Միկի Արիսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միկի Արիսոն
Դիմանկար
Ծնվել էհունիսի 29, 1949(1949-06-29) (73 տարեկան)
ԾննդավայրԹել Ավիվ, Իսրայել
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՄայամիի համալսարան և University of Miami School of Business Administration?
Մասնագիտություննավատեր և ձեռնարկատեր
Ծնողներհայր՝ Ted Arison?

Միկի Արիսոն (անգլ.՝ Micky Arison, հունիսի 29, 1949(1949-06-29), Թել Ավիվ, Իսրայել), իսրայելական ծագմամբ ամերիկացի ձեռնարկատեր, աշխարհի խոշորագույն կրուիզ օպերատորի՝ «Carnival Corporation»-ի գլխավոր գործադիր տնօրեն, ինչպես նաև Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Մայամի Հիթ» թիմի սեփականատեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միկի Արիսոնը Թեդ Արիսոնի որդին է, որը Մեշուլամ Ռիքլիսի հետ համատեղ հիմնադրել է «Carnival Corporation» ընկերությունը։ Նրա քույրը Շարի Արիսոնն է։ Բնակվում է Ֆլորիդայում՝ Բելլ Հարբոր քաղաքում[1]։ Ունի երկու 200 ֆուտ կշռող զբոսանավ, որոնց վրա էլ ապրում է։ Սովորել է Մայամիի համալսարանում, սակայն ուսումը չի ավարտել։

2011 թվականին «Ֆորբս» ամսագիրը նրա կարողությունը գնահատել է 5,9 մլրդ դոլար՝ 169-րդ տեղը դնելով աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում։

1995 թվականին Արիսոնը դարձել է «Մայամի Հիթ» բասկետբոլային թիմի սեփականատերը։ Նրա գնման պահից ակումբը երեք անգամ՝ 2006, 2012 և 2013 թվականներին, դարձել է «NBA»-ի չեմպիոն[2]։

Միկին ամուսնացած է Մեդելին Արիսոնի հետ[3], ունեն երկու երեխա[4]։ Նրանցից մեկը՝ Նիկը, զբաղեցնում է «Մայամիի Հիթի» գլխավոր տնօրենի պաշտոնը[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.forbes.com/lists/2009/54/rich-list-09_Micky-Arison_OAU8.html Archived 2013-01-23 at Archive.is Forbes — #56 Micky Arison — The Forbes 400 Richest Americans 2009
  2. «Directory: Micky Arison»։ NBA.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-28-ին։ Վերցված է 4/26/2013 
  3. Micky and Madeleine Arison Family Foundation։ «Micky and Madeleine Arison Family Foundation | Find Grantmakers & Nonprofit Funders | Foundation Directory Online»։ Fconline.foundationcenter.org։ Վերցված է 2017-06-07 
  4. «Micky Arison»։ Forbes։ Վերցված է 7 June 2017 
  5. «Nick Arison takes over as CEO of Miami Heat - USATODAY.com»։ Usatoday30.usatoday.com։ 2011-07-22։ Վերցված է 2017-06-07 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]