Միխայիլ Չերքեզ
Միխայիլ Չերքեզ | |
---|---|
Ծնվել է | հունիսի 8, 1839 |
Ծննդավայր | Բիլրադ, Տուտովա շրջան, Մոլդովական իշխանություն |
Մահացել է | հուլիսի 12, 1885 (46 տարեկան) |
Մահվան վայր | Յաշ, Ռումինիա |
Գերեզման | Eternitatea cemetery |
Քաղաքացիություն | Ռումինիա |
Մասնագիտություն | ռազմական գործիչ |
Միխայիլ Քրիստոդուլո Չերքեզ (ռումիներեն՝ Mihail Cristodulo Cerchez, հունիսի 8, 1839, Բիլրադ, Տուտովա շրջան, Մոլդովական իշխանություն - հուլիսի 12, 1885, Յաշ, Ռումինիա), ռումինացի գեներալ, 1877—1878 թվականների Ռումինիայի անկախության համար պատերազմի մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազգությամբ հայ Միխայիլ Չերքեզը 1877—1878 թվականներին Ռումինիայի անկախության համար մղվող կռվի ժամանակ եղել է ռումինական բանակի հրամանատարը և տարել է մի շարք հաղթանակներ։ Պլեվենի մերձակայքում ընթացող մարտերի ժամանակ ջարդելով թուրքերին՝ գերի է վերցրել թուրքական բանակի գեներալ Նուրի-Գազի Օսման փաշային, որը հանձնվելով՝ Միխայիլ Չերքեզին է տվել իր սուրը[1]։
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Գեներալ Միխայիլ Չերքեզ» անունը կրում է Ռումինիայի Զինված Ուժերի նյութատեխնիկական ապահովման 85-րդ գումարտակը (Batalionul 85 Logistic «General Mihail Cerchez»)։
- 1977 թվականին նկարահանված «Հանուն հայրենիքի» կինոնկարում Pentru patrie (film), նրա դերը խաղացել է Միրչա Ալբուլեսկուն։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Stoica Lascu // Dobrudjan contributions to the development of contemporary armenology Արխիվացված 2016-03-04 Wayback Machine