Միխայիլ Ֆրունզեի հուշարձաններ (Մոսկվա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուվորովի հրապարակի հուշարձանը
Զնամենկա փողոցի հուշարձանը 2016 թվականին
Դևիչիե դաշտում գտնվող հուշարձանը 2006 թվականին

Միխայիլ Ֆրունզեի հուշարձաններ (ռուս.՝ Памятники Михаилу Фрунзе), հուշարձաններ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, որոնք նվիրված են խորհրդային պետական և ռազմական գործիչ Միխայիլ Ֆրունզեին (1885-1925)։ Նա եղել է ռազմական մարտավար և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ընթացքում Կարմիր բանակի ամենանշանակալի զորահրամանատարներից մեկը։ Նրա պատվին Մոսկվայում տեղադրված են բազմաթիվ հուշարձաններ։

Սուվորովի հրապարակ[խմբագրել | խմբագրել կոդը]

55°46′54″ հս․ լ. 37°37′01″ ավ. ե.HGЯO

Տեղադրվել է 1960 թվականին Կոմունայի հրապարակում (այժմ կոչվում է Սուվորովի հրապարակ)՝ Խորհրդային բանակի կենտրոնական տան մուտքի մոտ։ Նախագծի հեղինակներն են քանդակագործ Եվգենի Վուչետիչը և ճարտարապետ Գրիգորի Զախարովը[1][2][3]։ 2007 թվականին հուշարձանը ճանաչվել է տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[4]։

Բրոնզե կիսանդրին տեղադրված է սյան ձևով ոճավորված գրանիտե պատվանդանին, որի վրա փակցված է «Միխայիլ Վասիլևիչ Ֆրունզե 1885-1925» մակագրությամբ հուշատախտակ։ Զորահրամանատարը պատկերված է երիտասարդ տարիքում, զինվորական համազգեստով[5][6][7]։

Զնամենկա փողոց[խմբագրել | խմբագրել կոդը]

55°45′02″ հս․ լ. 37°36′17″ ավ. ե.HGЯO

Տեղադրվել է 1959 թվականին այն շենքի դիմաց, որտեղ խորհրդային իշխանության առաջին տարիներին տեղակայվում էր Հանրապետության հեղափոխական ռազմական խորհուրդը և որտեղ բազմիցս տեղի են ունեցել խորհրդակցություններ և նիստեր ռազմական հրամանատարի նախագահությամբ։ Նախագծի հեղինակներն են քանդակագործ Զինովի Վիլենսկին և ճարտարապետ Զինովի Ռոզենֆելդը[2][5]։

Հուշարձանը պատկերում է զինվորական համազգեստով միջին տարիքի տղամարդու։ Բրոնզե կիսանդրին տեղադրված է գրանիտե պատվանդանին, որի վրա գրված է. «Միխայիլ Վասիլևիչ Ֆրունզե 1885—1925»[1][7]։

Դևիչիե դաշտ[խմբագրել | խմբագրել կոդը]

55°44′14″ հս․ լ. 37°34′41″ ավ. ե.HGЯO

Տեղադրվել է 1927 թվականին Դևիչիե դաշտի պուրակում, Միխայիլ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի շենքի մոտ։ Քանդակի հեղինակն է Սերգեյ Մերկուրովը[1][8][9]։

Գրանիտե կիսանդրին զորահրամանատարին պատկերում է Կարմիր դրոշի երկու շքանշանով զինվորական համազգեստով և բուդյոնովկայով։ Քանդակը տեղադրված է նույն նյութից պատրաստված պատվանդանին[5][2][10]։

Այլ հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Вострышев, 2009, էջ 472—473
  2. 2,0 2,1 2,2 Нарочницкий, 1980
  3. «Памятник М. В. Фрунзе, 1960 г., ск. Е. В. Вучетич, арх. Г. А. Захаров, бронза гранит». Центр комплексного развития. 2016. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  4. «Распоряжение правительства Москвы №932-РП «О принятии на государственную охрану выявленных объектов культурного наследия города Москвы»». Министерство культуры России. 2007 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Кожевников, 1983
  6. Рассохин, 2017
  7. 7,0 7,1 Шмидт, 1997, էջ 310
  8. Двинский, 1964, էջ 198
  9. Двинский Э., 1976, էջ 305
  10. Соболевский, 1947, էջ 36—37

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]