Միխայիլ Վելիչկով
Միխայիլ Վելիչկով | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 13, 1917 |
Ծննդավայր | Սոֆիա, Բուլղարիայի թագավորություն |
Վախճանվել է | օգոստոսի 29, 1993 (75 տարեկան) |
Վախճանի վայր | Սոֆիա, Բուլղարիա |
Մասնագիտություն | գրող և դրամատուրգ |
Կրթություն | Սոֆիայի համալսարան |
Աշխատավայր | Նարոդնա մլադեժ և Q60998072? |
Ամուսին | Nevena Stefanova? |
Միխայիլ Ալեքսանդրով Վելիչկով (բուլղար․՝ Михаил Александров Величков, նոյեմբերի 13, 1917, Սոֆիա, Բուլղարիայի թագավորություն - օգոստոսի 29, 1993, Սոֆիա, Բուլղարիա), բուլղար գրող, դրամատուրգ, խմբագիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միխայիլ Վելիչկովը ծնվել է 1917 թվականի նոյեմբերի 13-ին Սոֆիայում։ Գրական գործունեությամբ սկսել է զբաղվել դեռ Սոֆիայի Առաջին դասական գիմնազիայում սովորելուց։ Եղել է «Ученически подем» հասարակության անդամ։
1941 թվականին ավարտել է Սոֆիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1942-1943 թվականներին Վիեննայում և Բեռլինում թատերական արվեստի կուրս է սովորել։
Բուլղարիայի կոմունիստական կուսակցության անդամ։ Կոմունիստների իշխանություն գալուց հետո 1944 թվականին աշխատել է «Народна младеж» հրատարակչությունում և «Профиздат»-ի գլխավոր խմբագիր։
Միխայիլ Վելիչկովը ավելի քան 40 պիեսի հեղինակ է, որոնցից մի քանիսը թարգմանվել են եվրոպական 13 լեզուներ։
Մի քանի միջազգային մրցանակների դափնեկիր։
Միխայիլ Վելիչկովը մահացել է 1993 թվականի օգոստոսի 29-ին Սոֆիայում՝ 75 տարեկան հասակում։
Ընտրյալ երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Четирима герои в една трагедия (ողբերգություն, 1945)
- Няколко думи за естрадните представления (պիես, 1946)
- Митинг в 6 часа (ֆարս, 1946)
- Дълъг зъб (1962)
- В края на нощта (դրամա, 1966)
- По време на една забава (պիես, 1968)
- Дългото мълчание (դրամա, 1975)
- Едно момиче ходи по вълните (պիես, 1977)
- Спирката (պիես, 1977)
- Понякога големите сини крила (պիես, 1984)
- Може би утре, може би вчера (պիես, 1984)
- Нощ и нежен блус (պիես, 1984)
- Театър Избрани пиеси (պիես)
- Длинный клык (երգիծական վեպ)
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|