Սերաֆիմա Լյուլյակինա
Սերաֆիմա Լյուլյակինա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 29, 1922 |
Ծննդավայր | Նիժնեյագոդնոե, Պոդբելսկ գյուղական համայնք, Պոխվիստնևսկի շրջան |
Մահացել է | հունվարի 17, 1993 (70 տարեկան) |
Մահվան վայր | Սարանսկ, Ռուսաստան |
Գերեզման | Նիժնեյագոդնոե |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | գրող, վիպասաց և կոմպոզիտոր |
Սերաֆիմա Մարկովնա Լյուլյակինա (հուլիսի 29, 1922, Նիժնեյագոդնոե, Պոդբելսկ գյուղական համայնք, Պոխվիստնևսկի շրջան - հունվարի 17, 1993, Սարանսկ, Ռուսաստան), էրզիացի հեքիաթասաց, գրող։ Մորդովական ԻԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1990), Մորդովական ԻԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1992)[1]:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերաֆիմա Մարկովնան ծնվել է ՌԽՖՍՀ Սամարայի նահանգի Նիժնեյագոդնոե (այժմ` Պոխվիստնևսկի շրջան) գյուղում, գյուղացու բազմանդամ ընտանիքում, որտեղ գնահատվել է ժողովրդական խոսքը, հեքիաթներն ու երգերը։ Սերաֆիման ուներ երեք եղբայր։ Սերաֆիման եղել է հետաքրքրասեր, հնարամիտ մանուկ։ Իր հասակակիցներից տարբերվել է արտասովոր զգայունության և խիստ տպավորություն գործելու հատկությամբ, հեշտությամբ ընդօրինակել է ժողովրդական խոսքը, սուր կատակները, մտերմիկ մեղեդիները։ Ամենից շատ Սերաֆիման սիրել է երգեր, որոնք հնչել են ամենուր։
Սամարայի անդրվոլգյան տարածաշրջանը վաղուց համարվել է Էրզյան ժողովրդական բանահյուսության յուրօրինակ «շտեմարան»։ Այս տարածաշրջանում պահպանվել են հեքիաթներ, լեգենդներ, երգեր, ծիսական երգեր։ Այստեղ Էրզյան հնագույն բանավոր-բանաստեղծական մշակույթի հարուստ հողի վրա ձևավորվել է հայտնի գրողների մի ամբողջ ընտրանի, ինչպիսիք են Վասիլի Ռադաևը, Արթուր Մորոն, Քսենյա Պետրովան, Միխայիլ Վտուլկինը, Չիսլավ Ժուրավլևը և այլք։
Վաղ տարիքից Լյուլյակինան դրսևորել է տաղանդը Երգելու և բանաստեղծական իմպրովիզացիայի բնագավառում։ Դեռևս մանուկ հասակից ունեցել է լավ ձևավորված ձայն և լսողություն, հոյակապ հիշողություն և արագորեն տիրապետել է ընկերների և գյուղացիների երգերի ռեպերտուարին։ Հեշտությամբ հիշել է յուրաքանչյուր երգ՝ ոչ միայն խոսքերը, այլև մեղեդին։
Այս տարիների ընթացքում Սերաֆիմայի վրա մեծ ստեղծագործական ազդեցություն է թողել նրա տատիկը՝ Անիսյա Եֆիմովնան, որն ապրել է 105 տարի և Սամարայի շրջանում հայտնի է դարձել իր երգով և պատմողական հմտություններով։ Լյուլյակինան սերտել է նրա ամբողջ ռեպերտուարը։ Տատիկից է նրան փոխանցվել մայրենի լեզվի հանդեպ սերը, երգելու ունակությունը։ Նման բարենպաստ ստեղծագործական միջավայրում Լյուլյակինան վաղ հասակում հանդես է եկել ակումբի բեմում, մասնակցել մանկական մրցույթներին և արվեստի շոուներին։ Գիտեր շատ երգեր, փորձում էր նաև ինքնուրույն ստեղծել դրանք։ Երգերի մի մասը տպագրվել է շրջանային թերթերում։ Նկատելով Լյուլակինայի տաղանդը՝ նրան խորհուրդ են տվել կրթություն ստանալ երաժշտության և պոեզիայի բնագավառում, ինչն իրականացնել չի հաջողվել նյութական դժվարությունների պատճառով։ Նույն պատճառով հինգերորդ դասարանում թողել է դպրոցը, քանի որ անհրաժեշտ էր աշխատել և հոգ տանել կրտսեր եղբայրների և քույրերի, ապա նաև՝ իր երեխաների համար։ Սերաֆիմա Մարկովնան մեծացրել է յոթ երեխա։ Լյուլյակինայի ստեղծագործությունների հիման վրա ստեղծվել են Էրզյան ժողովրդական բանահյուսության և մշակույթի մասին բազմաթիվ գրքեր[2]։
1992 թվականին Սերաֆիմա Մարկովնայի մոտ քաղցկեղ է ախտորոշվել։ Մահացել է 1993 թվականի հունվարի 17-ին։ Թաղված է Յագոդնոե գյուղում։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տպագրվել է հանրապետական պարբերականներում և կոլկտիվ հավաքածուներում։ Առաջին գիրքը՝ «Моронь гайть» («Երգի ղողանջ») լույս է տեսել 1982 թվականին։ Մեկ տարի անց գրքի միջազգային ցուցահանդեսի ժամանակ գիրքն արժանացել է 1-ին կարգի դիպլոմի։
- «Քեզ կպատմեմ» (1986)
- «Минек оянок» («Մեր ընկերները») 1988
- «Тонеть, Мордовиям» («Քեզ համար, իմ Մորդովա» 1991)
- «Հեքիաթներ, բանաստեղծություններ, առակներ» (1993)
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ինքնուս արվեստի տարածաշրջանային, համառուսական և համամիութենական փառատոների դափնեկիր
- Մորդովական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1990)
- Մորդովական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1992)
- Մորդովիայի «Կոմսոմոլի» մրցանակի դափնեկիր (1992)
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պոխվիստնևսկի շրջանի Յագոդնոե գյուղում կա Սերաֆիմա Լյուլյակինայի անվան թանգարան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Алфавитный указатель». www.lib.e-mordovia.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ Января, Erisow14; 2012. «Эрзянь морот». nudej.livejournal.com (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 23-ին.
{{cite web}}
:|last2=
has numeric name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)