Միխայիլ Պրոտոդյակոնով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միխայիլ Պրոտոդյակոնով
Ծնվել էսեպտեմբերի 22 (հոկտեմբերի 4), 1874
Օրենբուրգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էապրիլի 5, 1930(1930-04-05)[1] (55 տարեկանում)
Տաշքենդ, Ուզբեկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանBotkin Street Cemetery
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Ուզբեկստանի ազգային համալսարան
Ալմա մատերԼեռնային ինստիտուտ
Երեխա(ներ)Q4381826?

Միխայիլ Միխայլովիչ Պրոտոդյակոնով (ռուս.՝ Михаил Михайлович Протодьяконов, սեպտեմբերի 22 (հոկտեմբերի 4), 1874, Օրենբուրգ, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 5, 1930(1930-04-05)[1], Տաշքենդ, Ուզբեկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ[1]), լեռնային գործի բնագավառի խորհրդային գիտնական։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Պետերբուրգի լեռնային ինստիտուտը (1899)։ 1904 թվականից դասավանդել է Եկատերինոսլավի բարձրագույն լեռնային ուսումնարանում (1908 թվականից՝ պրոֆեսոր), 1925 թվականից՝ Մոսկվայի լեռնային ակադեմիայում։ Եղել է Թուրքեստանի ժողովրդական համալսարանի (1918) կազմակերպիչներից։ Հիմնական աշխատությունները վերաբերում են լեռնային ճնշման, հանքարանային ամրակապման օդափոխման և այլ հարցերի։

Ստեղծել է լեռնային ճնշման յուրօրինակ տեսություն (1907), արտածել նրա հաշվարկի բանաձևը, մշակել ապարների ամրության գործակցի սանդղակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Протодьяконов Михаил Михайлович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 447 CC-BY-SA-icon-80x15.png