, որը կոչվում է «Evolving Vegan»[8]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 «Mena Massoud on the making of 'Aladdin', starring opposite Will Smith», ABC News, Մայիսի 24, 2019, Վերցված է Սեպտեմբերի 16, 2019-ին
  3. «Aladdin Breakout Star Mena Massoud: 'People Who Look Like Me Struggle to Get Roles'». People. 2019 թ․ մայիսի 24. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.
  4. «Mena Massoud On Being 'Aladdin'», NPR, May 26, 2019, Վերցված է Սեպտեմբերի 16, 2019-ին
  5. «Who is Mena Massoud? Meet Disney's new Aladdin». Entertainment Weekly. 2017 թ․ հուլիսի 15. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.
  6. «Mena Massoud Cast as Aladdin in Disney's Live-Action Reboot». E!. 2017 թ․ հուլիսի 15. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.
  7. «7 Things You Need to Know About Aladdin's Mena Massoud». E!. 2017 թ․ հուլիսի 15. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.
  8. «Disney's Vegan 'Aladdin' Actor Mena Massoud Launches Plant-Based Food Travel Show 'Evolving Vegan'», LIVEKINDLY, Հոկտեմբերի 8, 2018, Վերցված է Սեպտեմբերի 16, 2019-ին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]