Միխայիլ Շչերբատով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միխայիլ Շչերբատով
Mikhail Scherbatov.jpg
Ծնվել էհուլիսի 22 (օգոստոսի 2), 1733
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 12, 1790(1790-12-12)[1] (57 տարեկանում)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Մայրենի լեզուռուսերեն
Մասնագիտությունլեզվաբան, պատմաբան, փիլիսոփա և քաղաքական գործիչ
Ծնողներհայր՝ Mikhail Shcherbatov?
ԱնդամությունՊետերբուրգի գիտությունների ակադեմիա
Michel Mikhailovich Tcherbatov Վիքիպահեստում

Միխայիլ Միխայլովիչ Շչերբատով (հուլիսի 22 (օգոստոսի 2), 1733, Մոսկվա, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 12, 1790(1790-12-12)[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս իշխան, պատմաբան, պետական գործիչ, հրապարակախոս։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1778 թվականին եղել է Կամեր-կոլեգիայի նախագահ, 1779 թվականին՝ սենատոր։ 1788 թվականից՝ պաշտոնաթող։ 1759-1760 թվականներին գրած հոդվածներում արտահայտել է սոցիալ-քաղաքական հայացքներ, որոնցում ժխտել է մարդկանց հավասարությունը։ 1760-ական թվականներին հանդես է եկել կառավարությանն ընդդիմադիր մեծատոհմիկ ազնվականության դիրքերից։ 1780-ական թվականներին գրել է «Բարքերի խեղումը Ռուսաստանում» աշխատությունը, որտեղ սուր քննադատության է ենթարկել կառավարության քաղաքականությունն ու պալատական բարքերը։ «Ճանապարհորդություն դեպի Օֆիրյան երկիր» (1783 թվական) ուտոպիստական երկում շարադրել է պետության իր իդեալը, որն ըստ էության ոստիկանական է և հենվում է հպատակների աշխատանքի հաշվին բարգավաճող ազնվականության վրա։ «Ռուսական պատմությունը հնագույն ժամանակներից» (հասցված է մինչև 1610 թվականը) աշխատության մեջ, որը հարուստ է փաստագրական, ժամանակագրական, դիվանագիտական և այլ կարգի նյութերով, ընդգծել է ֆեոդալական ազնվականության դերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 551 CC-BY-SA-icon-80x15.png


  1. 1,0 1,1 1,2 Brockhaus Enzyklopädie