Միկլոս Գիմեշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միկլոս Գիմեշ
Ծնվել էդեկտեմբերի 23, 1917(1917-12-23)
ԾննդավայրԲուդապեշտ, Ավստրո-Հունգարիա
Մահացել էհունիսի 16, 1958(1958-06-16) (40 տարեկան)
Մահվան վայրԲուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[1]
ԳերեզմանՆոր հասարակական գերեզմանոց
ՔաղաքացիությունFlag of Hungary.svg Հունգարիա
Մասնագիտությունլրագրող և քաղաքական գործիչ
Ծնողներմայր՝ Lilly Hajdu?
ԵրեխաներՄիկլոշ Գիմեշ
Miklós Gimes Վիքիպահեստում

Միկլոս Գիմեշ (հունգ.՝ Gimes Miklós, դեկտեմբերի 23, 1917(1917-12-23), Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա - հունիսի 16, 1958(1958-06-16), Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[1]), հունգարացի լրագրող, քաղաքական գործիչ։ Իր գործունեությամբ աչքի է ընկել 1956 թվականի Հունգարական հեղափոխության ժամանակ։ 1958 թվականի հունիսի 16-ին դավաճանության համար Իմրե Նադի և Պալ Մալետերի հետ դատապարտվել է մահապատժի։ 1989 թվականին, 31 տարի հետո, արդարացվել է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միկլոս Գիմեշի ծնողները հունգարացի հրեաներ էին, մասնագիտությամբ հոգեբույժներ, ովքեր դարձել էին բողոքականության ունիտարիզմ հավատքին։ Գիմեշը ներգրավվել է Հունգարիայի կոմունիստական շարժման մեջ 1942 թվականին, որպես լրագրող աշխատել է տարբեր կոմունիստական թերթերում։ 1955 թվականին հեռացվել է Հունգարիայի Աշխատանքային ժողովրդական կուսակցությունից Լասլո Ռայկին արդարացնելու կոչի համար։ Լինելով Իմրե Նադի քաղաքական ընկերը՝ կարողացել է 1956 թվականին վերականգնել իր անդամակցությունը։

1956 թվականի Հունգարական հեղափոխության ժամանակ զբաղվել է և՛ քաղաքականությամբ, և՛ հեղափոխական լրագրությամբ։ Այլ հեղափոխականների հետ միասին հիմնադրել և խմբագրել է «Magyar Szabadság» (Ազատ Հունգարիա) թերթը։ Հեղափոխության շարքերում է եղել նույնիսկ խորհրդային զորքերի ներխուժումից հետո և հիմնել է Հունգարիայի Ժողովրդավարական Անկախության շարժումը։

1956 թվականի դեկտեմբերի 5-ին Գիմեշը ձերբակալվել և բերման է ենթարկվել։ Մեկ ու կես տարի հետո Գերագույն դատարանի կողմից դատապարտվել է մահապատժի, որն իրականացվել է 1958 թվականի հունիսի 16-ին, երբ Գիմեշը 40 տարեկան էր։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Révész, S. Egyetlen élet.
  1. 1,0 1,1 1,2 PIM identifier