Միմյանցից մեկ մետր հեռու
Միմյանցից մեկ մետր հեռու անգլ.՝ Five Feet Apart | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | դրամա, ռոմանտիկ ֆիլմ, ռոմանտիկ դրամա, մելոդրամա, դեռահասական դրամա և ֆիլմ անչափահասների համար |
Թվական | մարտի 22, 2019, մարտի 15, 2019, ապրիլի 12, 2019, հունիսի 20, 2019 և մայիսի 2, 2019[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Justin Baldoni? |
Պրոդյուսեր | Justin Baldoni? և Քեթի Շուլման |
Սցենարի հեղինակ | Tobias Iaconis? |
Դերակատարներ | Քոուլ Սփրոուս, Հեյլի Լու Ռիչարդսոն, Քլեր Ֆորլանի[2], Փարմինդեր Նագրա[2], Մոյզես Արիաս[2], Էմիլի Բալդոնի[2], Kimberly Hebert Gregory?[2], Գարի Վիքս[2], Ջիմ Գլիսոն[2] և Թոդ Թերրի[2] |
Օպերատոր | Frankie DeMarco? |
Երաժշտություն | Բրայան Թայլեր |
Մոնտաժ | Marvin Matyka?[3] |
Կինոընկերություն | CBS Films, Lions Gate Entertainment և Lionsgate Films |
Տևողություն | 116 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
«Միմյանցից մեկ մետր հեռու» (անգլ.՝ Five Feet Apart), ռեժիսոր Ջասթին Բալդոնի, սցենարիստներ Միքի Դոուտրիի և Թոբիասա Իակոնիսայի կողմից ներկայացվող ամերիկյան մելոդրամա։ Գլխավոր դերակատարներն են Քոուլ Սփրոուսը («Ընկերներ», «Ռիվերդեյլ») և Հեյլի Լու Ռիչարդսոնը («Համարյա տասնյոթ», «Սպլիտ»)։
Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի մարտի 22-ին ԱՄՆ-ում և ոգեշնչված է ՑՖ-ով հիվանդ ակտիվիստ Քլեր Ուայնլենդի կողմից։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քոուլ Սփրոուս՝ Ուիլ Նյուման
- Հեյլի Լու Ռիչարդսոն՝ Ստելլա Գրանտ
- Մոյսես Արիաս՝ Պո, Ստելլայի ընկերը
- Քիմբերլի Հեբերտ Գրեգորի՝ Բարբ բուժքույր
- Պարմինդեր Նագրա՝ բժիշկ Նուր Համիդ
- Էմիլի Բալդոնի
- Գարի Վիկս՝ Թոմ
- Սինտիա Էվանս՝ Էրին
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստելլա Գրանտը ցիստիկ ֆիբրոզով (ՑՖ, Մուկովիսցիդոզ) հիվանդ է, որն ակտիվորեն օգտագործում է սոցիալական ցանցը, որպեսզի պայքարի իր հիվանդության դեմ և փորձի ապրել նորմալ կյանքով։ Հիվանդանոցում նա հանդիպում է իր ախտորոշմամբ մեկ այլ հիվանդի, որն անտեղ էր՝ դեղորայքային փորձարկման՝ իր թոքերում առկա բակտերիալ վարակից ազատվելու համար։
ՑՖ հիվադները խիստ կանոնի համաձայն պետք է գտնվեն իրարից մեկ մետրից ոչ պակաս հեռավորության վրա՝ նվազեցնելու համար խաչաձև վարակի վտանգը, քանի որ այլ ՑՖ հիվանդներից ստացած բակտերիալ վարակները կարող են սպառնալ նրանց կյանքին։ Ստելլան վճռականորեն հետևում է այդ կանոնին և ի սկզբանե տանել չի կարողանում Ուիլին, որն էլ սիրում է կանոններին չհետևել և ռիսկի դիմել։ Ստելլան նկատում է, որ Ուիլը լրջորեն չի հետևում իր բուժմանը և ասում է նրան, որ սկսի հետևել իր ռեժիմին։ Ուիլը համաձայնվում է այն պայմանով, եթե Ստելլան թույլ տա իրեն նրան նկարել։ Ուիլի տարերքը ծաղրանկարներ նկարելն էր։
Զույգի մտերմանալուն պես Ուիլը իմանում է Ստելլայի քրոջ մասին, որը մահացել էր տխուր պատահարից, և Ստելլան որոշում է թույլ չտալ մեկ այլ հիվանդի իր կյանք մտնել, ուստի «մեկ քայլ հետ է գնում» Ուիլից՝ պահելով մեկ մետր հեռավորություն՝ իրենց միջև լողավազանի ձող պահելով։ Ուիլը և Ստելլան սիրահարվում են և գաղտնի կազմակերպում են իրենց առաջին հանդիպումը, իսկ հանդիպման վերջում հայտնվում են հիվանդանոցի լողավազանում, որտեղ տեսնում են միմյանց սպիները նախկինում կատարված վիրահատություններից։ Հաջորդ օրը Ստելլան անակնկալ է մատուցում Ուիլին՝ իր ծննդյան օրվա կապակցությամբ։ Անակնկալի վերջում Ուիլը մտնում է մի սենյակ, որտեղ Ստելլան ու նրա ընկերները անակնկալ ընթրիք էին պատրաստել՝ Ստելլայի և նրա լավագույն ընկեր ու ՑՖ հիվանդ Պոի գլխավորությամբ։
Խնջույքից որոշ ժամանակ անց Պոն մահանում է, և Ստելլան շատ ծանր է տանում այն փաստը, որ նա երբեք չի կարողացել գրկել իր ամենալավ ընկերոջը։ Ստելլան զգում է, որ իր կյանքը շատ խիստ է ապրում ու համոզում է Ուիլին հիվանդանոցը լքել և գնալ քաղաքի լույսերը տեսնելու։ Քայլելու ընթացքում Ստելլան հանկարծակի բռնում է Ուիլի ձեռքը և իր քայլը արդարացնում է ձեռնոցներ կրելու փաստով։ Նրանք մոտենում են մի լճակի և սահում դրա սառցակալած մակերեսի վրայով։ Այդ ընթացքում հիվանդանոցը տեղեկացնում է, որ Ստելլայի համար թոքերի փոխպատվաստում են գտել, բայց աղջիկը ուշադրություն չի դարձնում դրան, որպեսզի ավելի շատ ժամանակ անցկացնի Ուիլի հետ։
Երբ Ուիլը իմանում է այս մասին, նա աղերսում է Ստելլային ընդունել փոխպատվաստման առաջարկը։ Մինչև սառույցի կոտրվելը և լճի հատակում հայտնվելը Ստելլան մերժում է Ուիլին։ Ուիլին հաջողվում է նրան դուրս բերել ջրից, բայց Ստելլան անգիտակից վիճակում է լինում։ Չնայած վարակի ռիսկին՝ Ուիլը արհեստական շնչառություն է տալիս Ստելլային և նա արթնանում է։ Դրանից հետո նրանց շտապօգնության մեքենան տեղափոխում է հիվանդանոց։ Թեև Ստելլան կրկին հրաժարվում է վիրահատությունից, Ուիլին կրկին հաջողվում է մտափոխել Ստելլային։ Փոխպատվաստումը հաջողությամբ ավարտվում է և պարզվում է, որ Ստելլան չի վարակվել արհեստական շնչառություն ստանալու ընթացքում։
Երբ Ստելլան վիրահատությունից հետո արթնանում է, իր սենյակի ապակե պատուհանից տեսնում է Ուիլին։ Նա հիվանդանոցը զարդարել էր լույսերով, քանի որ ափսոսում էր, որ իրենց այդպես էլ չհաջողվեց քաղաքի լույսերը տեսնել։ Ուիլը Ստելլային ասում է, որ իր դեղորայքային փորձարկումները արդյունք չեն տվել և նա չի ուզում, որ աղջիկը տանջվի իր հնարավոր մահից։ Իր սերը խոստովանելուց հետո, Ուիլը խնդրում է Ստելլային աչքերը փակել, ասելով, որ նա չի կարող հեռանալ, երբ աղջիկը նայում է իրեն։ Ստելլան փակում է աչքերը և Ուիլը հեռանում է։ Միայն Ուիլի հեռանալուց հետո Ստելլայի ծնողները նրան հայտնում են, որ Ուիլը նրան է թողել իր ալբոմը, որտեղ բոլոր նկարները ծաղրանկարներր են բացի Ստելլայի նկարից։
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հունվարին Թոբիաս Իակոնիսը և Միքի Դոուտրին վաճառեցին իրենց՝ այդ պահին անանուն, սցենարը CBS-Films ընկերությանը, որպեսզի Ջասթին Բալդոնինը ղեկավարի նախագիծը և դառնա նախագծի ռեժիսոր[4]։ 2018 թվականի հունվարին հայտարարվել է, որ «Միմյանցից մեկ մետր հեռու» վերնագրով ֆիլմում գլխավոր դերը խաղալու է Քոուլ Սփրոուսը[5][6]։ 2018 թվականի ապրիլին դերասանական խմբին միացել են Հեյլի Լու Ռիչարդսոնը և Մոյսես Արիասը[7][8]։ Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2018 թվականի մայիսին` Նոր Օռլեանում և Լուիզիանայում[9][10]։
Մարքեթինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Միմյանցից մեկ մետր հեռու» ֆիլմի օրիգինալ թրեյլերը հասանելի է դարձել 2018 թվականի նոյեմբերի 2-ին[11], իսկ լոկալիզացված տարբերակը՝ նոյեմբերի 23-ին[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ http://www.filmstarts.de/personen/890207.html
- ↑ CBS Films Buys Untitled Justin Baldoni Pitch In Vein Of ‘The Fault In Our Stars’
- ↑ 'Riverdale' Star Cole Sprouse to Star in Romantic Drama 'Five Feet Apart' (Exclusive)
- ↑ ‘Riverdale’ Star Cole Sprouse Joins Romance Drama ‘Five Feet Apart’
- ↑ Moises Arias Joins Cole Sprouse in Romantic Drama 'Five Feet Apart'
- ↑ Haley Lu Richardson To Star With Cole Sprouse In ‘Five Feet Apart’
- ↑ Now Casting: Child Actors Wanted to Portray Patients in ‘Five Feet Apart’ Starring Cole Sprouse + 3 More Gigs
- ↑ Who's filming in Louisiana: From 'Captain Marvel' to a new 'Purge'
- ↑ FIVE FEET APART - Teaser Trailer - HD (Haley Lu Richardson, Cole Sprouse)
- ↑ Միմյանցից մեկ մետր հեռավորության վրա| Թրեյլեր | Ֆիլմը ապրիլի 18-ից
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2010-ականների ռոմանտիկ դրամա ֆիլմեր
- 2019 ֆիլմեր
- Lionsgate ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան մելոդրամա ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ կինոկատակերգություններ
- Ամերիկյան ռոմանտիկ ֆիլմեր
- Դրամա ֆիլմեր
- Նոր Օռլեանում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր դեռահասների համար