Միխայիլ Վտուլկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միխայիլ Վտուլկին
Ծնվել էմարտի 24, 1929(1929-03-24)
ԾննդավայրՊոխվիստնևսկի շրջան, Ռուսաստան
Վախճանվել էօգոստոսի 16, 1991(1991-08-16) (62 տարեկանում)
Վախճանի վայրՍարանսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՍարանսկ
Մասնագիտությունգրող
Լեզուէրզյաներեն և ռուսերեն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունՄորդովիայի պետական համալսարան

Միխայիլ Ալեքսեևիչ Վտուլկին (մարտի 24, 1929(1929-03-24), Պոխվիստնևսկի շրջան, Ռուսաստան - օգոստոսի 16, 1991(1991-08-16), Սարանսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), էրզիացի գրող, բանաստեղծ, արձակագիր, լրագրող:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայիլ Վտուլկինը ծնվել է 1929 թվականի մարտի 24-ին Սամարայի մարզի Պոխվիստնևսկի շրջանի Դունայովկա գյուղում (ներկայումս գոյություն չունի): Պոեզիայի նկատմամբ սերը դրսևորվեց շատ վաղ տարիքում, 4-5 տարեկան հասակում[1]: Մեծ եղբայրը դպրոց էր գնում և գրքեր տուն բերում, Կ. Ի. Չուկովսկու «Մուխա ցոխոտուխա», Ս. Ա. Մարշակի, «Ուղեբեռը» և այլն: Նա բարձրաձայն էր ընթերցում և Միշան հիշում էր կարդացածը, հետո վերապատմում դրանք հարևաններին: Բոլորը զարմանում էին, թե ինչպես է փոքրիկ երեխան հիշում այդքան երկար բանաստեղծությունները: Փոքրիկ Միշան բանաստեղծություններ էր կարդում դաշտում աշխատող կոլտնտեսականների համար, ելույթներ էր ունենում շրջանային և մարզային օլիմպիադաներում:

Պոետի դաստիարակության հարցում զգալի դեր է խաղացել տատիկը՝ Եկատերինա Երեմեևնա Պիրյաևան, ով բազմաթիվ հեքիաթներ, երգեր և բանաստեղծություններ գիտեր: Նա այն անսպառ աղբյուրն էր, որից Միշան դեռ վաղ տարիքից սկսեց սովորել էրզյան ժողովրդական հեքիաթներ ու երգեր: 7 տարեկանում նա զրկվում է հորից: Հայրը` Ալեքսեյ Գավրիլովիչը, համարվում էր իր ժամանակի համար բավականին կրթված անձնավորություն և աշխատում էր որպես հաշվապահ: Մայրը` Աննա Նեֆեդովնան, տնային տնտեսուհի էր և խնամում ու դաստիարակում էր իր չորս երեխաներին: Միխայիլը դպրոց գնաց հայրենի Դունայովկայում, սակայն յոթնամյան ավարտեց Յաբլոնովկայում: 1948 թվականին ավարտում է Բոլշոյ Տոլկայի նախակրթարանը: Առանց դադարի նա բանաստեղծություններ էր կարդում ցանկացած բեմերից և դպրոցում և տեխնիկումում: Նա ծառայել է Խաղաղ օվկիանոսում, որպես կապիտան-լեյտենանտ: Բանակից հետո սովորել է Սարատովի Իրավաբանական դպրոցում, այնուհետև ավարտել է Մորդովիայի պետական համալսարանը:

Նա սկսել է բանաստեղծություններ գրել 1955 թվականից, սկզբում ռուսերեն: Այդ հարցում նրան օգնում էր իր ուսուցիչը, Մորդովիայի ժողովրդական բանաստեղծ Ռադաև Վասիլի Կուզմիչը: Նրա խորհրդով փորձելով գրել էրզյան լեզվով` Վտուլկինը գտավ իր իսկական կոչումը: Տարիներ անց, Վտուլկինին իրավամբ կոչեցին էրզյան բառի վարպետ: Կյանքի ընթացքում նա իրեն փորձեց տարբեր մասնագիտություններում, աշխատեց դատախազությունում, «Էրզյան պրավդա» թերթի թղթակից, նորոգման գործարանում` որպես նորմավորող: «Սյատկո» ամսագրում ղեկավարել է երիտասարդ էրզյան գրողների բաժինը[2]:

Մահացել է 1991 թվականի օգոստոսի 16-ին: Թաղված է Սարանսկի Կլյուչարևյան գերեզմանոցում:

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտուլկինի բանաստեղծությունները, հումորեսկները, ֆելիետոնները և հեքիաթները 1966 թվականից սկսեցին տպագրվել թերթերում և ամսագրերում[3]: Նա գրել է գրքեր երեխաների համար, «Сиянь пей» («Արծաթե ատամ», 1977), «Сырнень шка» («Ոսկե ժամանակ», 1981), «Ведьбайгине» («Շաղիկը», 1992): 1986 թվականին Մ. Ա. Վտուլկինի բանաստեղծությունները ընդգրկվեցին «Սվետլյաչոկ» ժողովածուի մեջ: Մորդովիայի ժողովրդական գրող Վասիլի Ռադաևի հետ համատեղ կազմեցին էրզյան լեգենդների, ավանդազրույցների և հեքիաթների ժողովածու (1977): Նա գրել է պատմվածքներ և առակներ` «Али-баба ды ниленьгемень разбойникть» («Ալի-բաբան և քառասուն ավազակները»), «Овтонь кежть» («Արջի զայրույթը»), «Кши» («Հաց»), «Няка» («Տիկնիկը») և այլն: 1991 թվականին համահեղինակությամբ լույս է ընծայել «Рав лангонь богатырь» («Վոլգյան դյուցազնը») ավանդազրույցների և պատմվածքների գիրքը ըմբիշ Միխայիլ Բորովի մասին: Մ. Ա. Վտուլկինը գրել է «Эрзямас» («Արզամաս») պոեմը, «Эрзянь ава, зоря ава» («Էրզուհին, արշալույսի կինը»), «Од таркав» («Նոր տեղեր») և այլ ստեղծագործություններ:

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայիլ Ալեքսեևիչ Վտուլկինը բարձր գրական կոչումներ և շքանշաններ չի ունեցել: Նա նույնիսկ Գրողների միության անդամ չի եղել, սակայն նրա բազմաթիվ ստեղծագործություններ դարձել են էրզյան գրականության դասական նմուշներ երեխաների համար: Բնակվելով Սարանսկում` Վտուլկինը հաճախ էր լինում հայրենի եզերքներում` Պոխվիստնևսկի շրջանում և Կույբիշևում (այժմ` Սամարա), հանդիպում էր իր հայրենակից գրողների` Վասիլի Ռադաևի, Սերաֆիմա Լյուլյակինայի, Չիսլավ Ժուրավլյովի հետ: Վտուլկինի շնորհիվ կապ էր պահպանվում Մորդովիայի և Սամարայի էրզյան բանաստեղծների և գրողների միջև:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Эрямонь вайгель: Эрзя-мокшонь литературань антология.- Саранск. - 2001
  2. Михаил Алексеевич Втулкин
  3. «Эрзянь Мастор», №257, САМАРА ЁНКСОНЬ СОДАВИКС ЭРЗЯТНЕ